Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք (տեսանյութ)
4
Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Ալիևի և Նիկոլի (տեսանյութ) Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան Հայաստանում ընտրություններից առաջ Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Մակրոնի արյունոտ ձեռքերն ու ցինիկ ժպիտը Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրական «հիբրիդային հարձակումը» Հայաստանի ընտրողների ազատ կամարտահայտության վրա սա է Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում․ բաց նամակ` Կանադայի վարչապետին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմարշը, նա հականիկոլական լուսանկար է հրապարակել Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Ալիևի և Նիկոլի (տեսանյութ) Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան Աջակցությունն այս ռեժիմին նաև վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում. Նարե Սիմոնյան Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան Հայաստանում ընտրություններից առաջ Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը Երևան ժամանող Իսպանիայի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից Եվրոպական երկրների առաջնորդների ժամանումից առաջ կարմիր գորգը մաքրում են ծնկաչոք ու ձեռքերով. Բացառիկ կադրեր ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա Մակրոնի արյունոտ ձեռքերն ու ցինիկ ժպիտը Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք (տեսանյութ) Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ֆինյանդիայի վարչապետները և միշարք այլ բարձրաստիճան հյուրեր ժամանել են Հայաստան Մենք գնում ենք Եվրոպա, բայց Փաշինյանն առաջին սերնդի բոլշևիկների կողմից ՔՕ մտցրած հանցակազմ է օգտագործում. Մելիքյանը՝ Իմնեմնիմիի գործով Ադրբեջանի բարեկամ Զելենսկին ժամանեց Հայաստան, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ջերմորեն դիմավորեց Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից. Կատարվել քահանայական ձեռնադրություն Մահաբերի «խաղաղությունը» Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ)

Հայաստանի ժողովրդի անունից մի խոսեք, դուք վերջացած եք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Մինչ այսօրվա թեմայիս անդրադառնալը, խոսեմ մի զավեշտի մասին։ Խորհրդարանում փակ քննարկում էր Տավուշում կատարվողի վերաբերյալ։ Ամբողջ Տավուշը սրտատրոփ սպասում է, թե ինչ է անելու կառավարությունը, ինչ են անելու իրենք, որովհետև կառավարության ու նրա ղեկավարի քայլերից խիստ դժգոհ են, չեն ընդունում։ Չեն տրվում վախին ու սադրանքներին, թե՝ եթե հողերը չհանձնեմ, պատերազմ կլինի, սրանք ադրբեջանական հողեր են և այլն։ Խորհրդարանական ընդդիմությունը քննարկում է կազմակերպում․ բայց ՔՊ-ն ասում է՝ պետք է փակ լինի, որ բացի պատգամավորներից, ուրիշ ոչ ոք չիմանա ինչ է քննարկվել։ Այսինքն՝ տավուշցիները չիմանան, թե իրենց մասին ինչ են քննարկել։ Բայց սա դեռ ամբողջը չէ․ պարզվում է, որ ընդդիմադիրների կեսը չեն կարող մասնակցել էդ հանդիպմանը։ Այս ընթացքում որևէ իշխանական պատգամավոր Տավուշ չի գնացել, մի անգամ լիքը ախռանիկներով գնացել է Նիկոլը ու դժգոհ հետ է եկել։ Ընդդիմադիր պատգամավորներն ամեն օր Տավուշում են, հանդիպումներ են ունենում, քննարկումներ, բայց պարզվում է՝ էն իշխանականները, որ Տավուշի մասին մոռացել են, այ իրենք կարող են մասնակցել քննարկմանը, ընդդիմությունը՝ չէ։

