«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Անկեղծ զրույց՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խոբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Այսօր՝ փետրվարի 20-ին, ղարաբաղյան շարժման 36-ամյակն է։ 2020 թվականին Արցախում ունեցած ճակատագրական ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ինչպես Արցախյան շարժումը բերեց Արցախի դե ֆակտո անկախացման, այնպես էլ թավշյա հեղափոխությունը պետք է բերի ինքնորոշման միջազգային ճանաչման։ Նույն այդ իշխանությունը Ղարաբաղյան շարժման տարեդարձերը սարքեց տարելից։ Այսօր Շարժման մասին չեմ խոսելու։ Թողարկումը վերնագրել եմ «Անկեղծ զրույց Նիկոլ Փաշինյանին ընտրածների հետ»։

Գերմանիա կատարած այցի ժամանակ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց տարբեր տեղերից բերված հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մեկուկես ժամ տևած հանդիպման միայն առաջին հարցն է, որի վրա հենց առաջարկելու եմ կենտրոնանանք։ Գերմանահայ Սամվել Լուլուկյանը կարդաց Փաշինյանին ձախողումների հակիրճ ցանկը՝ դուք ասացիք իմ կետից եմ սկսում բանակցությունները, հետո ասացիք՝ ինչ ուզում, բանակցում եմ, բայց վարի տվեցիք, վերընտրվեցիք, որովհետև ասացիք՝ ինքնորոշումը կճանաչվի, խոսեցիք խաղաղության դարաշրջանի մասին, բայց դրանք էլ ձախողեցիք, վերջում էլ Արցախն էլ ճանաչեցիք Ադրբեջանի մաս։ Ասում է՝ դուք ոչ լեգիտիմ եք որպես Հայաստանի վարչապետ, ունե՞ք այդ համարձակությունը՝ պատասխանատվություն ստանձնել ձեզ վրա և հեռանալ։ Ոչ թե հրաժարական տալ, այլ ընդհանրապես քաղաքական դաշտից հեռանալ։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես երկու անգամ արդեն հրաժարական եմ տվել, ինձ են ընտրել, ինձ վստահություն են տվել, մենք ժողովրդից ենք ստացել իշխանութուն և ժողովրդին պետք է վերադարձնենք։

Բայց հարցը շատ կոնկրետ ու տեղին էր․ մեր հայրենակիցը չի ասում միայն հրաժարականի մասին, ավելին, հատուկ նշում է՝ առհասարակ քաղաքականությունից հեռանալու մասին․ ուզում է ասել, որ դու լինելով պոպուլիզմի չգերազանցված վարպետ, կարող ես էլի խաբել, հրաժարական տալ, բայց մնաս պաշտոնակատար, պոպուլիզմով, վարչական ռեսուրսներով, շանտաժով, ռեպրեսիաներով «վիզ դրած» ընտրվես ու ասես՝ դե ժողովուրդը մեզ է ընտրել, մեր պատճառաբանությունները համարել ա արդարացի։ Դու ինքդ, եթե պետականությունն ամենից բարձրն ես դասում, պետք է հասկանաս, որ չես կարողանում ու ժողովրդին չտաս սխալվելու հերթական շանս։ Մեզ հետ, ախր շատ հետաքրքիր բացահայտումներ էլ տեղի ունեցան, եթե մեր ժողովուրդը ուշադիր եղած լինի, պետք է որ հասկացած լինի, որ ինչի վրա որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ու այսպես ասած՝ լավ ապրելու բաղադրատոմսը ներկայացրեց, դրանցից ոչ մեկը չաշխատեց, ընդանհրապես չաշխատեց, ավելին՝ եղավ աղետ ու շարունակվում է, չնայած որ իրենք պնդում են, որ սաղ եղել ա։

Տեսեք, ասում էին չէ՞, որ հենց կոռուպցիան վերացնենք, բյուջեն կեռապատկվի, տո լի քառապատկվի ու բոլորդ կզգաք ձեզ վրա, բանակը ժամանակակից զենքերով կլցնենք,  սաղին փող կտանք, էնպես, որ սաղ աշխարհից կգան ծառայելու, էս կանենք, էն կանենք, հիշե՛ք խնդրեմ։

Հիմա ասում են, չէ՞, որ համակարգային կոռուպցիան վերացված ա, դեռ 5 տարի առաջել էին ասում․․․ դե հիմա ինձ ասեք, ժողովուրդ, լա՞վ եք ապրում, բանակը էն կոռումպացված վախտերից լավն ա՞, ավելի անվտա՞նգ ա․․․ չէ, չէ՞, եթե ավելի վատ չի, հաստատ ավելի լավ չէ, հաստատ չէ՞, բանակի մասով չասեմ էլ, ամաչում եմ։ Հետևաբար, բաղադրատոմսի առաջին կետը չի աշխատում, կամ էդ կոռուպցիան նույն, կամ էլ ավելի մեծ մասշտաբով ա տեղի ունենում, այսինքն՝ կամ խաբում էր, կամ հիմա իր իշխանությունն ա բեթար կոռումպացված։ Դա էլ ձեզ մեր կյանքի գնով փորձագիտական եզրակացությունը։

