Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան
11
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Պատերազմ Արցախում
Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից

Տարածքներ՝ լռության դիմաց․ պատճառը Արայիկ Հարությունյանի հարցազրո՞ւյցն է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երբ ասում ենք, որ Հայաստանի իշխանությունը կատարում է Թուրքիայի կոնկրետ հրահանգները, մեզ ասում են՝ չափազանցնում եք, չեք սիրում, չեք ընդունում, դրա համար եք էդպես ասում։ Բայց հենց հիմա ունենք իրավիճակ, որ Հայաստանը կատարել է դիվանագիտական քայլ՝ Թուրքիայի հրահանգով։ Մեկը կարող է դրա անունը դնել գործընկերություն, մեկը՝ խնդրանք, հորդոր․ բայց դրա մեջ հայկական շահը չենք տեսնում, թշնամու ողջույններն ենք տեսնում և եզրակացնում, որ պարտադրանքի արդյունք է։

Օրինակ․ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե ճանաչում է Պաղեստին պետությունը։ Շատերին հետաքրքրում է, թե էդ ոնց եղավ, որ մի շարք պետություններ, օրինակ՝ ԱՄՆ-ն, հայտարարել է, որ ճիշտը Պաղեստին պետության ստեղծումն է, բայց չի ճանաչել, մի շարք երկրներ հայտարարել են, որ պետք է ճանաչել, բայց չեն ճանաչել, իսկ Հայաստանը, որ մինչ այս էդ թեմայում երբեք չի եղել, չի խրվել, ոչինչ չէր հայտարարել, բացի խաղաղության կոչ անելուց, մնաց-մնաց ու միանգամից ճանաչում է։ Շատերին է հետաքրքրեց, թե այդ ինչպես եղավ, որ Հայաստանը, որը Արցախի անվտանգության երաշխավորն էր, անկախ պետություն Արցախը հանձնեց, երկրորդ պետության անկախությունը, գույությունը այդպես արագ, հեշտ ու հանգիստ վարի տվեց, բայց նույնպես հեշտ ու հանգիստ ճանաչում է մեկ այլ երկրի անկախություն, որը տասնամյակներով ու հենց էս պահին գտնվում է թեժ պատերազմի մեջ։ Դուք որ պատերազմի ժամանակ Արցախի անկախությունը չճանաչեցիք, պատերազմի մեջ գտնվող Պաղեստինի անկախությունը ինչի՞ եք ճանաչում, ո՞ւմ համար, հանուն ո՞ւմ, մեր շահը էդտեղ ո՞րն ա։ Է 2018-ին ճանաչեիք, վրայից էլ Հարավային Օսեթիան ճանաչեիք, Աբխազիան, Արցախն էլ զուգահեռ, ասեիք՝ ժողովուրդներ են, ինքնորոշվում են։ Ճիշտ է, աշխարի կեսի հետ պրոբլեմ կունենայինք, մյուս կեսի հետ կընկերանայինք, բայց բացատրություն կունենայիք, կասեիք՝ դե հիմա դուք էլ մեր Արցախը ճանաչեք։ Բացատրություն կլիներ։ Արկածախնդիր, ռիսկային կլիներ, բայց բացատրություն կլիներ, ազգային շահ կլիներ, էս ի՞նչ ա։ Դրա համար եմ ասում՝ կարող ա՞ ինչ-որ լուրջ շանտաժ կա, որ հանձնարարածը սենց արագ, առանց նախապատրաստվելու է անում։

Բա ի՞նչ մտածեմ, Հայաստանի ԱԳՆ-ն ճանաչում է Պաղեստինի անկախությունը, վռազի մեջ հայտարարություն է տարածում Թուրքիայի արտգործնախարարությունը, շնորհակալություն հայտնում ու ավելացնում՝ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»։ Թուրքիան չի էլ խնայում, բառացի ասում է, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինը Թուրքիայի ջանքերի արդյունքում։ Թուրքիայի ջանքն էլ ո՞րն էր՝ դրանից 3 օր առաջ՝ հունիսի 18-ին, Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսով խոսում են ու ըստ հաղորդագրության՝ քննարկում են տարածաշրջանի և միջազգային օրակարգի զարգացումները։ Քննարկում ասածը ո՞րն է․ Էրդողանը ի՞նչ էր քննարկելու մեկի հետ, ում սովորաբար պարտադրում են, ոչ թե համոզում։

Հիմա ուզում ենք հասկանալ՝ Թուրքիան ի՞նչ ջանք կարող է գործադրել Հայաստանի վրա, էսքանից հետո։ Սրանք մեռան ասելով մենք՝ անկախ, ինքնիշխան և այլն։ Ժողովուրդ ջան, 2020 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, հանձնումների վերաբերյալ բոլոր գործընթացները կապում եմ կոմպրոմատների, շանտաժի հետ։ Մինչ 2023 թվականը դա Նիկոլ-Ալիև տարբեր պայմանավորվածություններն էին՝ սկսած 2018 թվականում Տաջիկստանում հանդիպումից-պայմանավորվածություններից, որոնցից մի երկու դրվագ Ալիևը կես-բերան պատմել է եթերներում։

