Մենք ավելի վատ վիճակում ենք, քան Վրաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական գործը Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը
25
Մեսիջը հստակ է, հայ ժողովուրդն ունի երկընտրանք՝ գնալ գերեզման կամ թույլ տալ պաշտպանել (տեսանյութ) Աչքալուսանք վարորդներին․ «կարմիր գծերի» թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանությունների հարկային տեռորը և ՓՄՁ խնդիրները․ «Մայր Հայաստան»-ի նախաձեռնած քննարկումը փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը կարևորում է Գյումրու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը (տեսանյութ) Փաշինյանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը Ցավալի լուր. Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Պատերազմ Արցախում
Մեսիջը հստակ է, հայ ժողովուրդն ունի երկընտրանք՝ գնալ գերեզման կամ թույլ տալ պաշտպանել (տեսանյութ) ՓՄՁ շրջանառության ծավալների նվազում է նկատվում․ Սուրեն Պարսյան (տեսանյութ) ՓՄՁ-ն մեր հանրության իրական ու ամենակարևոր հատվածն է․ Հակոբ Ավագյան (տեսանյութ) Փոքր ու միջին բիզնեսը մեր երկրի համար ստրատեգիական նշանակություն ունի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մեր Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը. Աղեկյան Մենք ավելի վատ վիճակում ենք, քան Վրաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սլովակիայի վարչապետը կայցելի Հայաստան Երբ հերթական պարտությունը փորձում են քողարկել հերթական բողոքարկմամբ Աչքալուսանք վարորդներին․ «կարմիր գծերի» թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վարչական դատարանն անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» թանկացումը Հարկատուների հաշվին քաղաքի կենտրոնում կառուցվել է 500 հազար դոլար արժողությամբ սրճարան․ Աննա Գրիգորյան «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Էռնա Ռեւազովայի «Սարերը» հիմա էլ Ավինյանի կարգադրությամբ է փող ստացել. «Հրապարակ» 590 հազար դոլարի գողությունը կազմակերպել է Գոռ Թադեւոսյանը. սիլիկոնե դիմակ է օգտագործվել. Armlur «Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական գործը Որոնողական աշխատանքներին ներգրավված է եղել փրկարարական 1591 և ոստիկանության 800 ծառայող Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը Իշխանությունների հարկային տեռորը և ՓՄՁ խնդիրները․ «Մայր Հայաստան»-ի նախաձեռնած քննարկումը փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով (ուղիղ) ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը «Մայր Հայաստան» խմբակցությունը կարևորում է Գյումրու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը (տեսանյութ) «Թողեք խորհրդարանում լինեն մարդիկ, որոնք «անտռուսիկ» չեն ծառայել, կամ որոնց «տռուսիկ չունենալու» համար չեն մեղադրի»,-Արա Սահակյան «Փորձանք» է կախվել Վաղարշապատի գլխին. «Հրապարակ» Փաշինյանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը Ցավալի լուր. Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը Այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը. Վարդան Ոսկանյան Բյուջեից գումար՝ առևտրային կազմակերպությանը Փաշինյանի ազգականը վթարի հետևանքով տեղում մահացել է Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Հատուկ տարածք է տեղափոխվել 262 մեքենա, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ

Ադրբեջանը ստացավ 6,5 քառակուսի կիլոմետր, Հայաստանը՝ մի 40 բետոնե սյուն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանում ձևավորված շարժումը եթե նկարագրենք ինչի համար է, մեկ նախադասությամբ հետևյալն է՝ հայրենասեր ժողովուրդը պահանջում է ապազգային, երկրի շահերը դավաճանած իշխանության հեռացում։ Բայց ուշագրավ է, թե ինչ են մտածում իրենք իրենց մասին ու ժողովրդի մասին ինչ կարծիքի են ՔՊ-ականները։ Մայիսի 9-ի բազմամարդ հանրահավաքից հետո ՔՊ ներքին չաթի գրառումներ էին հրապարակվել։ Օրինակ դուք իրենց համարում եք դավաճան, հողերը ծախող․ բայց հանրահավաքից ահաբեկված ՔՊ-ականը գրում է հանրահավաքի պատճառով իրական ժողովրդի մոտ պանիկա է։ Այսինքն՝ իրական ժողովուրդը իրենք են՝ ՔՊ-ն է, ու իրական այդ ժողովուրդը հենց հող հանձնողներն են։ Մեկ ուրիշը ՔՊ-ի հեռացումը պահանջողներին համարում է հակահայ, հակապետական։ Նրանք, ովքեր հողերը հանձնում են, պետականամետն են, ինքնիշխան Հայաստան պահողներն են, չնայած որ Ալիևի հրամանով են անում այդ ամենը, միակողմանի, և ովքեր դեմ են երկիրը կտոր կտոր հանձնելուն, հակապետականն են։ Բա։

