ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Ովքե՞ր կարող են կանգնած լինել մոսկովյան ահաբեկչության հետևում. Ռուսները կասկածում են Կիևին և Վաշինգտոնին, իսկ դրանից casus belli-ի հոտ է գալիս

Հիշեցնենք, որ այս տերմինը միջազգային իրավունքում գործածվում է 19-րդ դարի վերջերից, նշանակում է պատերազմ հայտարարելու անմիջական ձևական առիթ: Օրինակ, Առաջին համաշխարային պատերազմի համար «Կազուս բելլի» էր ավստրիական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Ընդհանուր առմամբ, սա մի իրադարձություն է, որը որևէ պետության կողմից պաշտոնապես հայտարարվում է՝ որպես պատերազմ սկսելու պատճառ։
Հասկանալի է, որ Ռուսաստանն արդեն գտնվում է պատերազմի մեջ Ուկրաինայի հետ: Սակայն ամեն մի պատերազմ ունի իր խաղի կանոնները: Հասկանալի է, որ այդ խաղի կանոնները կարող են փոփոխվել՝ կախված հանգամանքներից:
Օրինակ, Արևմուտքը զորք չի ուղարկում Ուկրաինա Ռուսաստանի դեմ պատերազմը թեժացնելու համար, քանի որ այն կարող է վերածվել Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության: Իսկ այդ դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այն չի վերածվի, իր հերթին, միջուկային պատերազմի:
Եվ այսպես. ինչու՞ են ռուսները կարծում, որ այս ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինացիներն ու ամերիկացիները:
Իրենք բերում են մի շարք փաստարկներ:

Փաստարկ առաջին, որը հնչեցրեց քաղաքական վերլուծաբան Մարիա Սերգեևան

ԴԱԻՇ-ի («իսլամական պետություն», ԻԳԻԼ) մասնակցության առաջին վարկածն առաջարկել է Խրիստո Գրոզևը , ով հայտնի է որպես ամերիկյան ԿՀՎ աշխատակից, նրանց խոսափողը, սա գիտեն բոլորը։ Նրան նույնիսկ թույլ չտվեցին մուտք գործել Մեծ Բրիտանիա՝ BAFTA մրցանակաբաշխության համար, բառացիորեն՝ «ազգային անվտանգությանը սպառնացող» ձևակերպմամբ, քանի որ նրա ով լինելը հայտնի էր բոլորին:
Գրոզևի մեկնաբանությունը «Դոժդի» եթերում հայտնվեց 21:53-ին։ Իսկ ժամը 00:24-ին նույն «Դոժդ» հեռուստաալիքը իբր վերբեռնել է ԴԱԻՇ-ի պաշտոնական հայտարարության սքրինշոթը, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցնում։
Սակայն այդ վարկածի բավականին արագ հերքումից հետո լուրը չի ջնջվում, միայն թարմացնում են, որ դրանք կեղծ են, որպեսզի վերահրապարակումները շարունակեն շրջանառվել (Telegram-ի ցանկացած առաջատար ալիք գիտի, որ ռեփոստերը մնում են անփոփոխ՝ սկզբնական գրառման մեջ փոփոխություններ կատարելուց հետո)։
Ըստ ռուս քաղաքագետի, սույն փաստը վկայում է հենց այն մասին, որ ամերիկացիները կանխամտածված են տարածել այս վարկածը, որպեսզի հեռացնեն հնարավոր կասկածներն ուկրաինացիներից: Ի դեպ, ի հաստատում դրա, նշենք, որ, օրինակ Մակրոնի ցավակցության մեջ հատուկ նշված էր, թե ԴԱԻՇ-ն էր կանգնած դրա հետևում:

Փաստարկ երկրորդ, ըստ քաղաքագետ Ալեքսեյ Անտոնովի

ԴԱԻՇ-ը, որպես քաղաքական երևույթ, այլևս գոյություն չունի միջազգային ասպարեզում: Նրա անունը օգտագործում են տարբեր միջազգային խաղացողներ, որպեսզի հարվածեն այնպիսի զենքով, որն արգելված է միջազգային հարաբերություններում: Վերջին ահաբեկչական ակտերը Իրանում, դրա վկայությունն են: Ըստ նրա, այս հանցագործության սցենարիստները մեկ այլ բան էլ չէին հաշվարկել: Կատարողների բնութագրերը: Նրանք ոչ այնքան նման էին ֆանատիկոս- ահաբեկիչների, որքան՝ վարձկանների:
Ակնհայտ է, նշում է քաղաքագետը, որ այս ամենի հետևում կանգնած էին ամերիկացիներն ու ուկրաինացիները:

Փաստարկ երրորդ . այդ մասին նշում են գրեթե բոլորը

Ընդամենը երկու շաբաթ առաջ, Ռուսաստանում ամերիկյան դեսպանատունն  զգուշացնում էր իր քաղաքացիներին, որպեսզի նրանք չայցելեն զվարճանքի կենտրոններ, քանի որ առկա է ահաբեկչության վտանգ: Ավելին, ըստ ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրների, նրանք այդ մասին զգուշացրել էին ռուսական կողմին: Նախ, դա պաշտոնապես չեն հաստատում, ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ ռուսները, և բացի այդ, նման նախազգուշացումը ոչինչ չի նշանակում: Նույն կենտրոնը կարող է կազմակերպել, իսկ դրանից առաջ ցինիկաբար նախազգուշացնել:

Փաստարկ չորրորդ, նշում են բոլորը

ԴԱԻՇ-ի դեմ պայքարում էին բոլորը. և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը: Իսկ այս օրերին Պաղեստինում կատարվող ողբերգության համար, ողջ մահմեդական աշխարը զայրացած է հատկապես Իսրաելի և Արևմուտքի պահվածքից, բայց ոչ Ռուսաստանից, որ այսօրվա պաղեստինյան կոնֆլիկտում ավելի շատ արաբների կողմն է, քան Իսրայելի:
Այս հարցում նույնպես արևմտյան վարկածը կաղում է:

Ինչո՞ւ հենց հիմա որոշեց հարվածել Արևմուտքը Ռուսաստանին այս ձևով. ռուսների վարկածը

Ըստ ռուս քաղաքագետների, ուկրաինական ճակատում տիրում է խուճապ, ուկրաինացիները պարտվում են, իսկ ամերիկյան Կոնգրեսը հրաժարվում է մեծ օգնություն տրամադրել Զելենսկուն: Արդյունքում՝ Արևմուտքում առաջ են եկել Մոսկվային շանտաժի ենթարկելու մեխանիզմները: Օրինակ, Մակրոնի առաջարկը՝ զորք ուղարկել Ուկրաինա, ինչը կնշանակեր ՆԱՏՕ-ն ներքաշել պատերազմի մեջ:
Արևմուտքում կարծում են, թե Մոսկվան ուզում է գրավել Օդեսան և կտրել Ուկրաինան ծովից: Բացի այդ, Մոսկվան ցանկանում է գրավել Ուկրաինայի ողջ ռուսալեզու մասը: Հենց այդ մտավախությունից էլ, Մակրոնը փորձում է, այսպես կոչված, «օվերտոնի պատուհան» բացել՝ նախազգուշացնելով Պուտինին: Սակայն այդ «պատուհանից» առաջինը վախեցան հենց եվրոպական վերնախավի ներկայացուցիչները, Գերմանիայի կանցլերի գլխավորությամբ: Իսկ մեծ պատերազմի վտանգը պարզապես խուճապի մեջ է գցում ոչ միայն Եվրոպայի վերնախավին, այլև շարքային քաղաքացիներին:
Ահա թե ինչու, ամերիկացիները կարող եին իրենց «ավանդական» զենքը կիրառել, որը ժամանակին գործածել էին, նույն Մոսկվայի դեմ, օրինակ Աֆղանստանում:

Ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Մոսկվան

Մոսկվայում գրեթե գիտեն, թե ովքեր են կանգնած այս ահաբեկչության հետևում: Սակայն մեկ բան է իմանալ դրա մասին, մեկ այլ բան է՝ հաստատել դա: Եթե պաշտոնապես Մոսկվան դա հաստատի, ապա պիտի կտրուկ գործողությունների դիմի հենց կազմակերպիչների դեմ: Բայց դա կարող է հանգեցնել մեծ պատերազմի:
Եթե այդ քայլին չդիմի, ապա ցույց կտա իր թուլությունը: Հենց այսպիսի երկընտրանքի էլ պատրաստվել են Արևմուտքում: Եթե Մոսկվան կոշտ քայլի չի դիմում, ապա նա ցույց է տալիս իր թուլությունը: Իսկ եթե գնում է այդ քայլին, ապա մեծ պատերազմի պատճառը դառնում է Մոսկվան:
Եթե նույնիսկ Պուտինը հայտարարի, որ այս դեպքերի հետևում կանգնած է միայն Կիևը, միևնույն է, ոչ ոք այդ վարկածին չի հավատա: Ահա թե ինչու այս քայլով Արևմուտքը Պուտինին դրել է դժվարին ընտրության առջև, որպեսզի կոմպենսացնի իր պարտությունը ուկրաինական ճակատում:
Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>