Մալխաս Ամոյանը դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Օլիմպիական խաղերի բրոնզի համար հունահռոմեկան ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը մրցեց 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ուզբեկստանի դրոշի ներքո հանդես եկող Արամ Վարդանյանի հետ։
Դրամատիկ պայքարում Ամոյանը 6-5 հաշվով հաղթեց մրցակցին և դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Ամոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին և կարողացավ առաջին փորձից դառնալ մեդալակիր։
Աղբյուր` Panorama.am