Իսկ ինչո՞ւ ընդդիմությանը չեն թողնում մասնակցել քննարկմանը․ սա ամենաաբսուրդն է․ ի միջի այլոց, ասում են դուք չեք կարող պետական գաղտնիքի տիրապետել․ Սեյրան Օհանյանը, որ գեներալ-գնդապետ է, եղել է Հայաստանի պաշտպանության նախարար, գենշտաբի պետ մի 20 տարի, Արցախի պաշտպանության նախարար, իրավուք չունի մեր պաշտպանական գծերի, սահմանների, հանձնումների մասին ինֆորմացիա իմանա, բայց էն մարդիկ, որ ադրբեջանցիների հետ նովրուզ են նշում, այ նրանք ունեն էդ իրավունքը։ Պետական գաղտնիք են կրում էն ՔՊ-ականները, ովքեր մասնակցում էին քառօրյա պատերազմները քննող հանձնաժողովի նիստերին, ու հետո գաղտնի նիստից նյութեր էին հայտնվում ֆեյսբուքում։

Բայց հլը սա էլ ամբողջ զավեշտը չէ։ Մի քանի օր առաջ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում Հայաստանի քարտեզն է հրապարակում՝ վերցված բրիտանական հանրագիտարանից՝ 98 թվի և գրում է՝ մենք Տավուշից հող չենք հանձնում, սուտ է, սա ՀՀ հստակ քարտեզն է, քննարկման ենթակա չէ։ Բայց պարզում է լավ էլ քննարկման ենթակա է։ Էնքան արագ են ադրբեջանցիներն արձագանքում, որ տպավորություն է ստեղծվում, թե նախապես գիտեին ու Ալենին հուշում են, որ փոխի քարտեզը․ րոպեներ հետո Ալենը փոխում է քարտեզը, որը, իբր, փոփոխման ենթակա չէր ու մեկ այլ քարտեզ է դնում, որտեղ արդեն Տիգրանաշենն Ադրբեջան է։ Դե ինձ համոզեք, որ սա Ալեն-Ադրբեջան համագործակցություն չէ։ Ու էսօր նույն Ալենն ասում է՝ քննարկումը փակ անենք, որ ադրբեջանցիները խաբար չլինեն ինչ ենք քննարկել, հեռախոսներն էլ հավաքեք։ Ինձ շատ է հետաքրքրում, թե տելեգրամով է, ինչով է, քա՞նի ՔՊ-ական դեպուտատ ու ոչ միայն դեպուտատ Ադրբեջանի հետ կապեր ունի ու ինչեր են փոխանցում՝ քարտեզներից սկսած։

Հիմա գամ իմ թեմային․ հաճախ եմ անդրադարձել նրան, որ այս իշխանություն անում է բաներ, որոնց հեռանկարն ինքը չի պատկերացնում, անում է որպես էքսպերիմենտ, բայց հանրության մեջ մեծ սպասելիքներ ձևավորում այդ էքսպերիմենտի արդյունքի վերաբերյալ, որը, սովորաբար, լինում է խիստ ոչ ընդունելի մեզ համար։ Սրանց մի էքսպերիմենտն էլ ապրիլի 5-ի հանդիպումն էր։ Իշխանությունն ինքը մեծ սպասումներ էր ձևավորել ու երբ արդյունքը բավարար չէր ո՛չ ժողովրդին, ո՛չ, վստահ եմ, արևմտյան գրանտակեր շրջանակներին, ոչ էլ հենց իշխանությանը, սկսեցին արդարանալ։ Վստահ եմ՝ սրանք սկսել են այս գործընթացը՝ առանց պատկերացնելու՝ ինչ է ապրիլի 5-ին լինելու։ Էն Поле чудес հաղորդման նման, որ հաղորդման նման, որ մինչև վերջ ինչ գումար առաջարկում են, ասում է պրիզն եմ ուզում, պրիզն եմ ուզում, հետո արկղից հանում են պրիզը՝ կարմիր խնձոր։ Ու երբ մարդկանց մեջ անիմաստ սպասումներ եք արթնացնում, հերթական անգամ հիասթափվում են, թե՛ ձեզնից, թե՛ ձեր ծրագրերից ու ձեր պարտնյորներից։

