ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Աշխարհը նոր տնտեսական ճգնաժամի առջև է կանգնա՞ծ

Ասիական ֆոնդային շուկաները երեկ առավոտյան անկում արձանագրեցին՝ ԱՄՆ-ի տնտեսության մասին հոռետեսական լուրերի խորապաիկերում: Դրանից հետո եվրոպական ֆոնդային բորսաներում սկսեցին նկատվել ինդեքսների անկման միտումներ՝ հասնելով վերջին տարիներին աննախադեպ մակարդակի։ Իսկ բիթքոյնը կորցրեց իր գնի ավելի քան 15 տոկոսը՝ մեկ օրվա ընթացքում:

Ամեն ինչ սկսվեց Ասիայում ֆոնդային ինդեքսների և տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի շուկայի փլուզմամբ: Երկուշաբթի օրը Sensex-ը և Nifty-ն ընկել են ավելի քան երեք տոկոսով, մինչդեռ ճապոնական Nikkei 225 ֆոնդային ինդեքսը նվազել է գրեթե 14 տոկոսով:

Այսպիսի անկման պատճառով էլ երեկվա անկումը կոչվեց  2024 թվականի «սև երկուշաբթի»:

Բանն այն է, որ երեկվա  անկումը հիշեցնում էր 1987 թվականի հոկտեմբերի «սև երկուշաբթին», երբ Nikkei-ն ընկավ 3836 կետով կամ 14,9 տոկոսով:

Խոշոր առևտրային ընկերությունների  բաժնետոմսերը, ինչպիսիք են Mitsubishi-ն, Mitsui and Co-ն, Sumitomo-ն և Marubeni-ն, էժանացել են ավելի քան 14 տոկոսով, ընդ որում Mitsui-ն կորցրել է շուկայական կապիտալիզացիայի գրեթե 20 տոկոսը:

Բաժնետոմսերի անկումը սկսվել է ուրբաթ օրը, երբ ԱՄՆ ֆոնդային շուկան ընկավ  Dow Jones Industrial Average-ն ավարտեց  առևտուրը 39737,26 կետով՝ մեկ օրվա ընթացքում նվազելով 1,5 տոկոսով:

Նույն օրը եվրոպական ֆոնդային շուկաները նույնպես կտրուկ փակվեցին կարմիրով, Ամստերդամը նահանջեց ավելի քան 3 տոկոսով, Ֆրանկֆուրտը` 2,3 տոկոսով, Փարիզը` 1,6 տոկոսով, Լոնդոնը` 1,3 տոկոսով:

Սակայն ուրբաթ օրը անկման տենդենցը ավելի ուժեղ էր ասիական ֆոնդային շուկաներում: Տոկիոյում. 5.8 տոկոս,   Թայբեյը կորցրել է ավելի քան 4 տոկոս,  Սեուլը՝ 3 տոկոս, 2-ական տոկոս կորցրին Հոնկոնգն ու Սիդնեյը:

Անկում գրանցվեց նաև Շանհայում, Մումբայում   և Սինգապուրում:

                          Որո՞նք են այս նոր ճգնաժամի հիմնական պատճառները

Միջազգային փորձագետների կարծիքով այն ունի առնվազն երեք հիմնական պատճառ:

Առաջին

Այս փլուզման հիմնական պատճառը մտավախությունն է, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է մտնել ռեցեսիայի մեջ։ Մտահոգությունը գալիս է այն բանից հետո, երբ նոր տվյալները ցույց են տվել, որ հուլիսին ԱՄՆ-ում աշխատատեղերի աճը ավելի շատ է դանդաղել, քան սպասվում էր:

ԱՄՆ-ում  հուլիսին ավելացրել է ընդամենը 114 000 աշխատատեղ, ինչը ցածր է Ուոլ Սթրիթի կանխատեսումից, ըստ որի աշխատատեղերի քանակը պիտի ավելանար մինչև  175 000-ի:

Այսպիսով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն աճել է մինչև 4,3 տոկոս՝ ամենաբարձր մակարդակը 2021 թվականի հոկտեմբերից ի վեր։

