«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Հեծանիվը՝ որպես կրկին «մարդկային դեմք» ստանալու և մանթրաժից դուրս գալու փո՞րձ

Ամերիկացիները կրկնում են նախկին ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր սխալները, երբ սովետները իրենց մարքս-լենինյան շրջաբերականները, գրեթե նույնությամբ, փորձում էին տարածել Աշխարհի տարբեր վայրերում՝ հաշվի չառնելով նրանց ազգային առանձնահատկությունները: Հասկանալի էր, որ նույն ուսմունքը չէր կարող  կյանքի կոչվել, ասենք, և՛  Աֆղանստանում,  և՛ Լեհաստանում:

Դրա պատճառով էլ ԽՍՀՄ-ը փլուզվեց՝ իր հետ տանելով բոլոր վատ հուշերը:

Այսօր ամերիկացիները գրեթե նույն սխալներն են կատարում, իրենց լենինյան, կներեք, «դեմոկրատական» թեզիսները տարածելով Աշխարհով մեկ, նույն ձևով և ոճով:

Արդյունքում  ընդամենը երկու տարի առաջ նույն աֆղանցիները վռնդեցին նույն ամերիկացիներին իրենց երկրից, նույն պատճառով, ինչպես որ  եղավ սովետների հետ:

Դատելով այն բանից, թե ինչպես են ամերիկացիները հեծանիվի վրա «նստեցնում»  Փաշինյանին, Զելենսկուն և Սաակաշվիլուն, սկսում ես հասկանալ, որ բոլոր կայսրությունները նույն սխալն են գործում:

Ճիշտ է, այդ նկարներում Սաակաշվիլին առանց փողկապի է, իսկ Զելենսկին  փողկապով է, բայց , առանց հեծանվի սաղավարտի, իսկ Փաշինյանը գերազանցիկի պես կատարել է ամերիկացիների բոլոր պահանջները, նկատի ունենք փողկապի և սաղավարտի մասով, բայց միևնույն է, նրանց թվացյալ տարբերությունների մեջ կա մի ընդհանրություն. երեքն էլ իրենց երկրների ազգային շահերի հետ քիչ առնչություն ունեն, որովհետև երեքի առաջ էլ մեկ խնդիր է դրված եղել. անվերապահ կատարել  Գլխավոր Սուվերենի բոլոր պահանջները:

Իսկ հեծանիվը, ըստ Սուվերենի,  պիտի «մարդկային տեսք» տար իրեն սպասարկողներին: Եթե սկզբնական փուլում մարդիկ այդ կուտը ուտում էին, ապա այսօր արդեն բոլորի համար պարզ է դարձել իրականում նրանց ով լինելը:

Զելենսկու «մարդկային դեմքի» դիմաց այսօր ավելի քան կես միլիոն ( 500 000 հազար) ուկրաինացի է զոհվել: Փաշինյանն ավելի «համեստ» թվերով է բավարարվել, «ընդամենը»...  հինգ հազարով: Իսկ Սաակաշվիլին այսօր գտնվում է բանտում, քանի որ այդ երկրում գործել է «աֆղանական սինդրոմը»,  և հանրության մեծ մասը ծանոթ է Սաակաշվիլու՝ ով լինելուն:

Սակայն նույնիսկ այդքանից հետո,  Փաշինյանը  շարունակում է  ցույց  տալ  իր ոչ ադեկվատ լինելը:

Տեսեք,   Զելենսկին արդեն վաղուց հեծանիվ չի քշում: Սաակաշվիլին բնականաբար չի կարող դա անել, քանի որ բանտի պայմանները դա իրեն թույլ չեն տալիս, իսկ ահա՝ Փաշինյանը, կարծես փորձում է հանրությանը հիշեցնել,  իր «կույս» ժամանակների մասին,  մոռանալով, որ այն ժամանակ, դեռ հինգ հազար տղաները ողջ առողջ էին, Արցախը իր տեղում էր, իսկ Հայաստանի սահմանները ոչ ոք կասկածի տակ չեր դնում:

Այսօր, երբ այդ ամենը չկա, Փաշինյանի հեծանվային նոր արկածները, ավելի շատ վկայում են իր մանթրաժի մասին, որովհետև նա հասկացել է, որ նույնիսկ միամիտ հայ հանրությունը արդեն իր և իր Սուվերենի կտերը չի ուտում, և ժամանակն է մտածել այն բանի մասին, թե ինչ անել՝ կոլեգա Սաակաշվիլու վիճակում չհայտնվելու համար, քանի դեռ ժամանակ կա:

Սա՛  է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>