Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին
Դիտել նաև
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
Կարդացի, որ ինչ-որ մարդկանց պարտադրել են ուժայինները ապաբլոկավորել հեռախոսը, հայտնել գաղտնաբառը։
Ասեմ, որ մարդ իրավունք ունի չհայտնել գաղտնաբառը։ Սա փաստացի մարդու անձնական կյանքի, նամակագրության գաղտնիության իրավունքն է։ Միայն դատարանի որոշումով է կարող դա լինել։
Ամեն դեպքում, եթե մարդ կասկածում է, որ կյանքի բերումով հեռախոսը կարող է հայտնվել ուժային կառույցների ձեռքում, եւ այն կփորձեն ապօրինի ապաբլոկավորել, ապա խորհուրդ. չօգտագործել դեմքի ճանաչումը (face ID), մատնահետքը։ Միայն pin կոդ, ինքն էլ գերադասելի է ոչ չորս նիշ։
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

