Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Նիկոլ Փաշինյանի կարևոր ու վտանգավոր հայտարարությունները (տեսանյութ)

Քանի՞ քառակուսի կիլոմետր կփոքրանա Հայաստանը Փաշինյանի հաջորդ ասուլիսից առաջ:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
Ավելի քան երեք ժամ տևած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրեց պատասխանել տասնյակ հարցերի։ Պատասխաններում կային բազմաթիվ փաստական անճշտություններ և քաղաքական մանիպուլյացիաներ, սակայն առանձնացրել ենք Փաշիյանի խոսքերից ամենագլխավորը.

1․ Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամներն ասում էին, որ «իրենց համար կարմիր գիծը Հայաստանի տարածքն է 29800 քառակուսի կմ-ի սահմաններում», ապա այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքը իրականում 29 743 քառ. կմ Է։ Այսպիսով, մայրաքաղաքի կենտրոնում՝ ՀՀ կառավարության շենքում, առանց Ադրբեջանի ռազմական հարձակման, Փաշինյանը մեկ հայտարարությամբ կրճատեց Հայաստանի տարածքը՝ ոտնատակ տալով իր իսկ ստեղծած «կարմիր գիծը»։

2․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզում Ադրբեջանին մի շարք տարածքներ մոտալուտ ժամանակներում հանձնելու մասին։ Կրկին կիրառվեց մանիպուլյատիվ տեխնիկա, և ասաց, որ «Հայաստանը չի պատրաստվում հանձնել Տավուշի մարզում գտնվող բնակավայրերը», բայց միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը նախատեսում է կառուցել ճանապարհների նոր հատվածներ՝ փոխարինելու ճանապարհների սահմաններից դուրս գտնվող հատվածները։

«Հայաստանը պատրաստվում է վերադակառուցել Խորհրդային Հայաստանի սահմանից դուրս եկող ճանապարհների հատվածը։
Անընդունելի ու անհեթեթ խոսակցություն է, որ Տավուշի մարզից որևէ բնակավայր կարող է հանձնվել։ Մենք չենք վերցնում քարտեզը ու որևէ բան կտրում, այլ ճշգրիտ տեսնում ենք` Տավուշում կան ճանապարհներ, մասնավորապես՝ Ոսկեպար գյուղի հատվածում, որ մի կտոր դե-յուրե հատում է ՀՀ տարածքի գիծը ու նորից մտնում ՀՀ տարածք։ Նախկինում քննարկումների ժամանակ ֆոն կար, որ կարող է այնտեղ որտեղ ճանապարհ կա, պահենք այդ հատվածը, գնանք համարժեք չափով տանք, բայց եկել եմ այն եզրակացության, որ պետք չէ այդպես անել։ Դա լրացուցիչ անորոշություն է ստեղծում։ Փոքր մի քանի կտոր կա, պետք է գնալ, այդ ճանապարհները, որոնք դուրս են գալիս Հայաստանի խորհրդային հանրապետությունից, վերակառուցել»,- նշել է նա։

Բացահայտելով Փաշինյանի հայտարարության էությունը՝ գալիս ենք մի տրամաբանական եզրակացության՝ Նիկոլ Փաշինյանն այսօր բացահայտ խոստովանեց, որ Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի հատվածները հանձնելու է Ադրբեջանի վերահսկողությանը։ Այն երթուղին, որով անցնում է նաև Հայաստան-Վրաստան գազատարը։

Ավելին, այս տարածքների հանձնումը կվնասի Տավուշի մարզի տարիների ընթացքում կառուցված պաշտպանական բնագիծը։ Այդ գիծը, որն, ըստ բազմաթիվ ռազմական փորձագետների, ամենապատրաստվածն է հակառակորդին դիմակայելու համար։ Եվ այս պաշտպանության գծում միանգամայն միտումնավոր բաց է ստեղծվում։

3․ Փաշինյանը հնարավոր է համարել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում հայցերի հետկանչը։

«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է», — այս մասին նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունների օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է․ դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն և ակնհայտ կլինի, որ կողմերը պատրաստ են դա ստորագրել: Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը գալիս են համաձայնության և հասնում են ստորագրման փուլին, ես չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք նաև նման լուծման գնալը»,- ասաց նա։

