«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

ՀՀ-ն չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի զոհ, ինչպես եղավ Ուկրաինայում և Վրաստանում․ Անդրանիկ Թևանյանը՝ Լուգանսկում (լուսանկար)

Բարեկամության միջազգային ակումբը միավորել էր Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցներին: Հանդիպման հյուրը Հայաստանից ժամանած «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակությունն էր՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Նրանք հստակ դիրքորոշում են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին: Անդրադառնալով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն «Մայր Հայաստան» դաշինքի այցին՝ հայտնել է Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը։

Ներկաները քննարկել են ԼԺՀ-ի և Հայաստանի երիտասարդների համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման հարցեր։ Հայկական պատվիրակությունը կիսվել է միջազգային հակամարտությունների համատեքստում հայ մշակույթի և լեզվի պահպանման իր փորձով։

«Մեր այցի նպատակն առաջին հերթին մարդասիրական է։ Մեզ հետ բերել ենք կարիքավորների համար դեղեր, արյան փոխներարկման կայան, առաջին անհրաժեշտության ապրանքներ, երեխաների համար նախատեսված քաղցրավենիք, անձնական հիգիենայի միջոցներ և գրքեր։ Երկրորդ նպատակը ճանաչողական է։ Մենք այստեղ ենք հայ համայնքի հրավերով։ Եղել ենք նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Ծանոթացել ենք տեղի համայնքի հետ և համոզվել, որ նրանք շատ հնարավորություններ ունեն պահպանելու հայոց լեզուն, իրենց կրոնն ու կենսաապահովումը»,-ասել է Թևանյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի զոհ, ինչպես եղավ Ուկրաինայում և Վրաստանում։

«Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանում ուկրաինական գործընթացները կրկնվեն։ Սա՛ է հիմնական հարցը։ Բոլորս պետք է հասկանանք, որ արյունահեղության հանգեցրած գործընթացները չպետք է կրկնվեն, և մենք չպետք է դառնանք սակարկության առարկա այն ուժերի ձեռքում, որոնք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերն ու հակասությունները Ռուսաստանի հետ»,-նշել է Թևանյանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը համոզմունք է հայտնել, որ ԼԺՀ-ում ստեղծված են բոլոր պայմանները բոլոր ազգությունների զարգացման համար։

«Ռուսաստանը բազմազգ երկիր է։ Մենք տեսնում ենք, որ Դոնբասում, մասնավորապես՝ Լուգանսկում, պայմաններ են ստեղծվել, որպեսզի ողջ բազմազգ ժողովուրդը զարգանա, զգա իրեն այս հողի մաս»,-ասել է Սուքիասյանը։

Դպրոցականները, երիտասարդ ակտիվիստները և ԼԺՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են այնպիսի ակումբների ստեղծումը, որոնք նպաստում են երիտասարդական համագործակցության ամրապնդմանը Ռուսաստանի մարզերի և այլ երկրների միջև:

«Պատվիրակության հետ առաջին անգամ ենք հանդիպում։ Հիմա ակումբը սաղմնային վիճակում է, և մենք նոր ենք սկսում նախանշել մեր գործունեության ուղղությունները։ Մենք այստեղ հանդիպում ենք երիտասարդների հետ շփվելու, նախագծերով և փորձով կիսվելու, պարզելու, թե ինչպես են երիտասարդներն ապրում այլ երկրներում և գուցե գաղափարներ վերցնել ապագա համատեղ միջոցառումների համար»,-ասել է Լուգանսկի մունիցիպալ շրջանի խորհրդի փոխնախագահ Վերոնիկա Բովան:

Նա նշել է, որ Բարեկամության միջազգային ակումբում ներկայումս ընդգրկված է ԼԺՀ-ի 89 ներկայացուցիչ: Հետագայում նախատեսվում է ակումբի աշխատանքներում ներգրավել Հանրապետությունում բնակվող օտարերկրացիների, ինչպես նաև բիզնեսի և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների։

«Այս պահին արդեն ծրագրված են համատեղ ծրագրեր Բոսնիա և Հերցեգովինայի ու Սլովենիայի պատվիրակությունների հետ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը և ներգրավել նոր երկրներ»,-հավելել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>