«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն

«Հրապարակը» գրում է. «Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրին իսրայելական հարձակման հետևանքով։

«Եղբայր, առաջնորդ, շարժման առաջնորդ Մուջահիդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր շտաբի վրա սիոնիստների հարձակման հետևանքով այն բանից հետո, երբ նա մասնակցել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությանը», - ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

Խմբավորումը դեռ չի պարզաբանել, թե կոնկրետ ինչպես է հարվածը հասցվել, որի արդյունքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդը մահացել է։ Հանիայի մահվան մասին հայտնել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

ԻՀՊԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ սպանվել է նրա թիկնապահներից մեկը։

Ըստ իսրայելական Ynet-ի՝ Հանիեն սպանվել է գիշերվա 2-ին մոտ։

Սպանության նախօրեին Հանիան մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, պարզաբանում է Tasnim-ը։ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկը Հանիեի սպանությունն անվանել է «վախկոտ արարք» և ասել, որ այն «անպատասխան չի մնա»:

Իսրայելը դեռ չի մեկնաբանել Հանիեի մահը։ Իսրայելական բանակը CNN-ին ասել է, որ «չի արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»: Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։

Իսմայիլ Հանիեն, որը համարվում է 62 տարեկան, ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գործողությունները որպես շարժման քաղբյուրոյի նախագահ և կենտրոնական դեր է խաղացել խմբավորման բանակցություններում, ներառյալ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը: Հանիեն դարձել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդը 2006 թվականին՝ Գազայի հատվածում խմբավորման իշխանության գալուց հետո։ Հանիեն իսրայելական բանտերում պատիժ է կրել երկու անգամ՝ 1980-ականներին և 1990-ականներին:

Նա Թեհրան է ժամանել Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը։ Ըստ The New York Times-ի՝ սպանության նախօրեին Հանիեն հանդիպել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Մայիսին Միջազգային քրեական դատարանի դատախազը ձերբակալության օրդեր է խնդրել ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների, այդ թվում՝ Հանիյեի նկատմամբ, որոնք պատասխանատու են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման և հարյուրավոր իսրայելցիների սպանության համար»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>