2024 թվականից ըստ երևույթին, կոմպրոմատներին ավելացել է Արայիկ Հարությունյանը, որը Նիկոլի օրթախն էր այս աղետի մեջ, ու որն այսօր պատանդ է Բաքվում։ Արայիկ Հարությունյանից հարցազրույց էր վերցրել Ադրբեջանի հեռուստատեսությունը, որն այդպես էլ եթեր չգնաց․ առ այժմ չգնաց։ Ամենայն հավանականությամբ, այդ հարցազրույցն ինքը Ալիևի ձեռքին կոմպրոմատներ են Նիկոլի դեմ, և ամեն անգամ նրան վախեցնելով այդ հարցազրույցով՝ կորզում են զիջումներ՝ Ալիևն իր հերթին, Էրդողանն իր։

Փաշինյանի շատ արածների վկան Արայիկ Հարությունյանն է, այդ արածներից մենք ոչինչ չգիտենք, բայց Ալիևը, վստահաբար, արդեն շատ բան գիտի ու նա գիտի այդ կոմպրոմատներն օգտագործելու ձևը։ Դրանք այնպիսի բան են, որոնցից Փաշինյանը վախենում է, իմ կարծիքով․ այ դրա համար էլ թշնամի պետության ղեկավարին Փաշինյանը չի արձագանքում, թշնամի պետության ղեկավարի պատվերով անում է ամեն ինչ՝ Պաղեստին է ճանաչում, Կիրանց ու Ոսկեպար է հանձնում, միջազգային կարևոր կոնֆերանս հրավիրելու հայտից հրաժարվում է, իր քաղաքացիներին ծեծում է ոստիկանության օգնությամբ, բանտերը լցրել է քաղբանտարկյալներով, սահմանադրություն է փոխում, մնում է պաշտոնին, ի վերջո։

Այս մարդիկ արդեն բաց են թուրքական թելադրանքով գործում, առանց բարդույթավորվելու, առանց որևէ մեկին բան բացատրելու։ Ու եթե հանկարծ շշկռվեց մի հատ ծպտուն հանեց, էնտեղից ցույց են տալիս Արայիկ Հարությունյանի հարցազրույցի «play»-ի կոճակը։

Ամսի 18-ին զանգում ասում են մի հատ էս արա, ամսի 21-ին արդեն անում ես, առանց օգուտն ու վնասները քննարկելու։ Բայց նաև ի՞նչ քննարկեր, եթե պատվերը վերևից էր, մեկ ա պետք է կատարեր, առանց մեր նկատմամբ հետևանքները հաշվի առնելու։

Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, վստահ եմ, միևնույն է Ադրբեջանը մի օր կցուցադրի, սակայն՝ երբ առավելագույն օգուտ քաղած լինի։ Այսօր մեր երկրից հանձնումները կոչվում են «տարածքներ՝ լռության դիմաց»։ Նիկոլը պատրաստ է ամեն ինչի՝ հանուն այդ լռության, որ պահպանի իր, իշխանությունը։ Հիշո՞ւմ եք, Նիկոլն ասում էր՝ էնպիսի կոմպրոմատ ունեմ, որը ներսից կքանդի Ադրբեջանը։ Բայց կարող ա՞ հակառակն է։ Ուրեմն էդ ինչ կա էդ հարցազրույցի մեջ, որ Ալիևը ամեն անգամ դա քեզ ցույց տալով՝ մի նոր բան է ստանում։ Երեկ Կիրանցն էր, վաղը Տիգրանաշենն է, մյուս օրը Սյունիքն է, Վարդենիսն է, Զանգեզուրի միջանցքն է։ Ու ասում է տուր, թե չէ կհրապարակեմ ու քեզ ուղղակի կքշեն հենց քո ընկերները։

Բայց դա հեչ չի նշանակում, որ բոլոր պահանջները կատարելուց հետո չեն հրապարակի հարցազրույցը․ ադրբեջանական լրատվամիջոցն ասում էր, որ կհրապարակենք երբ մեզ համար կգա հարմար պահ։

Կարճ ասած՝ չնայած Հայաստանի իշխանությունը ամեն լույսը բացվելուց մինչ մութ ընկնելը խոսում է հզոր դիվանագիտության, ինքնիշխանության մասին, բայց իրականում գտնվում է  իրավիճակում, որտեղ կատարում է միայն թշնամու, հակառակորդի պատվերները ու ոչ թե իր ցանկությամբ, ոչ էլ իր համոզմունքով, այլ՝ որովհետև ստիպված է։

Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ուղղակի շանտաժով է աշխատում և չի բացառվում, որ հա՛մ իշխանության մնալն է այդ շանտաժի արդյունք համ էլ վաղը գնալը էլի թշնամու շանտաժով լինի։ Այս պահին մնում է շանտաժով ու վարի է տալիս ինչ ունենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>