«Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան
16
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուս սահմանապահները սրտիկ են ցույց տալիս Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. Իրավագիտության թեկնածու Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով «Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր. Տեսանյութ Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան

Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը․
Հարգելի՛ ժողովուրդ,

Ցանկացած կառավարության գործունեության հիմքում լեգիտիմությունն է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ, քանզի խաբեությամբ է քվե կորզել՝ կիրառելով շանտաժի, մանիպուլյացիաների ու կեղծ խոստումների հսկայական զինանոց և հիմա չի վայելում հանրային վստահություն։

Եթե գնահատելու լինենք կառավարության ծրագրի կատարման ընթացքը 2023-ին, ապա այն չի համապատասխանում 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի»՝ ՔՊԿ-ի ներկայացրած ծրագրին ու շեղված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նշված դրույթներից։

Փաշինյանի գլխավորած կառավարությունը ձախողել է գլխավոր հարցերում՝ մեր երկրի անվտանգության ապահովում, Արցախի իրավունքների պաշտպանություն, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովում, մեր երկրի պաշտպանունակության վերականգնում։

Խոստման ու իրականության այնպիսի կտրուկ շեղում կա, որ գործ ունենք ոչ միայն լեգիտիմության բացակայության, այլ նաև հանցավոր գործունեության կամ անգործության հետ։

Որպես խոսքերիս հիմնավորում հիշեցնեմ մի քանի դրույթ ՔՊԿ-ի նախընտրական ծրագրից և 2021-ին խորհրդարանին ներկայացրած կառավարության ծրագրից, այնուհետև տեսնենք, թե ինչ ունեցանք իրական կյանքում։

ՔՊԿ-ի նախընտրական և կառավարության ծրագրերում կարդում ենք․ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»։

Ի դեպ, ՔՊԿ-ն իր նախընտրական ծրագրում օգտագործում է «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը։ Հիմա իրենք խուսափում են անգամ «Արցախ» բառն օգտագործել։

Ինչպես տեսնում եք, գործնականում Նիկոլ Փաշինյանը վարել է այդ ծրագրից 180 աստիճանով շեղված քաղաքականություն։

2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը ոչ միայն դրժել է իր նախընտրական խոստումը, այլ նաև խախտել Հայաստանի Անկախության հռչակագիրը և օրենսդրությունը, ինչը պետական հանցագործությունների շարքին կարելի է դասել։

Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ նպաստել է Արցախի պաշարմանը, որն ավարտվեց Արցախի կորստով ու հայերի էթնիկ զտմամբ։ 2023-ի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների ժամանակ Հայաստանը ոչ միայն չդարձավ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպես որ խոստացվել էր, այլ դեռ մի բան էլ Փաշինյանը ցուցադրաբար ձեռքերը լվաց Արցախից՝ մեր հայրենակիցներին թողնելով կրակի բերանում։

Հիմա Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն ու որոշ ՔՊԿ-ականներ ադրբեջանամետ քարոզին ու քաղաքականությանը նպաստում են թշնամական էնտուզիազմով։

Հաջորդը՝ հայ-ռուսական հարաբերություններ, ՀԱՊԿ, ԱՊՀ։ Փաշինյանը խոստանում էր քայլեր ձեռնարկել բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

Մեջբերում․ «ՀԱՊԿ-ը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` Կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին»,-գրված է ՔՊԿ-ի նախընտրական ու կառավարության հնգամյա ծրագրերում։

Ի՞նչ ունենք իրականում։ Հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի ակտիվ ջանքերով ծայրաստիճան սրված են։ Գործ ունենք դիվանագիտական պատերազմի հետ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք-Ռուսաստան բախման թատերաբեմ։ Նա իր անձնական շահերից ելնելով՝ համաձայնել է Հայաստանը դարձնել երկրորդ Ուկրաինա՝ գլոբալ հակամարտության մեջ մեր երկիրը դնելով զոհասեղանին։

ՀԱՊԿ-ի հետ ակտիվ աշխատել խոստացող Փաշինյանը սառեցրել է Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին՝ զգալիորեն հարված հասցնելով մեր երկրի անվտանգային համակարգին, խաղալով Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին, Արևմուտքի հակառուսական ու հակաիրանական ծրագրերի օգտին։ Նրա առաջ դրսից խնդիր են դրել Ռուսաստանին հեռացնել մեր տարածաշրջանից։ Մեր երկրի համար անվտանգություն չեն խոստացել, բայց անձամբ ի՛ր համար խոստացել են։ Ինքն էլ պարտաճանաչորեն Հայաստանը տանում է դեպի կառափնարան։

ԱՊՀ-ի մասով վերջին թարմ լուրն այն է, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Ահա ձեզ հարաբերությունների «խորացման» ևս մեկ վառ ապացույց։

Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը։ Ի դեպ, վերջինս ցուցումներ էր տալիս Փաշինյանին հակառուսական քայլեր անելու թեմայով։ Դատելով ամենից՝ Փաշինյանը ականջալուր է եղել նրան։ Հայաստանի կառավարության ղեկին գտնվողն աճուրդի է հանել մեր երկիրը՝ հանուն արևմտաթուրքական ուժերի հակառուսական քաղաքականության և հանուն սեփական շահերի։

Նիկոլ Փաշինյանը խաբել է գլխավոր հարցում։ Նա խոստացավ խաղաղություն և անվտանգություն, բերեց ու բերում է պատերազմ, կորուստներ, պարտություն։ Նա ահաբեկում է մեր ժողովրդին ու իր քայլերով նախապատրաստում Հայաստանի կործանումը՝ դրա դիմաց Նավալնու կնոջ կամ Տիխանովսկայայի դերին պատրաստվելով։ Իր համար Հայաստանն այլևս մանրադրամ է՝ իր սեփական կաշվի փրկության ու ապաստան ստանալու դիմաց։ ՔՊԿ շարքերի համար ընդունելի՞ է այս ամենը։ Իրենք ուզո՞ւմ են կիսել Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը։ Հարցերս հռետորական չեն, շատ կոնկրետ պատասխան են պահանջում։ Ամեն մեկն իր արածի ու չարածի համար պետք է պատասխան տա։

Եվ վերջում։

Սիրելի՛ ժողովուրդ,

Փաշինյանն ադրբեջանական ցանկությունների իրականացնողն է։ Ինքն արդեն սահմանագծում ու սահմանազատում է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում։ Այդ դեպքում ո՞ր հիմքով է նա այս կամ այն տարածքը համարում ադրբեջանական։ Ջերմուկում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանն Ալմա-Աթիի հռչակագրո՞վ է զավթել մեր տարածքները։ Ինչո՞ւ այդ հարցերը բարձրացնելու փոխարեն Փաշինյանը նոր տարածքներ հանձնելուց է խոսում։ Գործարքի բնո՞ւյթն է այդպիսին։

Արարատ Միրզոյանն օրերս հայտարարեց, որ իրենք ընդհանուր լեզու են գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չեն կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և հաղորդակցությունների բացում։ Հարց է առաջանում՝ բա եթե այդ հարցերում համաձայնություն չկա, ապա ո՞ր հարցում կա ընդհանուր լեզու։ Հայկական կողմի միակողմանի զիջումների՞։ Այդպես կարող ենք մինչև Երևան հասնել։

Փաշինյանը Հայաստանի մակետն առել է ձեռքն ու այն թափահարում է՝ շուկայի վաճառականի նման «էստի՛ համեցեք» կանչելով։

Այո՛, Հայաստանը սահմանագծման ու սահմանազատման կարիք ունի։ Դրանք կարող են իրականացվել բացառապես սովետական քարտեզներով, ինչը բնականորեն ենթադրում է ռուսական միջնորդություն։ Իրարամերժ հարթակներում և առանց քարտեզի սահմանագծում ու սահմանազատում հնարավոր չէ իրականացնել։ Դա առնվազն արկածախնդրություն և անգրագիտություն է։ Իրականում՝ պետական հանցագործություն։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեզ իրոք անհրաժեշտ է սահմանազատում և սահմանագծում, բայց նախևառաջ ներքին կյանքում։ Սահմանագծում Հայաստանի ու փաշինյանական իշխանության միջև, ինչին կհաջորդի հայ ժողովրդի սահմանազատումն այս հակապետական իշխանությունից։

«Տարածքները հանձնենք, որ պատերազմ չլինի» իշխանական բլեֆ-կարգախոսը պետք է փոխարինել «Փաշինյանին հեռացնենք, որ խաղաղություն լինի» իրական կարգախոսով։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>