Մյուսը։ Ասում էին չէ՞, որ մեր երկրում երբեք ազատ ընտրություններ չեն եղել, մեզ համոզում էին, սաղի գլուխները էդ էին մտցրել, ու հետևից ասում էին՝ այ հենց որ ազատ ընտրությունով իշխանություն լինի Հայաստանում, այդ ժամանակ մենք կլինենք իրոք անկախ, ինքնիշխան, բոլոր միջազգային գործընկեր երկրները հետներս մի այլ կարգի հաշվի կնստեն, նենց էին ներկայացնում, որ դե Ղարաբաղի հարցը ի՞նչ ա որ, հլը թող մի հատ իսկականից ընտրված իշխանություն լինի, Ադրբեջանն է, տո Թուրքիան էլ իրենց հալները կտենան։ Ասում էին, չէ՞։ Ե՞վ։ 2018-ի դեկտեմբերին իրենց երազած ու պատկերացրած ընտրությունը չարի՞ն, արի՛ն․․․ հետո՞․․․էտ ո՞վ մեզ հետ տենց հաշվի նստե՞ց որ, էդ ու՞մ կարողացանք մեր չակերտներում ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով ընտրված իշխանությունով իր տեղը ցույց տանք՝ Ադրբեջանի՞ն կարողացանք, Թուրքիայի՞ն, էդ ո՞ր հարցը լուծեցի՞ք որ, տենց էլ չիմացանք։ Այդ ձեր բաղձալի ընտրություններից հետո, չանցած 2 տարի Արցախի 75% հորից իշխանություն ստացած Ալիևին կրվաք, դու՛ք կրվեցիք, այ էդ ազատ ու արդար ընտրվածներով, մի քանի ամիս հետո էլ Հայաստան էկան մտան, մինչ օրս լավ էլ նստած են, մարսում են, վրեքներս խնդում են, էդ բռնապետերով․ մի հատ էլ տենց ձեր սիրած ընտրություն արեցիք, այ մարդ էլի տարածքներ մտան, հետո էլ Արցախը 10 ամիս պահեցին բլոկադայի մեջ, հայաթափեցին, ի՞նչ եղա՞վ որ էդ բռնապետերին, ի՞նչ կարողացաք անեք, որ․ դու՛ք, էտ ընտրվածներով։ Ոչինչ, բառացի ու տառացի՝ ո չի նչ։ Դուրս եկավ՝ այդ ձեր րեցեպտի երկրորդ կետն էլ կապ չունի, կամ եթե կապ ունի, ուրեմն ճիշտ հակառակը, նախկին իշխանությունները, բոլորը, բոլոր ընտրություններում ընտրվել էին ազատ, արդար, ու թափանցիկ ընտրություններով, իսկ այ դուք, որ այսքան տապալել եք, դուք էիք իրական կեղծիքով ընտրվածները։ Այսքան բան։ Դուք կա՛մ խաբում էիք, կա՛մ դուք եք հա՛մ թալանչին, համ կեղծված ընտրություններով իշխանության զավթածները։

Հիմա դիմում եմ հենց իրենց ընտրածներին։ Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականին գնացել ես ընտրատեղամաս ու ձայն ես տվել մի ծրագրի, որը քեզ խոստանում էր՝ աղքատության իջեցում 10 տոկոսով, ծայրահեղ աղքատության վերացում, թոշակների բարձրացում, Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում, Շուշիի ու Հադրութի վերադարձ, խաղաղության դարաշրջան և այլն։ Էդ խոստացած ոչ մի բանը չի արել, ավելին, լրիվ հակառակն է արել, բայց ինչ սխալ քայլ անում է, քեզ օրինակ է բերում, ասում է տես՝ պայմանական անուն եմ տալիս, Գնել Սիմոնյանը ինձ մանդատ ա տվել։ Գնել Սիմոնյանը քեզ ձայն է տվել Շուշին հետ բերելու համար, բայց Գնելի ձայնը Նիկոլն օգտագործել է Ստեփանակերտն էլ հանձնելու համար։ Ու չնայած նույն Գնելը արդեն մի տարի է՝ թունդ ընդդիմադիր է, բայց Նիկոլը ամեն հակապետական բան անելիս նրա ձայնն է վկա բերում։ Պարզ է, որ վաղուց չունի այդ 680 հազար ընտրողը, բայց ամեն օր ու ամեն քայլ անելիս նա ասում է մանդատ եմ ստեց հենց Գնելից։ Ալիևի պահանջով սահմանադրություն է փոխում, բայց ասում է՝ Գնել Սիմոնյանն է ինձ մանդատ տվել։

Կրկնում եմ՝ անունը պատահական անուն եմ տալիս, ով որ ընտրել է Փաշինյանին, թող իր վրա վերցնի։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, սխալի գիտակցումը վախենալու չէ, ոչ մեկին չեն գնդակահարում․ պետք է գիտակցել՝ այն չկրկնելու և ամենաանհրաժեշտ պահին ուղղելու համար։ Իրականում Նիկոլը ինձ չի խաբել, ես իր ընտրողը չեմ եղել, նրանց է խաբել, ովքեր հավատացել են․ եվ ուրեմն՝ նա պետք է ինձ պատասխան տա մեր ազգային շահերը ոտնատակ անելու համար, իսկ իրեն ընտրածին պետք է խաբելու համար ու ամենից կարևորը՝ իր անունը ամեն անգամ շահարկելու ու օգտագործելու համար, արդեն անգամ Ալիևի պահանջները կատարելու համար։ Սրա մասին էլ պետք է մտածել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>