Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
6
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին Պատերազմ Արցախում
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 135-ամյակը. դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը. Քրիստինե Վարդանյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»․ Բագրատ սրբազան Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ) Սա թանկացում չէ՞, սա թալան չէ՞ (տեսանյութ) Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ)

Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Առաջ, նկատի ունեմ մինչև Արցախի հանձնումը, շատ էինք լսում, որ տարածաշրջանի համար չափազանց կարևոր է, որ Արցախի անկախ կարգավիճակը ճանաչվի կամ գոնե պահպանվի ստատուս քվոն՝ այն իրավիճակը, որը կար։ Խոսքը մինչև 2020 թվականի կարգավիճակի մասին էր։ Որովհետև հակառակը՝ իրավիճակի փոխումը Ադրբեջանի, իսկ իրականում Թուրքիայի օգտին, տարածաշրջանում հավասարակշռության խախտում է բոլոր խաղացողների համար, երրորդ կողմի մուտք է տարածաշրջան, ինչն անթույլատրելի է։ Դա ընկալվում էր խոշոր հաշվով որպես վերլուծություն։ Եթե Արցախը շատերը ներկայացնում, ընկալում ու վերլուծում էին աշխարհաքաղաքական կարևորության տեսանկյունից, ազգային ուժերը, միանշանակ որպես մեր հայրենիք, ՔՊ-ական իշխանությունը՝ հող ա, էլի, մերը չէր, տվել ենք, բռնագաղթածներին էլ հեսա բնակարանաշինության ծրագիր կանենք, թող վարկ վերցնեն, տուն առնեն, էդքան բանվորի աշխատանք կա, գնան աշխատեն ապրեն։ Արցախը ընդամենը այսքանն էր իրենց համար․ հանձնենք, խնդիրները վերջանան։

Բայց Արցախը հանձնելով, իրենք մեծ վատություն են արել ոչ միայն արցախցիներին և ողջ հայ ժողովրդին, այլև այդ քայլով տարածաշրջանում հավասարակշռությունն են խախտել։ Վատություն են արել բոլորին, բացի Թուրքիայից, Ադրբեջանից ու տարածաշրջանը ցնցել ցանկացողներից։ Օրինակ՝ մենք անընդհատ ահազանգում ենք, անհանգստանում ենք, որ հանկարծ իրավիճակը կսրվի Իրանի ուղղությամբ․ մենք հարևան պետություն ենք ու տուժելու ենք, տնտեսապես ենք տուժելու, քանի որ արտահանում-ներկրում ունենք, հարևան պետություն ենք, մեզ էլ կարող են ներքաշել։ Բայց Արցախում պարտության պատճառով Իսրայելը օկուպացված Արցախում դրեց բազաներ ու զենքեր է բերում-լցնում։

Թեև Թուրքիան տարածաշրջանում ավելի վաղ ուներ ներկայություն, բայց Արցախում պարտությունը, դրանից հետո Արցախի հանձնումը Թուրքիային հնարավորություն տվեց մասնակցել գործընթացների, քիթը խոթել մեր տարածաշրջան ու ծավալվել դեպի Ռուսաստան։ Ռուսաստանի դերակատարումը այստեղ փոխարինվում է թուրքականով։ Դա ևս փաստ է։ Դե կասեք թող ռուսները չթողնեին Ղարաբաղը հանձներ։ Իհարկե՝ ռուսներն ունեն բազմաթիվ սխալներ այս ուղղությամբ, բայց այս հարցում՝ ի՞նչ անեին, եթե Նիկոլն ուզում էր հանձնել, Արայիկն էլ իրեն էր լսում, գուցե չգիտակցելով վերջնարդյունքը։ Քանի անգամ առաջարկել են կանգնեցնել պատերազմը։ Ռուսները որքանով էլ կարիք ունենար Արցախը պահելու, դա, այնուամենայնիվ, ամենից արժեքավորը մերն էր՝ մեր հողն էր և է․ ու կոպիտ ասած, դուրս եկավ՝ եթե մենք ուզում ենք մեր հողը հանձնենք, ո՞վ կարող է չթողնել։