ՔՊ-ականի կարծիք․ նոր գիտություն է պետք՝ նրանց հոգեբանությունը հասկանալու համար․ ըստ ձեզ նրանք դավաճան են, ըստ իրենց՝ հերոս։ Դուք, ժողովուրդ, որ հրապարակներում հրաժարական եք պահանջում, ապազգային տարր եք, բայց Թուրքիայում վերապատրաստված Ռուբինյանը, ադրբեջանցիների հետ դասագիրք գրող էն մյուս դեպուտատը, իր հայրենիքը Աղդամը համարած ու շատ արագ Աղդամը ուրացած Ալենը՝ ազգային։

Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը, որ օգնում է Մհեր Գրիգորյանին հանձնել մեր հողերը, հայտարարում է, որ առանց կրակոցի մի երկու օրում 6,5 քառակուսի կիլոմետր ավելացրել է Ադրբեջանը իր տարածքին։ Ժողովրդի տեսանկյունից սա բնականաբար դավաճանություն է, Նիկոլի տեսանկյունից՝ հաջողություն։ Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավորի կարծիով՝ ոչ թե իրենք են վատ անուն ունենալու պատմության մեջ, այլ նրանք, ովքեր պայքարում ու խանգարում են հողերը հանձնելուն։ Խնդալու է, չէ՞։ Իրենք հանձնում են երկիրը մաս-մաս, ընդդիմությանն ասում են՝ կարող ա՞ գիտեք ինչ-որ տեղից բերել եք, ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք մեր երկիրը։

Ամեն տեղ է էսպես, մենակ գյուղերի հանձնումները չէ։ Հայաստանում այս 6 տարիների ընթացքում փակվել են բազմաթիվ դպրոցներ և էլի լիքը դպրոցներ նախատեսում են փակել․ լիքը գյուղեր կան, որ չունեն դպրոց․ մանկավարժների տեսանկյունից, ծնողների տեսանկյունից, փորձագետների տեսանկյունից, սա հանցագործություն է ժողովրդի նկատմամբ, այն էլ գիտելիքահեն տնտեսություն հռչակած երկրում։ Բայց Նիկոլը այլ մեկնաբանություն է տալիս․ ասում է՝ մենք դպրոցները չենք փակում, ուղղակի 5 գյուղի համար մի դպրոց ենք սարքում։ Դուք ասում եք ինչո՞ւ եք մտնում ժողովրդի գրպանը ձեր հարկերով, տուրքերով, հազար տեսակի տուգանքներով․ իրենք ասում են՝ չէ, մենք ժողովրդի օգնությամբ երկիր ենք զարգացնում, հենա քպականները սաղ աշխարհ ֆռացին էտ փողերով, փոխանակ ուրախանաք, ծաղրում ու հայհոյում եք։ Կրկնում եմ՝ նույն բանը ժողովրդի ու իշխանության տեսանկյունից լրիվ տարբեր են։ Ժողովուրդն ասում է, արա՛ ինչո՞ւ ես 4 գյուղ հանձնում, ոչմիբանի դիմաց, Նիկոլն ասում է՝ չէ, ես 4 գյուղ վերադարձնում եմ։ Սա էն որ ասում էր ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի, դրա շարունակությունն է։ Դուք համարեք, որ մենք չենք պարտվել, դուք համարեք, որ մենք 4 գյուղ հետ ենք բերել։ Նիկոլն ասում էր Ալիևը 31 գյուղի տարածք պետք է տա, վաղը կասի, եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, համարենք, որ հետ ենք բերել, անկախ նրանից՝ բերել ենք թե ոչ․ ընկալման հարց ա, մոտեցման։

