ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան
27
Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան

Եթե Նիկոլն այնուհանդերձ ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ. Արմեն Աշոտյան

Այն, որ Փաշինյանի հանրային ելույթները, հատկապես՝ կրոնափիլիսոփայական, բարոյախրատական և անվտանգային ուղղություններով, ուղիղ սպառնալիք են ցանկացած բանական և բարոյական մարդու հոգեկան առողջության և ինտելեկտի համար, հանրահայտ դառը իրողություն է։ Տարաբնույթ միջազգային առիթներով նման կոնտենտը վաղուց է դարձել ազգային խայտառակություն (ՄԱԿ-ում նրա վերջին ելույթները՝ վկա)։

Սակայն վերջերս ՀՀԿ-ի հետքերով և օրինակով ՔՊ-ի ստեղծած քաղաքական դպրոցում նրա քայքայիչ պրիմիտիվիզմը և մարտնչող մակերեսայնությունը սահմանել են նոր անտիռեկորդներ, այն էլ՝ մատղաշ սերնդի ներկայությամբ։

Այսօր իր երկար և բովանդակությամբ տոքսիկ խոսույթից կանդրադառնամ միայն անվտանգային թեմային, մասնավորապես՝ նրա ռազմական բաղադրիչին և բանակին։

Փաշինյանը բառացի արտաբերեց դասական քաղաքագիտության ռահվիրաներին իրենց դագաղներում անվերջ պտտացնելու հսկայական ներուժ ունեցող կարծիք, այն է՝ «Եթե անվտանգության թիվ 1 գործիքը բանակն ա, ուրեմն անվտանգություն չունես», ու զարդարեց մտքերի այդ գոհարը նույնքան պրիմիտիվ և տխմար «օրինակներով»։

Շատ եմ ցավում, որ ժամանակից շուտ կյանքից հեռացած Բժեզինսկին և Կլաուզևիցը, Սուն Ցզին և Հաննիբալը, Քիսինջերն ու Պետրոս Առաջինը զրկված են մեր մեծն ստրատեգի այս ռազմավարական նորարարությունն ըմբոշխնելու հաճույքից։ Ավաղ, այս փայլատակումն արհամարհված կմնա ժամանակակից աշխարհի անվտանգային խնդիրներով խիստ մտահոգված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Իսրայելի, Իրանի և այլ լուրջ դերակատարների կողմից, և նիկոլական մարտնչող պրիմիտիվիզմը կրկին ամբողջությամբ կջարդվի բացառապես հայ ժողովրդի՝ խորքային մտածող երևակայող, իսկ իրականում՝ մտավոր բոբիկ փաշինյանական ամբիցիաների համար փորձադաշտ դարձած գլխին։ Խնդիրը դիտարկենք երկու մակարդակներում՝ լոկալ և գլոբալ։

Լոկալ վերլուծության դեպքում միանգամից առաջ են գալիս 2018-ի իշխանազավթումից հետո ՀՀ ԶՈւ նկատմամբ նրա համակարգային և կազմալուծող հարձակումները՝ «ելակ» օպերացիան, բոլոր մակարդակներում կադրային ջարդը, սպառազինությունների ձեռքբերման պլանի հանցավոր վերանայումը, ՀՀ ռազմական գործընկերների հետ ( ՌԴ և ՀԱՊԿ) հարաբերությունների սրումը, Ապրիլյան պատերազմի արդյունքների ռևիզիայի ձախողված փորձերը, Արցախյան ազատամարտի նենգ արժեզրկումները և այլն։ Սրանք մի կողմից՝ նպատակային կերպով քայքայում էին մեր անվտանգության ռազմական բաղադրիչը, մյուս կողմից՝ բանակի անունով էժան շոուներ հրամցնում (Աշոտ Փաշինյանի ծառայությունն Արցախում, ՍՈւ-սելֆիները, Տավուշյան մարտերը = Սարդարապատ և այլն)։ Անգամ այսօր Նիկոլի ճամարտակություններին զուգահեռ՝ նրա ԱԽՔ-ը հայտարարում է, որ «Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով»։

Գլոբալ առումով, անշուշտ, ազգային անվտանգություն ասվածը բազմաբաղադրիչ երևույթ է և պահանջում է տարբեր համակարգերի և մեխանիզմների համադրություն, որոնց շարքում գեոպոլիտիկ անհանգիստ գոտիներում գտնվող ցանկացած երկրի համար առաջնային է մնում ռազմական ներուժը՝ դիվանագիտության և տնտեսության հետ միասին։

Մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է (գիտեմ, դժվար է, բայց գործադրեք այդ ջանքը), և Հայաստանի անվտանգության համար առաջին պլանում են անվտանգային մնացած բաղադրիչները։

Հերթով գնանք.

