Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել
Դիտել նաև
Վերաքննիչ դատարանը Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի
Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
«Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել։ Քննարկում են տարբեր կառույցներ, խորհուրդներ ձևավորելու հարցը, որոնք կվերահսկեն գործընթացը բոլոր ուղղություններով։ Վերջերս ձևավորված համակարգող խորհուրդը, որի պատասխանատուն Կարեն Բեքարյանն է, առաջիկայում կընտրի այլ պատասխանատուների, որոնք փոքր խմբերի գործունեությունը կկանոնակարգեն: Ասենք, մեկը կհամակարգի պայքարի «խոսնակների» գործունեությունը և կզեկուցի համակարգող խորհրդին, որ վերլուծություններ արվեն։ Մյուսը երիտասարդական խմբերի իրազեկման աշխատանքները կկանոնակարգի և այլն։
Բագրատ Սրբազանը մտադիր է նաև քաղաքական խորհուրդ՝ խորհրդակցական մարմին ձևավորել, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և իրենց խորհուրդներով կաջակցեն շարժման ակտիվին»,-գրում է «Հրապարակը»:

