Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ)
11
«Մայր Հայաստանը» կվերականգնի Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ) Որ երկրները և ինչ աստիճանով են մասնակցել Բաքվում նոյեմբերի 8-ի ռազմական շքերթին 5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում Ամբերդ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ «5-րդ ալիքին» Պատերազմ Արցախում
Այն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, մենք այդ տարածքներից պատրաստ ենք դուրս գալ. ՔՊ պատգամավոր «Մայր Հայաստանը» կվերականգնի Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ) Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը. ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը Որ երկրները և ինչ աստիճանով են մասնակցել Բաքվում նոյեմբերի 8-ի ռազմական շքերթին ՔՊ քարոզարշավ՝ բյուջեի հաշվին Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Անգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն 5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն՝ 5-րդ շարասյուն փնտրելիս ինքն իր վրա է դուրս գալիս․ «Կարճ ասած» Չպատերազմ և Չխաղաղություն Պ -ն 7,5 տարի է իշխանության է, սակայն Վաղարշապատի Ծաղկալանջ գյուղի մանկապարտեզը այդպես էլ չի կարողացել վերանորոգել ու շահագործել Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու հարցը կքննարկի նոյեմբերի 13–ին Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել Ինչո՞ւ է Վճռաբեկը վարույթ ընդունում դատախազության բողոքը և մերժում Սամվել Կարապետյանի փաստաբանների բողոքը Աբովյանում մի քանի րոպեի տարբերությամբ 2 դանակահարություն է եղել․ զոհ կա․ մանրամասներ Ծաղկալանջ, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ) Գեղակերտ․Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Հայթաղ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկո՛լ, ոստիկանական սվինների վրա նստելը շատ ցավոտ է լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, Ավինյանին կասե՞ս ԱՆԻՖ-ից գողացված գումարը վերադարձնեն. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին

Ինչո՞ւ է սրընթաց անկում ապրում ամերիկյան դոլարի արժեքը ողջ աշխարհում

Ամերիկյան Newsweek  պարբերականի վերլուծաբան Հյու Քեմերոնի կարծիքով, Թրամփի կառավարման շրջանում ամերիկյան դոլարն անկում է ապրել արդեն  մոտ 10 տոկոսով:

Ըստ նրա՝ դրա պատճառն այն է, որ ներդրողները հրաժարվում են դոլարից և դոլարային ակտիվներից, ինչպիսիք են գանձապետական ​​պարտատոմսերը, ինչը պայմանավորված է գնաճով, պետական ​​պարտքի աճով և հարկաբյուջետային անպատասխանատվության նշաններով։

Բացի այդ, Թրամփի քննադատությունը ամերիկյան Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ) կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, անորոշություն է սերմանել Ամերիկայի ֆինանսական  համակարգի նկատմամբ: Երկար ժամանակ անվտանգ ապաստան համարվող դոլարը  այժմ վստահության համաշխարհային ճգնաժամ է ապրում:

«Կարճաժամկետ հեռանկարում տրամադրությունները, շուկայական դիրքերը և այն, թե ինչպես են ընկերությունները հեջավորում (ապրանքային և արժութային բորսաներում ռիսկերի ապահովագրման մեթոդ-խմբ.) արժութային ռիսկերը, կարող են զգալիորեն ազդել դոլարի փոխարժեքի վրա», - Newsweek-ին ասել է Oxford Economics-ի ԱՄՆ գլխավոր տնտեսագետի տեղակալ Մայքլ Փիրսը։ «Տարվա սկզբին շատ միջազգային ներդրողներ շարունակում էին գերակշռել դոլարային ակտիվներում, սակայն այս միտումը շրջվել է տարվա առաջին կեսին ԱՄՆ-ի համար ավելի հոռետեսական հեռանկարի ֆոնին՝ աշխարհի մնացած մասի համեմատ»։

Ըստ վերլուծաբանի, Թրամփի վարչակազմի ներսում կա հստակ գաղափարական բաժանում թույլ և ուժեղ դոլարի առավելությունների վերաբերյալ: Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պաշտպանում էր ԱՄՆ դոլարի ուժը և գլոբալ կենտրոնական դիրքը պահպանելու գաղափարը, որը Թրամփը պարբերաբար կրկնել է։

Մինչդեռ, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նախկինում դատապարտել է դոլարի գերիշխանությունը և դրա՝ որպես աշխարհի առաջատար պահուստային արժույթի կարգավիճակը՝ որպես խոչընդոտ ամերիկացի արտադրողների և արտահանողների համար: Թրամփի կողմից Դաշնային պահուստային համակարգի խորհրդում նշանակված Սթիվեն Միրանը վաղուց իրեն դիրքավորում է որպես ուժեղ դոլարի քաղաքականության սկեպտիկ: Սա կազմում է այսպես կոչված «Մար-ա-Լագո համաձայնագրի» կենտրոնական հենասյունը՝ առևտուրը վերահավասարակշռելու և համաշխարհային տնտեսությունը Ամերիկայի օգտին վերափոխելու առաջարկվող տնտեսական ռազմավարություն:

Երեք ամիս առաջ, Թրամփը  խոսեց դոլարի թուլացման առավելությունների մասին՝ պնդելով, որ այլընտրանքը կարող է հուսահատեցնել զբոսաշրջիկներին և նշեց, որ շատ երկրներ դիտավորյալ թուլացնում են իրենց արժույթները՝ արտահանումն ավելի մրցունակ դարձնելու համար։

Սալեմի պետական ​​համալսարանի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր Փիթեր Սայմոնը   նույնպես  այն կարծիքին է, որ դոլարի անկումը կարող է խթանել ամերիկյան արտահանումը։

Բացասական կողմը  ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներմուծմանը հարված է, որի կտրուկ անկումը արդեն իսկ կանխատեսվում էր օգոստոսի սկզբին՝ Թրամփի փոխադարձ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց հետո: Այս իրավիճակը զգալի գնաճային ներուժ ունի՝ հաշվի առնելով ներմուծվող ապրանքների արժեքի աճը և լրացուցիչ ծախսերի հետագա բաշխումը մատակարարման շղթայի երկայնքով՝ մանրածախ առևտրականներից մինչև սպառողներ:

Ինչ վերաբերում է ապագային, ապա վերլուծաբանը բերում է ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային Համակարգի (ԴՊՀ) -ի ներկայիս նախագահ Ջերոմ Փաուելի այն տեսակետը, թե «Դոլարը երկար տարիներ ամուր է եղել, և թվում է գերարժևորված, ուստի մենք կանխատեսում ենք, որ այն կշարունակի թուլանալ, թեև աստիճանաբար, առաջիկա տարիներին», նշելով, որ հատկապես մյուս տարվանից դոլարի հետագա անկումը կարող է ավելի տեսանելի թվերով արտահայտվել։

Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գալիք տարվանից Թրամփը կունենա սահմանադրական իրավունք՝ փոխել ԴՊՀ-ի ղեկավարին և նշանակել իր մարդուն, արդեն վարել ավելի համարձակ քաղաքականություն, դոլարի արժեքն էլ ավել իջեցնելու համար:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan