Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Կողմ է հանրաքվեին, բայց դեմ է ստորագրահավաքին

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Հայաստանյան արևմտամետ ուժերից ձևավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը օգոստոսի կեսերին կսկսի իր նախաձեռնած ստորագրահավաքը` ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով: Հիշեցնենք, որ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված հարթակը շաբաթներ առաջ հայտարարեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին: Անցած շաբաթ էլ ստեղծվել է «Եվրաքվե» ֆեյսբուքյան խումբ, որն արդեն ավելի քան 200 հազար հետևորդ ունի։

Հարթակի մաս կազմող Տիգրան Խզմալյանը մեզ հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, մի քանի հարյուր մարդ` նոտարական հաստատմամբ, լիազոր անդամի կարգավիճակ է ստացել և ամենայն հավանականությամբ օգոստոսի կեսին պաշտոնապես կտրվի ստորագրահավաքի մեկնարկը։ Հանրաքվեի մասին օրենքը 45 օր է նախատեսում, որի ընթացքում պետք է հավաքել 50 հազար ստորագրություն, ապա այդ ստորագրությունների օրինականությունը պետք է ստուգվի ԿԸՀ-ի կողմից, հետո դիմեն խորհրդարանին, որն էլ կընդունի, կամ կմերժի հանրաքվեի առաջարկը։ Ավելի վաղ հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն Նիկոլ Փաշինյանը մերժեց իր սատելիտ պրոարևմտյան քաղաքական ուժերին և հուլիսի 1-ին կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։ Ըստ ամենայնի, «Եվրաքվեն» կարժանանա «Հայաքվեի» ճակատագրին, որը Արցախի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպեց, դիմեց խորհրդարանին, սակայն ՔՊ-ն տապալեց այն։

Տիգրան Խզմալյանն ասում է, որ երկրորդ փուլով կփորձեն գաղափարը կյանքի կոչել՝ արդեն 300 հազար ստորագրություն հավաքել, որ օրենքի ուժով հարցը դրվի հանրաքվեի: Այս դեպում օրենքը ժամկետներ չի նախատեսում, ուստի արևմտամետները հարցը կարող են ուղղակի տաք պահել և քաղաքական դիվիդենտներ շահել` առաջիկա ընտրական գործընթացների համար։

Հիշեցնենք, որ այս ալյանսի մաս կազմող Լևոն Շիրինյանի կուսակցությունն ի սկզբանե հրաժարվել է մասնակցել նախաձեռնությանը: Ըստ որոշ աղբյուրների, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ակտիվ դերակատարում է ունեցել դրանում` նա ստանձնել է Շիրինյանի քաղաքական մեկենասի դերը: Երեկ Լևոն Շիրինյանը չցանկացավ մեկնաբանել մեր տեղեկությունները․

«Ոչ մի պատճառ չկա, մեր հարաբերությունները մնում են նույնը, մեր գաղափարները` նույնպես, հարցը միայն ստորագրահավաքն է, մենք իրարից տարբեր կարծիք ենք ունեցել, ուրիշ ոչ մի կարծիք չկա»:

Թե որն է կարծիքների տարբերությունը, չմանրամասնեց, անարձագանք թողեց նաև Խաչատուր Սուքիասյանի՝ իրեն հովանավորելու մասին հարցադրումները։ Տիգրան Խզմալյանն էլ Շիրինյանի` իրենց չմիանալու մասին փոխանցեց․

«Նա մեզ դիմեց նամակով, որտեղ ասված է, որ նա կողմ է հանրաքվեի գաղափարին, բայց իրենց կուսակցությունը ստորագրահավաքը նպատակահարմար չի տեսնում»: Այսինքն՝ նախընտրում է, որ իշխանությո՞ւնը հարցը հանրաքվեի դնի․

«Հա, ինքը գերադասում էր, որ դա լինի, ըստ երևույթին․․․

ես չգիտեմ, նա դրա մասին պաշտոնական նամակում չի շեշտել, ընդամենը ասել է, որ կողմ է հանրաքվեին, դեմ է ստորագրահավաքին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>