«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

ՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի

ՀՀ Սահմանադրական դատարանը վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Այդ մասին պարզ դարձավ այսօր, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը։

«Սահմանադրական դատարանի այս որոշումը խայտառակ որոշում է, որովհետև ՍԴ-ն, ըստ էության, հայտարարում է, որ Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները 1995թ․ հուլիսի 13-ից սկսած որևէ նշանակություն, իրավական ուժ չունեն։ Սա արտառոց է և միանշանակ քաղաքական պատվերի իրականացում է, որովհետև սրանով Հայաստանի քաղաքական իշխանությունը, իսկ ՍԴ-ն դրա կցորդն է, հավաստում է Ադրբեջանին, որ ապագա խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո որևէ խնդիր չի ունենալու այն հարցի հետ, որ ՍԴ-ն չվավերացնի այդ պայմանագիրը»,-նշում է սահմանադրագետը։

Պողոսյանի խոսքով՝ որոշման հիմնավորումն այն է, որ ինչ Սահմանադրության բուն տեքստում ամրագրված չէ համազգային նպատակների առումով, հետևաբար Սահմանադրության մեջ չկա։ Սա նաև նշանակում է, որ Սահմանադրությունը որևէ համազգային նպատակ՝ Արցախի վերամիավորման հետ կապված, չի դիտարկում։

«Սահմանադրական դատարանն ասում է՝ Սահմանադրության շրջանակից դուրս այն ամենը, ինչ հռչակագրում կա, բայց Սահմանադրության բուն տեքստում չի ամրագրվել, իրավական ուժ չունի»,-նշում է Պողոսյանը։

Հավելում է, որ սա անհեթեթ պնդում է, որովհետև ՀՀ Սահմանադրության նախաբանը հստակ ամրագրում է, որ գոյություն ունեն համազգային նպատակներ ու այդ համազգային նպատակներն ամրագրված, հաստատագրված են «Անկախության մասին» հռչակագրում։ Միաժամանակ, Սահմանադրության նախաբանում հստակ նշված է, որ հիմք է ընդունում ամրագրված այդ համազգային նպատակները։

«ՀՀ Սահմանադրության նախաբանը չի կարելի մեկնաբանել այնպես, ինչպես արել է Սահմանադրական դատարանը, այսինքն՝ պարզ ասած ասել է, որ 1994թ․, երբ այդ դրույթն ամրագրվեց Սահմանադրության նախաբանում, հանկարծ 1 տարի հետո իր ուժը կորցրեց և որևէ նշանակություն այլևս չունի»,-նշում է սահմանադրագետը։

Շեշտում է՝ սա մի այնպիսի մեկնաբանություն է, որն առողջ բանականության սահմաններից դուրս է գալիս։ Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ վկայում է, որ ՍԴ-ն վաղօրոք ցանկացել է ապահովագրել ՀՀ քաղաքական իշխանություններին՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ունեցած մտահոգությունների առումով։

«Եթե խաղաղության պայմանագիր իսկապես կնքվի, ՍԴ-ն առանց այլևայլությունների, երկար փաստարկումների պարզապես կարող է հղում անել այս որոշմանն ու ասել, որ Արցախի կլանումն Ադրբեջանի կողմից ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»,-եզրափակում է մասնագետը։

Հիշեցնենք, որ օրերս ՄԱԿ-ի գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, անհրաժեշտություն կլինի սահմանադրական փոփոխություններ անել խաղաղության հասնելու համար։

Միաժամանակ նա վստահեցրել էր, որ գործող ՀՀ սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես պնդում է Ադրբեջանը, ու դա հայկական կողմը կարող է գրավոր հիմնավորումներով ապացուցել բոլոր միջազգային գործընկերներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>