Դու համարում ես որ անգրագետների է բերել իշխանության, ինքը համարում է, որ ջահել, նոր ուժ է բերել, ազնիվ մարդկանց։ Դու բողոքում ես, որ ամեն ինչ թանկ է, թանկանում է, նա ասում է՝ եթե թանկացել է, ուրեմն բարձր որակի է։ Բայց առաջ գնաճի դեմ ակցիա էր անում։ Իրենք ասում են, որ էս ամենը արել են կիրանցեցիների համար, իսկ կիրանցեցին տունը, ունեցվածքը այրում է, ծառերը կտրում է, որ չանցնեն ադրբեջանցիներին։ Կրկնվում է Աղավնոյի պատմությունը։

Ինքը համարում է, որ ձեր ասածի, իր մասին ձեր մտածածի հակառակն է իրականությունը․ ինքը համարում է, որ երկիրը մաշեցնելով փայլուն գործ է անում, դուք չեք հասկանում, պետք է շնորհակալություն հայտնենք․ դրա համար էլ ինքնահռչակ փառքից կուրացած՝ մի օր զարթնում է որպես Պապ թագավոր, մի օր՝ տատ թագուհի, մի օր Հիսուս, մի օր Հռոմի պապ, հետո՝ Տիգրան Մեծ և այլն՝ նայած թե ոնց է զարթնել։

Հայաստանը խեղճացրել են, դարձրել են իրենից բան չներկայացնող մի պետություն ու սա համարում են Հայաստանի հզորացում։ Ասում են թողեք հզորացնենք։ 6 տարի թողել են հզորացնեք, ի՞նչ եք թողել շատ իրականում հզոր երկրից։ ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանն ասում է՝  Հայաստանն ուզում է հզոր պետություն դառնալ, Հայաստանի քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան: Նախ եթե ձեր ծրագիրը հավանում են միայն ՔՊ-ականները, սորոսականները, թուրքերը, ադրբեջանցիներն ու Արամ Զավենի Սարգսյանը, բայց քաղաքացիները չեն թողնում, քաղաքական ուժերը չեն թողնում, տարբեր ոլորտների գործիչները չեն թողնում, ժողովուրդը չի թողնում, Սփյուռքը չի թողնում, ոչ մեկ ուրիշ չի թողնում, ուրեմն ավելի հավանական չէ՞, որ դու ես սխալ  ոչ թե մյուս բոլորը։ Հզորանալու համար, իմ իմանալով հակառակն է՝ պետք ա նորը վերցնես, ավելացնես, ոչ թե պակասեցնես եղածիցդ ի օգուտ թշնամուն։ Օրինակով բերեմ, էն ոլորտից, որից նույն Սուքիասյանը պետք է որ լավ հասկանա։ Խոշոր բիզնեսմեն է։ Դուք չճանաչո՞ւմ եք բիզնեսմենի, որը որոշում է հզորանալ ու դրա համար իր բիզնեսը մասնատում է այլ մարդկանց։ Նույն Սուքիասյանը ի՞նչ արեց իշխանափոխությունից հետո, ոչ թե իր բիզնեսները հանձնեց սրան-նրան, այլ ասաց դավայ հզորանամ ավելի, չբավարարվեմ բանկով, ջրերով, պիցցայով, հյուրանոցով, մտնեմ բենզինի շուկա, ավիաշուկա, որ հզորանամ։ Եթե Խաչատուր Սուքիասյանն իր բիզնեսները նվիրի սրան ու նրան, առանց դիմացը բան ստանալու, հաստատ չի հզորանա չէ՞, բայց դրա փոխարեն կհզորանա նա ում նվիրել է բիզնեսները։ Խաչատուր Սուքիասյանը 5 հազար դոլարով Հանրապետության հրապարակում առած Սիլ Պլազան կնվիրի՞ ուրիշին՝ հզորանալու համար։ Բա նույնը և պետության տեսակետից է, պարոն ՔՊ պատգամավոր․ դու հանձնելով չես հզորանում, բայց հզորացնում ես նրանց, ում հանձնել ես ու մանավանդ եթե հանձնում ես առանց դիմացը բան ստանալու, ասում են էս հարի՞ֆն ով է, դե սա էլ տուր, էն մեկելն էլ։ Տենց չէ՞։

