«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Գլխավոր «գորշ գայլ» Էրդողանը կատաղել է ՈՒԵՖԱ-ի չափազանց մեղմ որոշումից

Պաշտոնապես հաստատվեց, որ ՈւԵՖԱ-ն որոշել է կարգապահական տույժի ենթարկել Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալին: Նա, հիշեցնենք, ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակիչ փուլի Ավստրիայի դեմ խաղում խփած գոլը «նշել» է համապատասխան ժեստով ցույց տալով թուրքական ծայրահեղ-ազգայնական հանցավոր ու ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության «խորհրդանշը» (մատների ագուցմամբ ստացվող գայլի գլխի պատկեր): 
Այդ ֆաշիստական դրսևորումը, բնականաբար, աննկատ ու անարձագանք չի մնացել: Հանրագումարում, ՈՒԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Թուրքիայի հավաքականի պաշտպան Դեմիրալին: 
Պետք է նկատել, որ ՈՒԵՖԱ-ն դեռ բավականին մեղմ է վարվել: Հաշվի առնելով, թե հատկապես ինչ է իրենից ներկայացնում «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը, կարելի էր ակնկալել և շատ ավելի խիմտ պատիժ: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվեր որևէ ֆուտբոլիստի ու նրա ներկայացրած հավաքականի հետ, եթե գոլից կամ հաղթանակից հետո, մանավանդ՝ Գերմանիայում, ցուցադրեին ՝ֆաշիստական հանրահայտ ժեստը: 
Իսկ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, ընդամենը 2 խաղով որակազրկման չափ ներողամիտ են գտնվել: 

Փոխարենը, բառի բուն իմաստով կատաղել է Նիկոլ Փաշինյանի սիրելի գործընկերը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: 
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, Թուրքիայի գլխավոր «գորշ գայլ» Էրդողանն անդրադարձել է  Դեմիրալի որակազրկմանը, հայտարարել. «Որևէ մեկն ասո՞ւմ է, որ գերմանացիների մարզաշապիկներին արծիվներ կան, որևէ մեկն ասո՞ւմ է, որ ֆրանսիացիների մարզաշապիկներին աքաղաղ կա։ Մերիխը (Դեմիրալը) ցույց տվեց իր հուզմունքն այս ժեստով: Դրանից հետո մեր արտաքին գործերի նախարարությունը կանչել է Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչների և ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։ Ամեն ինչ կորոշվի շաբաթ օրը։
Հաղթանակով հեռանանք խաղադաշտից և անցնենք հաջորդ փուլ։ Եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ես ներկա կլինեմ հանդիպմանը»,- rsport.ria.ru-ի հաղորդմամբ, Աստանայից վերադառնալիս, ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
Նա, բնականաբար, թրքություն է արել, քանի որ Դեմիրալն, օրինակ, թուրքական դրոշի վրա եղած կիսալուսին կամ աստղ չի ցուցադրել, այլ շատ կոնկրետ, ահաբեկչական, իր էությամբ՝ ֆաշիստական կազմակերպության խորհրդանիշ: Այն ցուցադրելն, ի դեպ, արգելված է Ավստրիայում, որի նկատմամբ թուրքերը ֆուտբոլի դաշտում հաղթանակի հասան: Դա նաև այդ առումով էր ցինիկ ու ոչ սպորտային պահվածք: 
Իսկ Էրդողանը երևի պետք է հայտարարեր, որ իրենք բոլորը «գորշ գայլեր» են: Չնայած, դա այդպես էլ կա: Թուրքիան եղել է ու մշտապես լինելու է մարդատյաց, հանցագործ, արնախում պետություն: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>