«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Հրաժարականի երեք տարբերակ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է. «Երեկ անդրադարձա Վարդենիսի դիրքերում բարդակին, որի արդյունքում զոհվել էր պայմանագրային զինծառայող, 23-ամյա Կարեն Արայիկի Կարապետյանը։ Երեկոյան պարզվեց, որ մեկ այլ ողբերգություն ևս տեղի է ունեցել նույն Վարդենիսում։ Հրազենային վիրավորումից մահացել էր ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը։ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր,  տան միակ որդին, ուներ երկու մանկահասակ զավակ։ Մինչ առաջին դեպքից հետո ես և էլի ուրիշները հարց էինք բարձրացնում Սուրեն Պապիկյանի անհապաղ հրաժարականի մասին, տեղի ունեցավ երկրորդ դեպքը, որը պնդեց մեր պահանջը։ Երեխաներ են որբ մնում, ընտանիքներ են զրկվում հորից, որդուց, կերակրողից։
Իսկ ի՞նչ էին անում թիվ 1 պատասխնատուները, երբ իրենց հայտնի էր զոհերի մասին։ Ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը զոհվել է առավոտ՝ 11։30։ Դեպքի մասին ՊՆ-ն հայտնում է ուշ երեկոյան՝ 21։30։ Ու էլի հայտնում է մամուլից հետո։ Եթե մամուլը չգրեր դրա մասին, վստահ չեմ, որ ՊՆ-ն չէր շրջանցի։ Գլխավոր շտաբի պետը գնում է 2-րդ բանակային կորպուս, որի ենթակայության տակ են եղել մահերը, բայց ոչ թե գնում է այդ պատճառով, այլ՝ զորամիավորման 2023 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփման համար: Ձեռքի հետ էլ կարգադրում է նմանօրինակ դեպքերը բացառել: Պաշտպանության նախարարը ծպտուն չի հանում, ասես գոյություն չունի։ Սաղ մտածում են՝ էս ո՞ւր ա Սուրեն Պապիկյանը, կարող ա՞ իր կաբինետում վալերիանկա է խմում, տաքություն է տվել վրան, սիրտը վատացել է․ սա էլ հո ցնցուխի թեմա չէ հասարակ, որ պաշտոնանկությամբ պրծնի, լուրջ հարց է, մարդկային կյանք է, երկրի պաշտանութուն է, անվտանգություն է, գլուխներ են թռչելու․․․
Ու մեկ էլ ՔՊ-ն հաղորդագրություն է տարածում, որ էդ զոհերի ֆոնին ՔՊ-ականները հավաքվել են, էդ թվում Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, երկրապահ Սասուն Միքայելյանը ու քննարկել են ոչ թե բանակում վիճակը, ոչ թե Պապիկյանի հրաժարականը, այլ ՔՊ-ի 2024 թվականի բյուջեն, կուսակցության ներսում կարգապահությունը։ Բանակում բարդակից զոհ ունենք, քննարկել են կուսակցական կարգապահությունը։ Կուսակցական հարցերը իր սրտով լուծած Նիկոլը արդեն հաջորդ օրը գնում է պաշտպանության նախարարություն, բայց ոչ թե զոհերի համար, այլ՝ որովհետև տարեվերջին ու տրեսկզբին այցելում է նախարարություններ ու հաշվետվություններ քննարկում։ Քննարկում է ՊՆ-ի 2023թ․ հաշվետվությունը․ Պապիկյանն էլ զեկուցում է «բարեփոխումները»՝ զորանոցաշինություն, սպառազինություն, ռազմական տեխնիկա, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդում։ Մեկ օրում նույն կորպուսում երկու զոհ կա, սա խոսում է կարգապահության ամրապնդումից, «Պաշտպան հայրենյաց» ծրագրից, կանանց բանակ տանելուց։ Ոչ մի տող այս դեպքերի մասին։ Վերջում Նիկոլը հանձնարարում է կարգապահությունը շարունակական բարձրացնել: Հանձնարարական է տալիս նույն Նիկոլը, որը միշտ բողոքում է, որ իր հանձնարարականները բանի տեղ չեն դրվում։
Քոչարյան Անդրանիկն ասում է՝ ինչո՞ւ պետք է Սուրեն Պապիկյանն ազատվի պաշտոնից, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում։ Քոչարյան Անդրանիկը ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն է, իր տղուն ազատել է բանակից, իր տղու փոխարեն ուրիշների տղերքն են գնում բանակ, զոհվում են ու ինքը ասում է՝ ինչի՞ պտի նախարարը հրաժարական տա, ի՞նչ է եղել, որ։ Հասկանում ե՞ք մտածողությունը։ Իրականում ոչ միայն Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տար, նաև պետք է էդ քայլին դիմեին կորպուսի հրամանատարը, ԳՇ պետը, ռազմական ոստիկանության պետը, որը Անդրանիկ Քոչարյանի ընկերն է, հովանավորյալը, իրար հետ քիչ բան չեն արել երկրի գլխին։ Ռազմական ոստիկանությունը բանակում 5 հատ հեռախոս է գտնում, մեռնում են աղմուկ հանելով, բանակում կարգուկանոնի պատասխանատուն եք, ձեր գործը մենակ հեռախոս ման գալն է՞։
Գոյություն ունի հրաժարականի երեք տարբերակ։ Առաջին՝ ղեկավարը հեռացնում է։ Եթե էդքան թասիբ չունի ղեկավարը, ինքն է իր կամնքով գնում, տվյալ պահին՝ Սուրեն Պապիկյանը։ Եթե ինքն էլ էդքան նամուս չունի, մնում ա երրորդ տարբերակը՝ ճնշումը, այդ թվում՝ ժողովրդի կողմից։ Էս երեք տարբերակն է։ Պապիկյանը մի ստորագրությամբ դուրս թռնող մարդ է, բայց ո՛չ ինքը նամուս ունի, ո՛չ էդ ստորագրություն դնողը։ Եթե առաջին երկուսը նամուս չունեն, ժողովուրդը անտարբեր ա, ուրեմն զոհերը շարունակվում են, ինչպես տեսնում ենք։
2013 թվականի մայիսի 15-ին զորամասերից մեկում զինծառայողը կրակել-սպանել էր մեկ այլ զինծառայողի՝ Լյուքս Իշխանի Ստեփանյանին, մեկ զինծառայողի էլ վիրավորել էր։ Զոհվածի ծնողները, հարազատները, համագյուղացիները դագաղը ոտքով Գեղարքունիքից բերում էին Երևան, որ կառավարության դիմաց բողոքի ցույց անեն, ասեն ինչի՞ սենց եղավ։ Դա համարում եմ պահանջատիրություն․ զինվոր ես տվել պետությանը, զոհվել է հայի ձեռքով, կառավարությունը պատասխանատու չէ՞։ Սրանց օրոք զոհվածների դագաղները որ բերեն կառավարության դիմաց, Երևանի փոքր կենտրոնը լցվելու է դագաղներով։ Ու իմացեք, որ ամեն հաջորդ զոհի մեղավորների մեջ ոչ միայն երկրի ու բանակի ղեկավարությունն է, այլև նախորդ զոհի լուռ հարազատները, ընկերները, որոնք չեն ցնցում իշխանությանը։ Սպանված սպայի, զինվորի մասին ասում են՝ հարգված տղա էր, թասիբով, լավ շրջապատ ուներ․ բա լավ, բա էդ թասիբով տղու լավ շրջապատն էլ ինչի՞ թասիբով չէ, որ զոհված ախպոր համար նախարարից պատասխան պահանջի, ցնցի։ Ու քանի որ դուք հարց չեք բարձրացնում, պահանջ չեք դնում, արդեն իշխանությւոնը հենց ձեզ է մեղադրում ձեր զավակի զոհվելու մեջ։ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է բանակում բարդակ է, որովհետև ձեր երեխեքը ձեր տներում բարդակի մեջ են ապրել։ Փողոցում բարդակ է, դպրոցում բարդակ է։ Խեղճ հարիֆ Պապիկյանն ի՞նչ անի։
Երբ որ Երասխում զինվոր է զոհվում, Պապիկյանը զբաղված է դրա կողքի քաղաքում նախընտրական թռուցիկ բաժանելով ու ոչ մեկը պատասխան չի պահանջում, օրինաչափ է, որ սպաների զոհվելու ֆոնին պետք է կուսակցական կազմակերպչական ժողովի մասնակցի։ Իրենց թվում է՝ էդ զոհն իրենց չի վերաբերում, այլ միայն զոհվողին ու հարազատներին։ 9 օրից լրանում է Վարդենիսում 15 զոհի մահվան տարին։ Ծնողները մի երկու անգամ բողոքեցին, իշխանությունն էլ, ըստ երևույթին, կարողացավ ներդրված հայտնի անձի միջոցով շեղել նրանց ու տանել զուտ իրավական հարթություն՝ դատարան՝ ով բենզինը լցրեց, դիվերսիա էր, թե դժբախտ պատահար, իրար հետ վիճել էին, պլան էին քաշել և այլն․ մի ծնողի չեմ հանդիպել, որ հարց բարձրացնի՝ ինչո՞ւ էր իմ տղեն ծառայությունն անցկացնում հոլիկում։
Ասում ենք Պապիկյանի հրաժարական, բայց մեծ հարց է, որ հաջորդ եկողը իրենից վատը չի լինելու։ Սրանց փորձը դա  ցույց տվել, վատին հանում են, թվում է ամենավատն է, բայց դրանից հետո ավելի վատն է գալիս։ Պաշտպանության նախարարներից վերջին նշանակումները իրար կողք դրեք, վատ, ավելի վատ, վատագույն։ Սրանց կադրային բագաժն է։ Երեկ ասում էի, որ ռազմամարզական վարժարանի տնօրեն է նշանակվել պատմության դասատուն, որը Սուրեն Պապիկյանի ընկերն է։ Արծրունին հիշում եք, չէ՞, «դագդիգագանին», տարել են ռազմական ակադեմիա, բանակ է կրթում, ԱԺ-ում է փորձգետ, ստի սիմվոլը։ Սենց կլինի, էլի։
Կարճ ասած՝ սիմվոլիկ է ժողովուրդ ջան, նախորդ հունվարին 15 վառված զինվորի հարցում պատասխան տվող չեղավ, էս հունվարի սկիզբն ա դեռ, արդեն դարձան երկու զոհված աֆիցեր․ պատասխան տվող չեղավ, հաջորդ հունվարը գուցե սկսենք գեներալների կորստով։ Եթե հրաժարականի երեք տարբերակներից ոչ մեկը տեղի չի ունենում, լինելու են զոհեր, մեկը բխում է մյուսից։ Սրտի ցավով մարդիկ սպասելու են, թե հաջորդը ում երեխեն ա, քոնն ա, կողքինդ ա, հարևանիդ ա․ բայց մոտ է, էս ազգը էնքան մեծ չէ, որ ինչ-որ տեղ զոհ լինի, քեզ չվերաբերի։ Ու ամեն զոհ իր չափով թուլացնում է երկրի պաշտպանությունը։
Իշխանությանը տեսնում է, որ զոհում է ու ներվում, դրա համար էլ ջանք չի դնում, որ զոհ չլինի, բարդակը վերանա, զբաղվում է փող դիզելով։ Երեկ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, տարօրինակ կլիներ, որ սրանց պահած երկրում էսպիսի բաներ չլինեին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>