Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել

Դիտել նաև
Փոփոխություն՝ մանկապարտեզների սննդակարգի վերաբերյալ
Կկարճվի արդյո՞ք Փոքր Վեդու մանկապարտեզի միջադեպով գործը
Ավանի մանկապարտեզում երեխաների նկատմամբ բռնության դեպքի քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Արտաշատի մանկապարտեզում թունավորման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է․ ՍԱՏՄ
Քրգործ է հարուցվել «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ բռնության դեպքի առթիվ
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները տեղի ուժերի հետ տարհանել են 117 սան և 29 աշխատակից։