Այսօր արդեն շատերն են բացատրում՝ Արցախի հանձնումով Ռուսաստանի դերակատարումը թուլացավ տարածաշրջանում և փոխարինվեց թուրքականով։ Սա է փաստը։

Կպատկերացնեի՞ք, որ Դաղստանում երկու օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է կապ ունենալ հենց Արցախում Փաշինյանի բերած պարտության հետ։ Հունիսի 23-ին Ռուսաստանում՝ Դերբենտում և Մախաչկալայում զինված գրոհայինները հարձակվել էին ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Կա 20 զոհ։ Կրոնական հաստատությունների վրա հարձակումը իսլամիստների կողմից, խոսվում է ահաբեկչության նպատակների, առնվազն՝ շրջանը քրիստոնյաներից մաքրելու մասին։ Ու պարզվում է, որ ահաբեկիչները հատուկ պատրաստություն են անցել Թուրքիայում, «Գորշ գայլեր» խմբավորման անդամ են կամ հարում են նրանց։

Այս ահաբեկչությունը՝ Թուրքիայի ներգրավմամբ, առաջին հերթին խոսում է անվտանգային բալանսի խախտման մասին, որը տեղի է ունեցել արդեն նշեցի, Արցախի հանձնման պատճառով խոսում է թուրքական ծրագրերի իրականացման մասին։ Էս խախտումը չէր լինի, Թուրքիան տարածաշրջանի ամեն հարցում քիթը չէր խոթի, եթե Հայաստանը չպարտվեր։ Բայց ավելին ասեմ, անգամ պարտությունից հետո այս իրավիճակը չէր լինի, եթե Նիկոլը հասկանար ու հեռանար, այս իրավիճակը անգամ չէր լինի, եթե Նիկոլը գնար 2021 թվականին։ Նա զոռով շառով, մնաց, հանձնեց Արցախն ամբողջությամբ ու տարածաշրջանը և Հայաստանը դարձրեց ժամացույցով հետհաշվարկով աշխատող ռումբ։

Արևմուտքի պահանջով, Թուրքիայի պահանջով, շանտաժով, կոմպրոմատներով Նիկոլ Փաշինյանը իրոք որ չեզոքացնում է Ռուսաստանի ազդեցությունը, իսկ դրանով միայն նրանց չէ, որ վատություն է անում․ առաջին հերթին՝ մեզ։ Ու այսքան խնդիր ստեղծելուց հետո դեռ ինչ-որ վերլուծությունն էր է անում, էլի պատճառներ ման գալիս ու անհեթեթ եզրահանգումների գալիս։ Ասում է՝ Ադրբեջանն ասում է 30 տարի դուք չեք թողել ապրեմ, հիմա ես չեմ թողնում։ Սա, ժողովուրդ ջան, արդբեջանական հետագա ագրեսիաների, հավանական պատերազմի արդարացումն է հայկական պետության ղեկավարի կողմից։ Մարդ չգիտի ինչ ասի։ Էլի եմ ասել մի քանի այլ դեպքերով էլ, եթե նորմալ ԱԱԾ ունենայինք, անմիջապես պետք է մտեր, ձերբակալեր ու լուրջ քննություն տաներ, հասկանայինք՝ սա հոգեկան խնդիրների՞ պատճառով է, որ էսպիսի մտքեր է արտահայտում, թե օտարերկրյա գործակալ է, արդեն բացահայտ գործող։

