Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

ՀՀ-ն է ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի մաս՝ մոռանալով իր ժողովրդի անվտանգության մասին. Զախարովա (տեսանյութ)

Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները և դրանք համարում ենք կործանարար և իրականությանը չհամապատասխանող։ Այդ մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները ձախողել են Ղարաբաղում իրենց պարտավորությունները և բնակչության էթնիկ զտումներ են թույլ տվել։ 
«Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են. մենք շատ վստահելի, լավ, սերտ երկխոսություն ենք հաստատել Հայաստանի արտգործնախարարության գործընկերների հետ։ Մենք բազմիցս բացատրել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ և ասել, որ դրանք երկկողմ հարաբերություններում միայն նոր խնդիրներ են բերում և, իհարկե, ոչ մի բանի չեն նպաստում՝ ոչ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ոչ էլ տարածաշրջանային խնդիրներին։ Բայց, ցավոք, դա, ըստ երեւույթին, այնտեղ ինչ-որ մեկին ձեռնտու է։ Չգիտեմ՝ սա ինչ-որ մեկին ձեռնտու է Հայաստանում, ձեռնտու է արդյոք Հայաստանի արտերկրում, դժվար է ասել։ Մենք կարծում ենք, որ դրանք փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ես դա այլ կերպ չեմ կարող գնահատել»,-ասել է Զախարովան։
Զախարովան որպես ապացույց մեջբերել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի որոշումը, որում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ուղարկվում է տարածաշրջան՝ հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտներին էական վնաս պատճառելուց խուսափելու համար։

***

Արևմուտքին հաճոյանալու համար, ամեն դեպքում, պետք է խուսափել եզրագծին հասնելուց և աբսուրդի մեջ չընկնելու: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնում և Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները «միջազգային հեղինակություն ունեն, և դա դրանց լեգիտիմություն է հաղորդում»։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ, ցավոք, նման բաներ ասող մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը։ Սա մեր՝ նման դիրքորոշումը չհասկանալու հարցը չէ, ոչ մի դեպքում, մենք ինչեր ասես, որ չենք տեսել, սա շատ կարևոր խնդիր է հենց Հայաստանի համար։ Հարավային Կովկասում իսկապես կայուն խաղաղության հաստատման ոչ այլընտրանքային ճանապարհային քարտեզը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի մի շարք է, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։ Վաշինգտոնն ու Բրյուսելը կամ ուղղակիորեն կրկնօրինակել են դրանք, հիշեցնեմ նրանց, ովքեր խոսում են Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակների ավելի բարձր լեգիտիմության մասին, կամ փոխել են դրանք՝ իրենց պատեհապաշտական ​​շահերի համար։ Նման կեղծ միջնորդների ինչպիսի՞ լեգիտիմության մասին ընդհանրապես կարելի է խոսել, եթե հաշվի առնենք, որ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, զբաղված է միջազգային իրավունքի դեմ բացահայտ խախտումներ իրականացնելով, հրահրում է պատերազմներ, հակամարտություններ, կազմակերպում գունավոր հեղափոխություններ և բոլորին պարտադրում այն ​​կանոնները, որոնք հորինել են հենց իրենք՝ արևմտյանները։ Մյուս շատ կարևոր կետն այն է, որ եթե Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում ինչ-որ բան քննարկվի, որը, օրինակ, կհակասի Հայաստանի ազգային շահերին, ապա չեն հիշի արդյոք նման քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ հենց այդ հարթակներն հայտարարություններին ու փաստաթղթերին ավելի բարձր լեգիտիմություն տալիս։ Պարզապես պետք է իմանալ պատմությունը, ձեր երկրների ու տարածաշրջանների պատմությունը և համաշխարհային պատմությունը»,-ասել է նա՝ նշելով, որ շատ հաճախ Արևմուտքի ընկերները տապալվում են նրա օգնությամբ։
Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>