Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Պատերազմ Արցախում
ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին ԵԽԽՎ-ն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման դեմ արդյունավետ երաշխիքների ու պատժամիջոցների բացակայություն Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան

Ավանի մանկապարտեզում երեխաների նկատմամբ բռնության դեպքի քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

2023թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզի սաների ծնողներից հաղորդումներ էին ստացվել մանկապարտեզում իրենց երեխաներին հարվածելու, նրանց նկատմամբ բիրտ վերաբերմունք ցուցաբերելու, անվայել արտահայտություններ հնչեցնելու մասին: Հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ, այդ շրջանակում՝ ծնողների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված մի քանի տեսագրությունների ուսումնասիրությամբ, պարզվել է, որ մանկապարտեզի ընթացիկ կառավարումը, ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը և անմիջականորեն երեխաների հետ աշխատանքով չզբաղվող աշխատակիցը տարբեր օրերի, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառող արարքներ։

Մասնավորապես՝ 2023թ․ օգոստոսի 2-ին, մանկապարտեզի ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մեկուկես տարեկան երեխային աթոռին նստեցնելուց հետո, նրա խնամքը պատշաճ կերպով՝ մանկավարժական մեթոդների կիրառմամբ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իր քայլերով՝ երեխայի մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, նրան ուղղված կոպիտ արտահայտություններ է թույլ տվել։ Այնուհետև, փոքրիկին պատճառված հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած լացը դադարեցնելու համար, նրան է մոտեցել վերոնշյալ աշխատակիցը և ձեռքով հարվածել երեխայի դեմքին։ Պատճառված ֆիզիկական ուժեղ ցավից սանի մոտ առաջացրել է առավել հուզական վիճակ։

Տվյալ հանգամանքն անտեսելով, աշխատակիցը կոպիտ կերպով սրբել է երեխայի քիթը՝ 2-ամյա սանին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ (ինչը մի քանի անգամ արել է նաև օրեր անց), ապա, ավելն ուղղելով վերջինիս կողմը, հնչեցրել նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ սպառնալիք։ Բացի այդ, 2023թ․ սեպտեմբերի 14-ին, մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մանկահասակ մեկ այլ սանի հանգստացնելու համար առավել ընդունելի միջոց համարելով երեխայի մոտ վախ առաջացնելու նպատակով հոգեկան ազդեցություն գործադրելը, իրականացրել է ձեռքով երեխայի դեմքին հարվածելուն բնորոշ գործողություն, ապա սպառնացել նրան՝ հանգեցնելով դրանից բխող՝ երեխայի մոտ հուզական փոփոխությունների՝ այդ կերպ նրան պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։ Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ աշխատակցի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և 1մլն ՀՀ դրամ գումարի չափով գրավը։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>