ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը «Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ
26
ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Պատերազմ Արցախում
Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը ԱԺ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է Թուրքիային. Շարմազանով Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել «Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան

ՔՊ շարքերն ուզո՞ւմ են օգտագործվել ու դեն շպրտվել՝ դավաճանի խարանը ճակատներին․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթն ԱԺ ամբիոնից․ «Սիրելի՛ ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանն օրերս արձանագրեց իր վարած քաղաքականության տապալումը։ Նա այլևս զրոյական գործիչ է։ Եթե դա միայն նրա անձնական տապալումը լիներ, ապա կարելի էր դեն նետել այդ ամենն ու մոռանալ մեր օրերի Հերոստրատին։ Բայց խնդիրն այն է, որ այդ տապալման թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը Փաշինյանն է, բայց թիվ մեկ տուժողը հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունն են։

Փաշինյանը հերթական անգամ խոստացել էր խաղաղություն բերել, բայց, ինչպես միշտ, այդ ամենը սուտ դուրս եկավ։ Ալիևն Արցախը կլանելուց հետո անցել է Հայաստանին։

Փաշինյանը փորձում էր իրեն հավատացողներին համոզել, թե Բերձորի միջանցքի շրջափակման, Արցախի պաշարման ու հանձման, արցախահայության էթնիկ զտման վրա աչք փակելը ճիշտ էր, քանզի դա այն գինն է, որը պետք է վճարել՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Հայաստանի համար 29.800 քառակուսի կիլոմետրանոց «կադաստրի թուղթ» ստանալու դիմաց։

Մեր հանրության մի փոքր հատվածը լռելյայն ընդունել էր «Արցախը տանք, որ խաղաղ ու լավ ապրենք» փաշինյանական բանաձևը։ Բայց Ալիևի վերջին հայտարարություններից ու Փաշինյանի ինքնախոստովանությունից հետո նույնիսկ այդ փոքր հատվածի համար պարզ դարձավ, որ Փաշինյանը ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր ցեղասպանություն է բերում։ Բոլորի համար արձանագրվեց Փաշինյանի ֆիասկոն։ Նա այլևս սպառել է իր բոլոր ստերը։ Մեզ համար այդ սպառվածությունը տեսանելի էր շատ վաղուց, բայց հիմա դա տեսնում են բոլորը։

2018–ին նա շահագործեց մարդկանց արդարացի սպասումները, անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների մեծ պահանջարկն ու իշխանության գալուց հետո դարձավ է՛լ ավելի վատը։

Նա խոստացել էր սեր ու հանդուրժողականություն, բերեց ատելություն և պառակտում։
Խոստացել էր վերջ դնել թալանին, հիմա իրենք են դարձել թալանչիներ։
Ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա Ալիևից է՛լ մեծ էնտուզիազմով է Արցախը համարում ադրբեջանական։
Ասաց՝ «Ապագա կա», հիմա հայտարարում է, որ ապագա չկա և Ալիևը «կադաստրի թուղթը» չի տալիս։

Այժմ ճշմարտության պահ է մեր ժողովրդի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերի համար։ Կարելի է սխալվել, բայց չի կարելի սխալը չուղղել, մանավանդ, երբ այդ սխալի հետևանքները ճակատագրական են լինելու։

Իշխող ուժի միջին ու ստորին շերտերում շատերը հասկանում են, որ Փաշինյանը ձախողվել է և իրենց էլ հետն է ուզում թողնել խորտակվող նավակում։ Պետք է, հետևաբար, կողմնորոշվել․

-Արդյոք մարդիկ ուզո՞ւմ են մնալ Փաշինյանի խորտակվող նավակում, թե՞ ոչ։
-ՔՊ-ում ուզո՞ւմ են Արցախի գերեզմանափորը դառնալուց հետո դառնալ նաև Հայաստանի գերեզմանափորը։
-Ուզու՞մ են դառնալ մեկ մարդու անձնական հաշվարկների, հակապետական քայլերի, սխալների, վախերի գերին։
-Ուզու՞մ են օգտագործվել ու դեն շպրտվել՝ դավաճանի խարանը ճակատներին։

Դեռ փոքրիկ ժամանակ կա կողմնորոշվելու։ Սխալներն ուղղելու և քաղաքական գերությունից դուրս գալո՛ւ ժամանակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>