Ու ամեն հարցում է այդպես։ Հիշո՞ւմ եք ձեր «խաղաղության դարաշրջան» ամպագոռգոռ թեզը․ սկզբում էնքան մեծ սպասումներ էին, որ անգամ ընտրվեցիք․ երկու տարի հետո խնդում էին դրա վրա, իսկ այսօր զզվանք է առաջացնում «խաղաղության դարաշրջան» թեզը, որովհետև սուտ էր։ Պատերազմի ժամանակ էլ նույնն էր՝ մինչև նախավերջին օրը հաղթում էիք, Արծրունն արդեն Բաքու էր հասնում ու որքան մեծ էր հիասթափությունը, որ պարզվեց՝ հակառակն է՝ թուրքն է հասնում Ստեփանակերտ։ Ձեր ամեն գաղափար, ծրագիր, հայտարարություն այ սենց մեծ սպասումներով եք խաբել։ Հազար խոստումներ եք տվել ու ամեն մեկի առիթով մարդկանց մեջ սպասումներ առաջացրել ու խաբել։ Բա ձեր կարծիքով ինչո՞ւ է հարցումից հարցում ՆԻկոլի վարկանիշն իջնում, ու հիմա հասել է 8 տոկոսի։ Ավելի ճիշտ՝ հիմա չէ, մի 15 օր առաջ, հիմա երևի արդեն 5 է։ Սա տապալված հույսերի, տապալված խոստումների ու տապալված ապագայի թվերն են։

Բայց մեկ է՝ սրանք շարունակում են խոսել ժողովրդի անունից։ Արարատ Միրզոյանը հանդիպում է ԵՄ պաշտոնյայի հետ ու ասում է՝ «Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով»։ Էդ դու ո՞նց որոշեցիր, որ Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ ու ոնց որոշեցիր, որ Հայաստանի ժողովուրդն ուզում է դուք առաջնորդեք իր ձգտումները։ Արարատ, դուք, ձեր ամբողջ թիմը, ձեր ղեկավարն ունեք 8 տոկոս վստահություն Հայաստանի ժողովրդի մեջ․ դուք ի՞նչ իրավունք ունեք 8 տոկոսով խոսել հայ ժողովրդի ձգտումների մասին։ Հայ ժողովրդի 92 տոկոսն ունի ձեզանից ազատվելու ձգտում։ Դուք էլ գիտեք, ԵՄ ղեկավարությունն էլ գիտի, որ էս հարցը լուծվում է ժողովրդական քվերակությամբ, դա պետք է անի իշխանություն, որն ունի լեգիտիմություն։ Ձեր 8 տոկոսը ո՞նց ասեմ․․․ ոնցոր Նիկոլի ասած Իսկանդերը լինի, որն ընդամենը 10 տոկոս էր կրակել ու ոչ մի օգուտ չտվեց։

Ու սա առաջին անգամը չէ, որ խոսում են ժողովրդի անունից։ Հայաստանում տեղի էր ունենում հարցում, որտեղ հարցվածների 80 տոկոսը դեմ էր արտահայտվում այսօրվա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու բանակցություններին, Արարատ Միրզոյանը գնում է Թուրքիա ու ասում՝ հայ ժողովուրդը ուզում է թուրք ժողովրդի հետ հարաբերությունների շաքարացում։ Թուրքիան բայրաքթարեր էր ուղարկում հայ ժողովրդի գլխին, մեր տղերքին մոխրացնում էին, ՔՊ-ականները հայ ժողովրդի անունից ցավակցում էին Թուրքիային երկրաշարժի համար։ Ասում էիր անհնար է Արախյան հարցի լուծման որևէ տարբերակ, որը հայ ժողովրդի մեծամասնության ձայնը չի արտահայտում։ 94 տոկոսը դեմ էր, որ Արցախը հանձնես Ադրբեջանին, բա ո՞նց հանձնեցիր։ Դուք ի՞նչ կապ ունեք հայ ժողովրդի հետ ընդհանրապես։ 