Հիմա մեր կանխավարկածը որն է, որ կարող ա՞ էս ՔՊ-ն էս ամենը չի հասկանում, բացատրենք․ ո՛չ, իհարկե հասկանում է, ավելին, այս ամենը ինչ կատարվում է, համարում է քաղաքականություն, իսկ քաղաքականությունը Ալեն Սիմոնյանն ասում է, ուշադրություն՝ առևտուր է։ Այսինքն, ստացվեց որ առևտրի արդյունքում է այս ամենը մեզ հետ կատարվում։ Ալենն ու իր շեֆը առևտուր են արել ու պատերազմը չեն կանգնեցրել, մինչ թշնամին չհասնի Շուշի․ էլի առևտուր են արել Արցախը ճանաչել են Ադրբեջան․ առևտուր են արել, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր Հայաստանը չխառնվի, երբ Ադրբեջանն բլոկադայի մեջ էր պահում 100 հազար հայի իրենց տներում։ Առևտուր էին արել, մերոնք մատ մատին չտվեցին, երբ Ադրբեջանն բլոկադայի 10-րդ ամսին հարձակվեց Արցախի վրա, իսկ Հայաստանի ղեկավարը ասաց՝ մենք չենք խառնվի, ինչ ուզում են թող անեն։ Առևտուր են արել, որ անունը դրել են սահմանազատում, բայց տեղը գյուղերից տարածքներ են հանձնում, ականներն են հանում, զորքը հետ քաշում․ հա բա, ըստ Ալենի՝ առևտուր են արել։ Ես չեմ ասում, իրենք են ասում, Ալենը Սիմոնյանը, քպական ԱԺ նախագահը։

Կրկնում եմ՝ էսօր ադրբեջանցիները հայտարարել են 6,5 քառակուսի կիլոմետրերով մեր հաշվին իրենց երկիրը մեծացնելու մասին։ Էդքան ստացել են․ Հայաստանն ի՞նչ է ստացել։ Մի 40 հատ բետոնե սյուն։ Ահա ամենը։ «Հանձնենք որ հզորանանք»-ը «Մենք հպարտ ենք մեր պարտությամբ» ելույթի երկրորդ ռաունդն է։ Իսկ գուցե լավ էլ առևտո՞ւր են արել, մենք չգիտենք ուղղակի։

Էսպես ոչ մեկ չի հզորացել։ Դու չես կարող կյանքում ոչ մի տեղ չաշխատած մեկին բերել նշանակել ԱԳՆ տեղակալ, ֆինանսիստին նշանակել պաշտպանության փոխնախարար, համալսարան չավարտած մեկին վարչապետ ու հզորանալ։ Դա, ոնց էլ գցես-բռնես, անհնար է։ Սուրեն Պապիկայնին դրել եք ՊՆ նախարար, ինքը չաղանում է, բանակը նիհարում, ինքը տներ է առնում, զինվորին պահում վարձով վերցրած խարխուլ կացարանում․ իսկ կարող ա՞ մենք էլի սխալ ենք հասկացել, որ ասում են հզորանանք, իրենք իրենց նկատի ունեն։ Մի հատ պետք է Սուքիասյանին հարցնել, նա հաստատ կիմանա։

Կարճ ասած՝ Ցանկացած երկրի ղեկավար փորձում է իր կառավարման շրջաներում մի բան ավելացնել, բերել, զարգացնել, մի ձեռք բերում ունենալ, մի բան թողել իրենից հետո․ դա էսօրվա համար չէ, դա վաղվա համար է, հազար տարի հետոյի համար է, եթե մենք ուզում ենք մի էդքան էլ ապրել։ Նիկոլը Ազգային ժողովում 1650 տարի հետ է գնում՝ մինչև 4-րդ դար ու խոսում է 370-74 թվականներին իշխած Պապ թագավորի մասին։ Նիկոլից հետո էլ, մի հազար տարի հետո էլ իր անունը որ տան, ո՞նց են տալու։ Այ սրա համար է, ժողովուրդ ջան էս շարժումը կարևոր, որ Հայաստանը մնա հիմա, պահպանվի ու լինի մի 1000 տարի հետո էլ․ որ պատմության գրքերում գրվի՝ կար մի խմբակ, որ եկավ ու ամեն ինչ հանձնեց ու կային հարյուր հազարները, որ ի վերջո, վեր կացան ու ազատագրեցին երկիրը։ Երկիրը չարիքից ազատողները հերոս են դառնալու, անուն առ անուն։ Մասնակցենք կիրակի օրվա հանրահավաքին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan