FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

Գործակալներն իրե՛նց շարքերում են. բոլոր ուժային կառույցներն իրենց ձեռքում են, թող բռնեն. Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ»հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգայինժողովի(ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• 2024թ. փետրվարին զբաղեցրած պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ինքն իրեն է նկատի ունեցել, երբ ասել է, որ «Բագրատ սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր առաջնորդած շարժման միջոցով չի կարող փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի»: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Հանրապետականը երջանիկ է, որ որոշ տեռորիստական խմբերի անդամներ մասնակցում են շարժմանը, ապա սխալվում են, բայց դրա մասին չեն խոսում, որպեսզի մի կաթիլ ջուր Փաշինյանի ջրաղացին չլցվի։ Մարուքյանն ումո՞վ է այդ շարժմանը միանում, իր պայմանը ո՞րն է, որ ասում է՝եթե նախկինները լինեն՝ չեն միանա, ջհանդամը միանան… Հանրապետականն ամեն ինչ անելու է, որ շարժումը հաջողություն ունենա։ Փաշինյանի նախկին լինելուց ավելի ամոթալի բան կա՞, Մարուքյանը Փաշինյանի նախկինն է։

• Ցուցակ ունեմ, թե ինչ հերթականությամբ են ՔՊ-ականները փորձելու կապեր գտնել իշխանության թևից դուրս…

• ՔՊ-ականների ողջ պատգամավորական կազմը լծվել է, իրենց բնորոշմամբ՝ Բագրատ սրբազանի առաջնորդած իբր «մարող շարժման» դեմ քննադատությունների գործին: Հարց է ծագում, լավ,եթե «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը մարող է, ինչպես դուք եք ասում, այդ դեպքում ինչո՞ւ եք քննադատում, կատաղի պայքար մղում… Սրանք ցուցիչներ են, որ շարժումը ճիշտ ուղով է ընթանում։

• 2018 թվականին, երբ մարդիկ փողոցում էին, իրենց մտքով անցնո՞ւմ էր, որ Խաչատուր Սուքիասյանը լինելու է խորհրդարանում, որ Վահագն Խաչատուրյանը դառնալու է մեր երկրի նախագահ։ Մի՞թե սրա մասին էին երազում 2018-ին պայքարի դուրս եկած քաղաքացիները։

• Բագրատ սրբազանի ուղղությամբ հարձակումներն անիմաստ են, որովհետև նրա խոսքը և մոտեցումը հասարակությանը համերաշխության բերելն է։

• Խորհրդարանում իշխանական պատգամավորների վիճակը՝ հիմա շեֆին դուր գանք՝ փուլն է։

• Դե, թող հենց հիմա իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Ջերմուկում գրաված տարածքներից, ադրբեջանցիները դուրս կգան:Չե՛ն անի։

• Քանի տարի է` Փաշինյանն ու նրա թիմը գործակալներից են խոսում. բոլոր ուժային կառույցներն իրենց ձեռքում են, թող բռնեն։ Գործակալներն իրենց շարքերում են: Իրենց մի մասն ուղիղ աշխատավարձ ստանալով են գործակալ, մյուս մասն էլ՝ անուղղակիորեն։ Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ իրենց դուր է գալիս Հայաստանի ղեկավարը, հենց Փաշինյանը։

• Փաշինյանի կառավարման ընթացքում Հայաստանը աշխարհում մնացել է միայնակ։

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ընթացքում հայտարարել էր. «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե էլ ինչ կարող ենք անել՝ Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար»։Ի՞նչ խնդրանքի մասին է Բլինքենը հայտարարել։

• Իհարկե, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար ցանկացած օգնություն շատ կարևոր է, բայց ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի վերջերին, երբ Եվրամիության «Խաղաղության հիմնադրամից» Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել, հասավ քննարկման փուլ. Հունգարիան վետո դրեց Հայաստանին աջակցության այդ որոշման վրա՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում։ Դրանից հետո ԱԳ նախարարը գնաց Հունգարիա, և… արդյունք չկա։ Որքանո՞վ է բարձր հավանականությունը, որ նույն խնդիրները չեն ծագի նաև ԱՄՆ-ից օգնություն ստանալու հարցի քննարկման դեպքում։ Չեմ զարմանա, եթե ԱՄՆ-ից Փաշինյանի խնդրանքը եղած լինի նաև աջակցություն՝ոստիկանական գվարդիայի ստեղծման համար։ Չի բացառվում, որ նաև խնդրած լինի Հայաստանում քաղբանտարկյալների և դատական համակարգում առկա խնդիրների մասին չխոսել։

• Փաշինյանի հետ գործարքի գնացողները, նրան հավատացողները միշտ տուժել են։

• ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամենուրեք՝ և փողոցային պայքարում, և խորհրդարանում,սատարելու է Բագրատ սրբազանին, կպաշտպանենք նաև անհնազանդությամբ, որովհետև դա ժողովրդի պահանջն է։

• Հայաստան-ԵՄ կապերի համատեքստում մենք մինչ օրս ունենք մեկ հիմնարար փաստաթուղթ,և դա Սերժ Սարգսյանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և Ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն (CEPA) է: Մինչ օրս ԵՄ հետ հարաբերություններն այդ Սերժ Սարգսյանի կնքած պայմանագրից այն կողմ չեն անցել: (2017-ին Երևանը և Բրյուսելը ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ ձգտելով զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունները: Այն պայմանական կիրառություն ստացավ 2018-ին, իսկ պաշտոնապես ուժի մեջ մտավ 2021-ին):

• Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը մեզ համար կարևոր հարցերից մեկն է միշտ եղել, բայց Հայաստանն անելիք չունի այդ ուղղությամբ, Թուրքիան է փակել սահմանը, Թուրքիան էլ պետք է բացի։

• ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով, իսկ եթե որևէ մեկը Հայաստանում անվտանգության երաշխավորին տեսնում է ՆԱՏՕ-ով, ապա այս կազմակերպության ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է։

• Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Հայաստանը դարձնել աշխարհի ամենաանկախ երկիրը, այնքան անկախ, որ մեզանից ոչինչ կախված չէ։

• Խայտառակություն է, որ ՀՀ ղեկավարությանը ցեղասպանությունը ժխտելու համար նկատողություն է անում Լեմկինի ցեղասպանության կանխարգելմանհեղինակավոր ինստիտուտը։

• Փաշինյանը ռազմագերիներին վերադարձնելու համար բան չի կարողանում անել, թող գոնե այս հարցով մի բան խնդրի, էլի թող ասի՝ձեր ագենտն եմ, ինչ ասեք՝ կանեմ, բայց երկրի համար գոնե մի բան խնդրի։

• Մինչև ՔՊ-ականների իշխանության գալը՝ 2018 թվականը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը ոչինչ չէր սպառնում։

• Սրանք 4 գյուղի սահմանազատում են իրականացնում, բայց մյուս հատվածների համար սկզբունքն առանձին է քննարկվելու՝ առանձին քարտեզներով։

• Որևէ մեկը չի ասում, թե չպետք է արվի սահմանազատում, բայց դա չպետք է լինի հակաիրավական ճանապարհով միակողմանի զիջում: Այն, ինչ հիմա արվում է՝ սահմանազատում չէ,պարզապես իշխանության մնալու համար՝ Ադրբեջանի պահանջներն են կատարում։

• Ընդդիմության պատգամավորական մանդատներն անհրաժեշտ են իմփիչմենթի և նմանօրինակ գործառույթներ իրականացնելու համար։ Ինչ տեղի կունենա, եթե ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն ամբողջ ցուցակով մանդատները վայր դնեն. ոչի՛նչ: ՀՀ Ազգային ժողովը կարող է լուծարվել 2 դեպքում՝վարչապետ չընտրելու և Կառավարության ծրագրին հավանություն չտալու դեպքում: Այսինքն, եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՝ իրավական ճգնաժամ չի առաջանա, կառաջանա քաղաքական ճգնաժամ, որովհետև կլինի միակուսակցական խորհրդարան, որը ՔՊ-ականները, Փաշինյանը կպահեն մինչև 2026 թվականը։ Պետք է կարդալ Սահմանադրությունը, որևէ մեկը կառչած չէ այդ մանդատներից: Եվ, ի վերջո, 2021 թվականի ընտրությունները դաս չեղա՞ն հասարակության համար, ամբողջ պետական լծակները գործի դրվեցին, և վերարտադրվեցին այս իշխանությունները: Մարդը, որն իր կուսակցությունում է ընտրություն կեղծում (Փաշինյանը՝ ՔՊ-ում,-հեղ.), համապետական ընտրություններում՝ իրենց կառավարման ընթացքում, հույս պետք է ունենա՞նք, որ արդար է լինելու։ 2021-ին դրա պատճառով վառվել ենք, հիմա նորից 5 տարով ավելացնե՞նք այս իշխանությունների ժամկետը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 




 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>