Վերջին խոշոր ընտրությունը տեղի է ունեցել Երևանում ու դուք տարել եք ավելի քան 1 մլնանոց քաղաքից 9 տոկոս ձայն, ո՞նց եք ժողովրդի անունից խոսում ու ինչ-որ բան էլ պայմանավորվվում։ Եթե վստահ եք, որ ձեր ձգտումները կամ ձեզ պարտադրածը ժողովրդի ձգտումներն են, եկեք հանրաքվեի դրեք։ ԵՄ-ի հետ հարաբերությունները հանրաքվեի դրեք, հայ թուրքականը դրեք հանրաքվեի, Արցախի հանձնումը դրեք հնրաքվեի։ Երկրի քարտեզն ու ուղղությունը փոխում եք ոնց ուզում եք ու հայ ժողովրդի վրա եք բարդո՞ւմ։ Ո՞վ ա դրան կողմ, բացի ձեր նեղ խմբակից։ Հլը որ ձեր ներսում էլ փակ քվեարկություն դնեք, երևի կեսը հակառակ բան ասեն։ Դուք ձեր 8 տոկոս վստահությամբ թշնամանում եք աշխարհի ամենահզոր պետության հետ ու ասում եք՝ ժողովուրդն ունի այդպիսի ձգտումներ։ Դա աբսուրդ է։ Այո, կան խնդիրներ Ռուսաստանի հետ որոշ հարցերում, կան անհամաձանություններ ու դժգոհություններ նույն ժողովրդի մոտ, բայց դուք լուծելու փոխարեն սրում եք ու գնում եք առճակատման, թշնամության։ Ո՞ւմ հաշվին, ո՞ւմ երեխայի հաշվին, ո՞ւմ կյանքի հաշվին։ Էն որ Արարատ Միրզոյանը գնում է Բրյուսել, բայց ԱՊՀ արտգործնախարարների նիստին չի գնում, հիմա դա ո՞ւմ անունից է անում, ի՞ր, Նիկոլի՞, թե՞ հայ ժողովրդի։ էն երկրները, որոնք քեզ դրդում են ՌԴ-ի դեմ, ռուսի հետ լավ էլ համագործակցում են նույն երկրները․ իսկ դուք սրում եք։

Մի հատ ժողովրդի անուինից միտք եք ասում, հետո ձեր ֆեյքերը տակը մտնում լավ բաներ են գրում, դա ներկայացնում եք ժողովուրդ։ Էդտեղ ո՞ւր է ժողովրդի կարծիք։ Էդ ձեր բերած 270 մլն եվրոյի խոստման մասին հաղորդում էի պատրաստել․ 430 հոգի քոմենթ էր գրել․ ասի կարդամ տեսնեմ ով ով է, մոտ 150-ը դրական էր, 260-ը բացասական էր, մնացածը չեզոք․ չեմ ալարել, նայել եմ հատ-հատ էջերը, Եվրամիության մասին դրական քոմենթ գրողների կամ իմ մասին վատ բան գրողների ուղիղ 90 տոկոսը ֆեյք էին՝ երեխաների, ինչ-որ անհասկանալի պառավների ֆոտոներով կամ առանց նկարների։ Այ էդ ֆեյքերը ներկայացնում եք հանրային կարծիք ու ժողովուրդ։

Կարճ ասած՝ իշխանության վստահությունն այնքան ցածր է, որ իրավունք չունեն խոսելու ժողովրդի անունից, անգամ նրա մի մասի անունից, այլ ընդամենը փոքրաթիվ հատվածի։ Ձեր ռեյտինգը քիչ է անգամ ձեր կաբինետից խոհանոց առանց թիկնազոր գնալու համար։

Իսկ մտածե՞լ եք, թե ինչու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որ ասում էիք՝ բոլոր կետերը համարյա համաձայնեցված են, ոչինչ չի ստացվում, բայց պարզվեց՝ ոչինչ համաձայնեցված չէ։ Որովհետև անգամ թշնամին չի ուզում պայմանագիր կնքել 8 տոկոս լեգիտիմությամբ իշխանության հետ։ Դա լինելու է ամեն վայրկյան աղբամանը նետվող պայմանագիր։

Դուք, կրկնում եմ, որպես իշխանություն, որպես քաղաքական կուսակցություն ու որպես քաղաքական գործիչներ, վերջացած եք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>