Երկրորդ

Փլուզման մեկ այլ պատճառն, ըստ փորձագետների, Ճապոնիայի բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումն էր մինչև 0,25: Դա բարձրացրեց ճապոնական իենի արժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ  երկու տոկոսով՝ հասնելով հունվարից ի վեր դոլարի նկատմամբ ամենաբարձր մակարդակին: Իսկ  իենի բարձրացումը կվնասի արտահանող   ընկերություններին, որոնք Ճապոնիայում կազմում են մեծամասնությունը:

Այս երկիրն իր տնտեսական հրաշքը ժամանակին արձանագրել էր հենց այդ ընկերությունների գործունեության շնորհիվ:

Որի պատճառով էլ Ճապոնիայում, ավանդաբար բանկի տոկոսադրույքը միշտ եղել է ցածր: Ավելին, երկար ժամանակ այն նույնիսկ մինուսային է եղել: Վերջերս էր այն բարձրացել զրոյից բարձր, և ահա այն մեծացվեց մինչև 0.25 տոկոսի չափ, ինչը պատմական նշանակությունի ունի ճապոնական բիզնեսի համար:

Սա նշանակում է, որ Ճապոնիայում այն աստիճանի է հասել արժեզրկման գործընթացների վտանգը, որ բանկը ստիպված է եղել իր տոկոսադրույքը բարձրացնել մինչև 0.25 տոկոսի:

Իսկ եթե դրան ավելացնում ենք ԱՄՆ-ի տնտեսության անկման վտանգը, ապա հասկանալի է դառնում, որ ամերիկյան ՖՌՍ-ը պիտի ստիպված իջեցնի իր տոկոսադրույքը, որպեսզի կարողանա աշխուժացնել տնտեսությունը: Բայց դրանով կարող են խթանվել արժեզրկման գործնթացները, ինչը կարող է հանգեցնել խուճապի:

Արդյունքում դեռ ՖՌՍ-ի տոկոսադրույքը չիջած, աշխարհում արդեն սկսվում են խուճապային տրամադրությունները:

Երրորդ

Այս երկու ֆունդամենտալ խնդիրներին ավելանում է նոր համաշխարային պատերազմի վտանգը: Այն կարող է բռնկվել՝ սկսվելով Իրանի և Իսրաելի միջև պատերազմից: Եթե այդ պատերազմը երկարաժամկետ բնույթ կրի, ինչպիսին որ ռուս-ուկրաինական պատերազմն է, ապա կարելի կլինի երաշխավորված նշել, որ աշխարհին կարող է սպասվել ամենախոշորամասշտաբ տնտեսական ճգնաժամերից մեկը, որն իր մասշտաբով կարող է գերազանցել նույնիսկ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամին:

Այս ամենի վտանգը այն է, որ այսօր աշխարհում հաստատվել է չափազանց վտանգավոր քաղաքական և տնտեսական ֆոն, երբ ողջ աշխարհով մեկ գերակայում են արժեզրկման գործնթացները, մարդիկ զանգվածայնորեն աղքատանում են և դրա ֆոնին էապես մեծանում են նոր տարածաշրջանային կոնֆլիկտների բռնկման հնարավորությունները: Եվ ամենակարևորը. չկա որևէ երաշխիք, որ այդ բախումները չեն վերածվի ավելի գլոբալ կոնֆլիկտների:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հ.Գ.

1-ին համաշխարհային պատերազմում հայերը վերապրեցին ցեղասպանություն և կորցրին իրենց Հայրենիքի մեծ մասը, քանի որ չունեին պետականություն և միաժամանակ դարձել էին աշխարհաքաղաքական ուժերի կռվախնձոր:

2-րդ համաշխարհային պատերազմում հայերը տարածքային առումով ոչինչ չկորցրեցին, ի լրումն, չունեին անկախ պետականություն (ԽՍՀՄ կազմում էր Հայկ.ԽՍՀ-ն), սակայն   աշխարհաքաղաքական ուժերի միջև կռվախնձոր չդարձան

3-րդ համաշխարհային պատերազմի շեմին հայերը կորցրին իրենց չճանաչված պետությունը և կանգնած են ճանաչված պետականության կորստի շեմին, քանի որ կրկին դարձել են համաշխարհային ուժերի միջև կռվախնձոր:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>