1. Դիվանագիտություն։

2018-ից հետո Արցախյան բանակցությունները տապալած, մեր գլխին պատերազմ բերած, պատերազմի ընթացքում թշնամու վայրագությունները միջազգային հարթակներում անպատիժ թողած, հին ռազմավարական դաշնակցին արհամարհած և նորը ձեռք չբերած, ամբողջ աշխարհով «խաղաղություն» անարդյունք մուրացողների դիվանագիտությունը ՀՀ անվտանգության երաշխի՞ք է։ Լո՞ւրջ։

2. Տնտեսություն։

Արտաքին պարտքը կրկնապատկած, հարկային բեռը կտրուկ խստացնող, ռեէքսպորտի ասեղին հագած, ՏՏ ոլորտի փակվող ձեռնարկություններով, սեփական հողում արտասահմանյան ներդրողների անվտանգությունը չերաշխավորող, միջազգային տնտեսական վարկանիշներում հետ գլորվող, մեկ առևտրային գործընկերոջից կախվածությունը կրկնապատկածնե՞րն են տնտեսությունը դարձրել անվտանգային գործոն։ Իրո՞ք։

3. Դեմոգրաֆիա։

Արտագաղթը կտրուկ խթանած, խոստացված ներգաղթը չապահոված, 120 000 արցախցի հայրենակիցներին վանող, 5000-ից ավելի արական սեռի ռեպրոդուկտիվ տարիքի քաղաքացիների գլուխը կերածներո՞վ է ամրացել մեր ժողովրդագրական անվտանգությունը։ Ամեն…

4. Գյուղատնտեսություն։

Ճյուղային նախարարությունը փակած, գյուղացիների հոգսերը փաթաթած, Արցախի մթերքից և ցորենից մեզ զրկած, բրնձող ԱԽՔ-ով, չիրացվող և փտող բերքո՞վ են առաջ մղել մեր պարենային անվտանգությունը։ Անուշ…

5. Տեղեկատվություն։

Վրաստանի գյուղում հող փորելուց կաբելը վնասող տատիկով, Հ1-ի գլխավորությամբ պետպատվերի շրջանակներում գլուխների լվացմամբ, պերֆեկտ-թիվիներ բուծող, սեփական ժողովրդին բթացնող և Ալիևի և Էրդողանի արտահոսքերից իրականությանն առերեսվող, խոսքի ազատության համար բանտարկողնե՞րն են ապահովում մեր տեղեկատվական անվտանգությունը։ Դիզլա՛յք։

Այս շարքը կարելի է շարունակել՝ ըստ անվտանգային հիմնական բաղադրիչների։ Սակայն ձեզ շատ ծանրաբեռնել չեմ ուզում և առաջարկում եմ ինքնուրույն, ազատ ժամանակ կատարել այս վարժությունը և վերլուծել Նիկոլի օրոք ՀՀ անվտանգությունը՝ ըստ մնացած ոլորտների. Հանրային համերաշխություն, Ժողովրդավարություն, Բարոյահոգեբանական, Էներգետիկա, Հանրային առողջություն, Էկոլոգիա։ Գուցե ինքներդ հասկանաք և ինձ, նվաստիս, բացատրեք, թե այդ ո՞ր ոլորտներում է սկսնակ հեծանվորդն այնքան զարգացրել մեր անվտանգությունը, որ բանակը հանգիստ կարելի է դասել 3-րդ, 4-րդ, 5-րդ կարևորության գործոնի։

Հ.Գ. 1. Իսկ որ շատ պարապ լինեք, վերընթերցեք 2020-ի հուլիսին սրանց օրոք ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆ կոչվող փաստաթուղթը, որում առաջին անգամ Հայաստանը պաշտոնական մակարդակով հրաժարվեց Արցախի Հանրապետությունից։ Պոստֆակտում լիքը այլ դառը բաներ կտեսնեք…

 Հ.Գ. 2. Ոմանք պնդում են, որ եթե Ադոլֆ Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար։ Ինձ թվում է, որ եթե Նիկոլն այնուհանդերձ ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

15.10.2024

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>