Դատարանը բավարարել է Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի
Դիտել նաև
18 արդարների գործով առանցքային կարևորության նիստ է սպասվում. դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը
ՀՀ ՍԴ դատավորները կսկսեն հավելավճար ստանալ աշխատանքային ստաժի համար. նոր օրենսդրական նախաձեռնություն
Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու
Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյա
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, բավարարել է սփյուռքահայ դաշնակցական Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։ Հիշեցնենք, որ Սյունեին, նրա հորը՝ Մասիս Աբրահամյանին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին եւ այլոց արգելվել էր մուտք գործել Հայաստան: Նրանք «Զվարթնոց» օդանավակայանից ստիպված էին եղել վերադառնալ։ Օրեր առաջ Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը եւս հաղթել են դատարանում։ Սյունե Աբրահամյանի հայցը բավարարվել է փետրվարի 5-ին, ԱԱԾ-ն 1 ամիս ունի այն բողոքարկելու համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

