«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

ՔՊ-ի մոտ ոչինչ չի ստացվում․ Երևանում տրանսպորտի թանկացումը կարող է կրկին հետաձգվել

Չնայած հանրության լայն շերտերի դժգոհությանը, մայրաքաղաքի իշխանություններն այդպես էլ չհրաժարվեցին հանրային տրանսպորտի սակագինը թանկացնելու որոշումից, և 2025 թվականի հունվարի 1-ից այն կմտնի ուժի մեջ։ Սրան զուգահեռ՝ միասնական տոմսային համակարգը, որն արդեն մասամբ ներդրվել է, հանրության շրջանում լայն տարածում չի գտնում, ինչի մասին այսօր կայացած գործակարգավարական նիստի ժամանակ խոստովանեց նաև Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է։

Ավինյանը նաև չբացառեց, որ մետրոպոլիտենի օրինակով ավտոբուսներում և տրոլեյբուսներում կարող են սահմանափակումներ կիրառվել․ «Իրականում Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներ միջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև մեկ տոկոս կամ մեկ տոկոսից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն բավարարում, եթե հունվարի 1-ից մենք անցնում ենք ամբողջությամբ նոր համակարգի»։

Oragir.News-ը Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանից հետաքրքրվեց՝ Տիգրան Ավինյանի այս հայտարարությունը վկայո՞ւմ է այն մասին, որ քաղաքային իշխանությունները մտադիր են հրաժարվել տրանսպորտի թանկացումից կամ կրկին հետաձգել այն, ինչին ի պատասխան՝ նա նշեց, որ ինչպես քաղաքային, այնպես էլ համապետական իշխանությունների ասածներից ոչ մեկն իրականություն չի դարձել, և այս մեկը նույնպես բացառություն չէ։ Նա շեշտում է, որ Երևանի քաղաքապետարանը զբաղված է ընդամենը շինթույլտվություններ բաժանելով և համերգներ կազմակերպելով․

«Երևանը գտնվում է կառավարման խայտառակ ճգնաժամում, ոչ մի զարմանալու բան չկա, լրիվ օրինաչափ է։ Շատ հավանական է, որ հիմիկվանից ֆոն են ստեղծում, որպեսզի հունվարի 1-ից տրանսպորտի սակագնի թանկացումն ինչ-որ պատճառաբանություններով կրկին հետաձգեն։ Այնպես որ՝ զարմանալու ոչինչ չկա, նույն չակերտավոր տրամաբանությունն է գործում․ ինչ ստանձնում են, իրենց մոտ չի ստացվում»։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հանրությունն առանձնապես հետաքրքրված չէ միասնական տոմսային համակարգով և չի ցանկանում դրանից օգտվել՝ Մանուկ Սուքիասյանը պատասխանեց՝ վերահաստատելով, որ այս իշխանությունների մոտ ոչինչ չի ստացվում։ «Դա էլ է չէ որոշակի տեղեկատվական արշավ ենթադրում, հիմիկվանից պիտի հոլովակները պտտվեին՝ ինչ տարբերակներով են լինելու վճարումները, որտեղից կարող են մարդիկ ձեռք բերել, անընդհատ պետք է հանրային իրազեկում գնար և այլն։ Օրինակ՝ ծառերի էտի արդյունքում առաջացող փայտն իրենք պատրաստ են տալ սոցիալապես անապահով ընտանիքներին՝ որպես ձմեռվա վառելիք, բայց քանի՞ հոգի են տեղյակ այդ մասին․ չնչին թվով մարդիկ։ Ընդհանրապես՝ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, իրենք ոչինչ չեն կարողանում անել, ինչ ստանձնել են չեն կարողացել»,- նշում է նա։

Մանուկ Սուքիասյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Երևանը 125 միլիարդ դրամանոց քաղաքային բյուջե ունի, սակայն քաղաքային իշխանությունները կրկին գնում և իրենց ձեռքն առաջ պարզած կառավարությունից 2․5 միլիարդ դրամ են խնդրում, որպեսզի ասֆալտ անեն։ Նա նշեց նաև, որ նախորդ տարվա համեմատ աղբահանությանը հատկացվող գումարը 1․7 միլիարդ դրամով կրճատվել է, ինչի պատճառով էլ Երևանի փողոցներում աղբը վխտում է։

«Այստեղ հարց է առաջանում․ 125 միլիարդանոց բյուջեն դուք ինչի՞ վրա եք ծախսում, որ ասֆալտի փող չունեք, աղբահանության բյուջեն կրճատում եք, ասում եք՝ վարորդ չկա, տրանսպորտին պատրաստ չեն դոտացիա տալ։ Այդ 125 միլիարդանոց բյուջեն ինչի՞ վրա է ծախսվում, ջրահեռացումն ասում են՝ Վեոլիա ջրինն է, մենք լավություն ենք անում կողքից ու մի թեթև կոյուղատար ենք կառուցում։ Այսինքն՝ այս մարդկանց բանուգործը շինթույլտվություններ բաժանելն է ու երեկոյան գնալ ինչ-որ համերգներ ու բալետներ նայելն է»,- նշում է նա։

Oragir.News-ի հարցին՝ եթե հունվարի 1-ից տրանսպորտի գնի թանկացման որոշումն այնուամենայնիվ ուժի մեջ մտնի, ապա «Մայր Հայաստան»-ը մտադի՞ր է դրա դեմ փողոցային պայքար սկսել՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ փողոցային պայքարն առկա է իրենց գործիքակազմի մեջ։ «Մեր գործիքակազմի մեջ փողոցային ակցիաները միշտ եղել են, միշտ կան և միշտ էլ լինելու են, ու ես ամեն ինչ շատ հնարավոր եմ համարում»,- եզրափակեց նա։

Հրապարակման հղումը՝
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/09/23/130408?fbclid=IwY2xjawFfM6RleHRuA2FlbQIxMQABHSC107BS2ysOZ8Ni6njrnkkVd_Jvz0GZOobM2wVosF3SS1deDj9YsAMlKA_aem_fSJdcgvdhOWtzR_jcPfObQ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>