Նախ, որքան էլ որ ադրբեջանական պրոպագանդան էր գոռում-գոչում, Հայաստանը պատերազմից հետո, հաղթանակից հետո, արժանապատիվ հաղթողի մեծահոգությամբ, ոչ մի բանին չի խանգարել, ոչինչ չի վերացրել, գլխներին ամեն առիթով չի բամփել․ օրինակ՝ Հայաստանը թողել է, որ Ադրբեջանը զինվի, որը չի թողնում հիմա մեզ։ Նիկոլն է ասում՝ Ադրբեջանը կարողանում է տարբեր երկրների վրա ազդել, որ մեզ զենք չծախեն։ Զենքը առնում են, չեն կարողանում Հայաստան տեղափոխել, նա է որոշում՝ մենք զինվենք, թե ոչ։ Ադրբեջանը մի անգամ զիջեց ու պըրծ, քո մոտ զիջելու ախորժակը բացվեց առաջին անգամ զիջելուց հետո։ 1994 թվականի հրադադարից հետո Ադրբեջանը ի՞նչ է զիջել։ Իսկ դու 2020 թվականի հրադադարից հետո ավելի շատ ու ավելի կարևոր բաներ ես հանձնել, քան պատերազմով, ընդ որում, հանձնում ես նաև էսօր ու անոնս ես անում, որ էլի հանձնելու ես ու դեռ ներկայացնում, թե դա է ուզում ժողովուրդը։ Էդ ո՞ր ժողովուրդը։ Ադրբեջանի՞։ ՔՊ քաղաքական ժողովին հայտարարում է՝ հոգնել ենք պայքարելուց, հանձնվենք, մեզ լավ կվերաբերվեն։ Նա արդեն հանձնված մարդ է, երկիրն էլ է ուզում հանձնել, ու էդ նիստին մասնակից ՔՊ-ականներն էլ ծափեր են տալիս։ Մեկը չկա ասի՝ էս ինչեր ես դուրս տալիս։

Դու չես կարողանում քեզանով, քո դիվանագիտությամբ, քո դաշնակիցներով Ադրբեջանի հախից գալ, ասում ես՝ դե ժողովուրդ ջան դիմացեք, բա իրենք 30 տարի ո՞նց են դիմացել։ Վաղը Ադրբեջանին արդարացնելու է միջազգային ամբիոններում այ էս խոսույթով․ ինչ հանցանք գործի, սա ասելու է՝ վրեժ է լուծում, դիմացեք, բա իրենք ո՞նց են դիմացել․ Ալիևը մեղք չունի, էդ մենք ենք 30 տարի եղել ագրեսոր։

Այն, ինչ դու անվանում ես իրական Հայաստան, Ադրբեջանի կատարված երազանքն է։ Դու Ադրբեջանին սարքել ես անհաղթ հերոս ու Ադրբեջանով վախեցնելով՝ չես թողնում ապրենք։ Էդ Ադրբեջանին դու ես սարքել անանցանելի պրոբլեմ մեզ համար, դա քո պարագայում է անանցանելի։ Էդ Թուրքիային դու ես սարքել տարածաշրջանում թելադրող։ Հիշիր, թե քեզնից առաջ ինչ իրավիճակ էր, Թուրքիան ռիսկ չէր անում քիթը մտցնել։ Երկրորդ նախագահի կառավարման շրջանում Թուրքիայի լեզուն ու ձեռքերը էսքան երկա՞ր էին, նույն Էրդողանը չէ՞ր։

Ու քո լուծումը միայն հանձնումներով են, որոնք ոչ թե վերջ են, այլ նոր հանձնումների սկիզբ։ Գուցե չես ուզում հանձնես, բայց տարբերակ էլ չունես․ դո՛ւ չունես։ Դրա համար էլ քո օրոք թշնամիները երազանքների գրկում են, ինչպես անգղերը լեշի վրա։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե սխալվել է մեկ կամ մի քանի դեպքով, նա արել է բոլոր հնարավոր ու անհնարը ու ոչ միայն մեր երկիրը, տարածաշրջանը դարձրել է պայթյունավտանգ տեղ։ Մենք տեսնում ենք, որ թեև աշխարհում կան ուժեղ երկրներ ու ուժեղ առաջնորդներ, ինչպես, օրինակ, Իրանը, Ռուսաստանը, բայց եթե նրանց մեջտեղում կա երկիր, որն ունի նման իշխանություն, այդ դեպքում լուրջ խնդիրներ կարող են ծագել անգամ ամենաուժեղ երկրի համար։ Դրա համար էլ այդքան վախենում ես բոլոր-բոլորից, որովհետև դու քո կերպարով, կուրսով, քանդում ես վաղուց հաստատված համակարգեր։

Խոստացվել է խաղաղության դարաշրջան, բայց բացվել է ահաբեկչությունների դարաշրջանի դուռը, որովհետև, կրկնում եմ, եթե որևէ տեղ կա Թուրքիա, ուրեմն կան ահաբեկչություններ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan