«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Ֆուտբոլային թալան. 2050թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ

Ֆուտբոլը նախ քաղաքականություն է, հետո՝ սպորտ։ Կամ առնվազն դրանք հավասար հարթության վրա են գտնվում։

Մակեդոնիայից կրած պարտությունից հետո մեր ֆուտբոլասերները դժգոհեցին, որին հաջորդեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի հեռացումը։

Այն, որ Պետրակովն իր տեղում չէր, հայտնի էր վաղուց։ Բայց գլխավոր խնդիրը Պետրակովը չէ։ Խնդիրը Պետրակովին նշանակողի տիրոջ մեջ է։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի։ Նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար է նշանակել ադրբեջանամետ Արմեն Մելիքբեկյանին։ Վերջինիս կողքին նշանակել է «Հայկական թուրքական ժամանակ» թերթոնի այժմ արդեն նախկին աշխատակից Արմեն Նիկողոսյանին։ Սրանք էլ իր, այսինքն՝ Փաշինյանի պես ղեկավարում են հայկական ֆուտբոլը։ Իսկ դա նշանակում է՝ թալան և տապալումներ։

Ծակ կոշիկներով Արմեն Մելիքբեկյանն այժմ միլիոնավոր եվրոների հետ է շփվում։ Սկսել է թանկարժեք կյանքով ապրել։ Նույնը վերաբերում է մյուս ծակկոշիկավոր Արմեն Նիկողոսյանին։

Լավատեղյակները պնդում են, որ հայկական ֆուտբոլում ոչ միայն բարդակ է և խայտառակ որակի կառավարում, այլ նաև բացահայտ թալան։ Իսկ ինչո՞ւ պետք է այդպես չլիներ։ Նիկոլն իր նմաններին է վստահում այս կամ այն ոլորտը։ Նրանք էլ անում են այն, ինչ տեսնում են։ Մի խոսքով, ձուկը գլխից է հոտում։ Դե իսկ այդ հոտած գլուխը, եթե հիշում եք, խոստանում էր, որ մինչև 2050 թվականը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կդառնա աշխարհի կամ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության գավաթակիր։ Դա «էշ մի սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում էր։ Ի դեպ, այդ և նմանատիպ այլ բլեֆ–խոստումները և պայծառ ապագան նկարագրվում էր 44–օրյա պատերազմից ընդամենը 6 օր առաջ։

Հիշեցնենք, որ Նիկոլը նաև հայտարարել է, որ «խաղաղության դարաշրջան» թեմայով ինքը երաշխիք չունի, որ Հայաստանն առաջիկա երկու տարում գոյություն կունենա։ Ասում է՝ եթե այս երկու տարում դիմանանք ու չվերանանք, ապա 100 տարի կմնանք։ Ինքն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ն երկու տարի էլ չդիմանա։ Այդ պայմաններում 2050 թվականի հաշվարկով խոստումներ տալը լրիվ տեղավորվում է իր խաբեբայական քարոզչաոճի մեջ։

Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, ապա այն շողուլի կգա միայն Հայաստանում արդյունավետ իշխանություն ձևավորելուց հետո։ Մելիքբեկյանին պետք է ռադ անել, իհարկե։ Բայց դա հարցի ամբողջական լուծում չէ։ Պետք է կեղծ հեծանվորդի հարցը լուծել, հետո անցնել մյուսներին՝ ոլորտ առ ոլորտ (հընթացս անդրադառնալով դրանց թալանածներին՝ քյաբաբ առ քյաբաբ)։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Հայաստանի ֆուտբոլային խնդիրները համակարգային են։ Սկսած մանկապատանեկանից մինչև ակումբային ֆուտբոլ։

Լուրջ ահազանգ էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ հեռանալու որոշումը։ Արթուր Սողոմոնյանը խոսեց խնդիրներից, բայց արձագանք չեղավ։ Մինչդեռ դատախազությունից մինչև մարզական չինովնիկներ պետք է արձագանքեին հնչեցված խնդիրներին։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։ Նիկոլի «ուսապարկերը» լրիվ այլ խնդիրների համար են այս կամ այն պաշտոնին նշանակվել։
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>