Հիշեք, որ երբ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, պետական պաշտոնյաներն ասում էին, որ դա արվում է հենց Ադրբեջանի վրա լծակներ ունենալու, միջազգային ասպարեզում նրան պատասխանատվության ենթարկելու համար, իսկ հիմա բացահայտ ասում են, որ պահանջները հետ են կանչվելու։

Սա իր հերթին նշանակում է, որ իրավացի էին բոլոր այն փորձագետներն ու քաղաքական գործիչները, որոնք հայտարարեցին՝ Հռոմի ստատուտի վավերացումը զուտ քաղաքական ակտ էր, որի նպատակն է ցույց տալ Փաշինյանի արևմտյան գործընկերներին՝ Հայաստանն այլևս Ռուսաստանի դաշնակիցը չէ, որ Հայաստանը պատրաստ է գործողություններ իրականացնել անգամ ՌԴ ղեկավարության դեմ: Փաշինյանն այս թեզը հաստատեց իր հայտարարությամբ, որ երկիրը պատրաստ է հետ կանչել Ադրբեջանի նկատմամբ հայցերը։

4․ Եվ մինչ ՀԱՊԿ-ը «Հայաստանի քաղաքական առաջնորդներին սթափության կոչ է անում», Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ոչ միայն ուրվագծեց Կազմակերպությունից դուրս գալու Հանրապետության ցանկությունը, այլև առաջ է քաշել հետևյալ թեզը՝ «Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավորը Ռուսաստանն է և ռուսական գործոնը»:
Ըստ Փաշինյանի

• Ռուսաստանը չօգնեց 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ
• Ռուսաստանը հրահրեց 2020 թվականի պատերազմը, և ընդհանրապես «ղարաբաղյան խնդիրը ստեղծեց Հայաստանի վրա լծակներ ունենալու համար»
• Ռուսաստանը փորձեց իշխանափոխություն կատարել Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո
• Ռուսաստանի Դաշնության իշխանափոխության վերջին փորձը եղել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ ամեն ինչ արվեց, որ Արցախը կործանվի, իսկ Հայաստան եկող արցախցին իշխանափոխություն իրականացնի և այլն։

Եվ այստեղ մենք արդեն ունենք մի շարք լեգիտիմ հարցեր՝ եթե Նիկոլ Փաշինյանը իրավացի է, և եթե Ռուսաստանի Դաշնությունը կարող է ստիպել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա (ինչն, ըստ իրեն, դրսևորվել է 2020, 2021 և 2023 թվականների իրադարձություններով), արդյոք ճիշտ քաղաքական ռազմավարություն է ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Տրամաբանական չէ՞ ենթադրել, որ եթե Փաշինյանը իրավացի է, և Ռուսաստանի Դաշնությունը Բաքվին ագրեսիայի է հրահրում, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Մոսկվան Բաքվին ավելի ակտիվ է մղելու նոր պատերազմի, և դա այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ի ելքը կազատի կազմակերպությունը Հայաստանը պաշտպանելու պարտավորությունից:

Փաշինյանը բազմիցս քողարկված կերպով կրկնել է այն միտքը, որ Ռուսաստանը (որին նա այս անգամ անվանեց «օտար ուժ») փորձում է Հայաստանում իշխանություն փոխել և իրեն հեռացնել ր պաշտոնից։ Քաղաքական շահարկումն էլ պետք է սահման ունենա ու Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ հավանականության շատ բարձր աստիճանով 2021-ին նա վարչապետ չէր դառնա, եթե 2020-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտնի հարցազրույցում չհայտարարեր, որ «Փաշինյանը դավաճան չէ»։

Փաշինյանը շատ լավ գիտի, որ հավանականության շատ բարձր աստիճանով ինքը վարչապետ չէր դառնա 2021-ին, եթե ընտրությունների ժամանակ չլիներ Փաշինյանի նկատմամբ Կրեմլի որոշ աշտարակների լոյալ վերաբերմունքը։ Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է այս ամենը, բայց երախտագիտության փոխարեն Ռուսաստանին է մեղադրում նույնիսկ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մեջ…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>