Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան
11
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Պատերազմ Արցախում
Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից

Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին

Հ. 1. Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկաներում տիրող անկայունությունը` ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բանկը ռիսկերը նվազեցնելու և շարունակական աճ ապահովելու ուղղությամբ:  
 

Պ. Ամերիաբանկը վերջին տարիներին կայուն հաջողություններ է գրանցում: Աշխարհաքաղաքական լարվածությամբ և շուկայի անկայունությամբ պայմանավորված բարդ միջավայրում Բանկը ճկունություն է ցուցաբերել և մի քանի հիմնական ֆինանսական ցուցանիշներով գերազանցել շուկայի միջին ցուցանիշները: Մեր հաջողությունը կառուցված է ամուր հիմքերի վրա` պատշաճ դիվերսիֆիկացված հաշվեկշիռ, արդյունավետ կորպորատիվ կառավարում և ապագայի հստակ տեսլական:
ֆինանսական արդյունավետությունը բարելավելու և ռիսկով ճշգրտված կայուն շահութաբերություն ապահովելու համար մենք կարողացել ենք կիրառել ռիսկերի և իրացվելիության կառավարման հավասարակշռված մեխանիզմ: 2023թ. սեպտեմբերի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 1.33 տրիլիոն ՀՀ դրամ` 2019թ. ի վեր գրանցվող 12% միջին տարեկան աճի տեմպով: 2023թ. 3-րդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկն ամենախոշոր վարկատուն է շուկայում՝ 902 մլրդ ՀՀ դրամ վարկային պորտֆելով և շուկայի 19.1% մասնաբաժնով: Մեր որդեգրած ունիվերսալ բանկային մոդելի ներքո  շարունակել ենք դիվերսիֆիկացնել բանկի վարկային պորտֆելը՝ վերջին տարիներին մանրածախ և ՓՄՁ վարկերի գծով ապահովելով պորտֆելի երկնիշ աճ, ինչը նպաստել է վարկերի արդյունավետ բաշխմանը. մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 61.2%-ը:

2020թ. սկսած շարունակաբար բարելավվում է նաև Բանկի վարկային պորտֆելի որակը։ 2023թ. սեպտեմբերի դրությամբ չաշխատող վարկերը կազմել են 2.16% (շուկայում գրանցված 2․97%-ի համեմատ)` պահպանելով նվազման միտումը և մնալով երկարաժամկետ միջին և նախահամաճարակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա (2.87%)։  Ընդհանուր ավանդների ու պարտատոմսերի գծով տարեսկզբից գրանցվել է 14.2% աճ և 27% աճ նախորդ տարվա համեմատ՝ հիմնականում ժամկետային ավանդների հաշվին:  Չնայած անորոշ արտաքին պայմաններին` ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ սեգմենտներում ընդլայնվել է հաշվետերերի բազան, և էապես աճել են ավանդների պորտֆելները:

2023թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում մեր ընդհանուր կապիտալն աճել է 10.1%-ով ՝ հասնելով 190 մլրդ ՀՀ դրամի, ինչի հիմքում 2019թ.-ից գրանցված 17% միջին տարեկան աճի տեմպն է, որին նպաստել է կայուն շահույթի ապահովումը:  Փաստացի, մեր զուտ շահույթը վերջին տարիներին աճում է երկնիշ թվով և՛ զուտ տոկոսային, և՛ ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչը վկայում է բանկի կողմից կայուն շահույթ գեներացնելու կարողության մասին: Արդյունքում, շահութաբերության ցուցանիշները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա (բանկի զուտ տոկոսային մարժան կազմել է 6.4%, կապիտալի եկամտաբերությունը՝ 26%, իսկ ակտիվների եկամտաբերությունը՝ 3.6%)` էապես գերազանցելով նաև շուկայական միջին ցուցանիշը:

Նման դինամիկ արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում, և վկայում են այն մասին, որ Ամերիաբանկը շարունակելու է իր փոխակերպման ուղին:  Իրականում, այս առումով բանկի հաջողությունն արտացոլում է դրական մակրոտնտեսական միջավայրը. 2022թ․–ին Հայաստանի տնտեսությունը դրսևորեց ճկունություն և աճի բարձր ներուժ՝. ապահովելով ՀՆԱ-ի 12.6%- աճ` միևնույն ժամանակ պահպանելով տարածաշրջանում ամենացածր գնաճի մակարդակը և ամենակայուն արժույթը։ 

Հ. 2.   Բանկի հիմնական դիրքերը պաշտպանելու համար կիրառվե՞լ են արդյոք որևէ հատուկ միջոցներ կամ գործիքներ:

Պ. Ամերիաբանկը մշտապես հետևել է, որ իր կորպորատիվ կառավարումը համապատասխանի միջազգային լավագույն ֆինանսական և ինստիտուցիոնալ փորձին:  Եվ դա կարևոր է բանկի հիմնական դիրքերը և հեղինակությունը ամրապնդելու տեսանկյունից: Բանկի ընդհանուր կառավարման համար պատասխանատու Տնօրենների խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությունն անկախ, ոչ գործադիր տնօրեններ են՝ միջազգային բազմակողմանի փորձով և ֆինանսական ոլորտի խորը գիտելիքներով: Բանկի հաջողությանը նպաստում են նաև փորձառու, բանիմաց, կազմակերպության արժեքներին և գաղափարներին հավատարիմ բաժնետերերը, որոնց կազմում ընդգրկված են նաև միջազգային ֆինանսական հաստատություններ (ՎԶԵԲ և ԱԶԲ):  Ամերիաբանկը կարևորում է էթիկայի ամենաբարձր ստանդարտների և միջազգային պահանջների պահպանումը, ինչը դարձել է բանկի գործունեության բնորոշ հատկանիշը:

Ֆինանսական կայունության մեր ցուցանիշները նույնիսկ ամենադժվար ժամանակներում մնացել են բարձր մակարդակի վրա, իսկ շահութաբերության շարունակական բարելավումը վկայում է բանկի ֆինանսական կայունության մասին: Մասնավորապես, բանկը կատարեց «Բազել 3» համաձայնագրով նախատեսված կապիտալի բուֆերների ներդրման  պահանջները՝ նախապես ապահովելով պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմները:

Հ. 3.   Շրջակա միջավայրի պաշտպանությունը, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը վերջին տարիներին էլ ավելի կարևոր են դարձել: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել որպեսզի կազմակերպությունը կարողանա ապահովել իր պարտականությունների կատարումը նշված ոլորտներում: Բախվել եք արդյո՞ք կոնկրետ մարտահրավերների, և եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

Պ. Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ստանդարտների լավագույն պրակտիկայի ներդրման ուղղությամբ մենք շուկայում միշտ եղել ենք միտումներ ձևավորող:

Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ընդհանուր գաղափարներին մեր հանձնառությունը մշտապես եղել է երկարաժամկետ զարգացման մեր անկյունաքարերից: Էկոլոգիապես կայուն զարգացման կերտումըմեր մոլորակը և գալիք սերունդներին պաշտպանող ապագայի ապահովմանն ուղղված ներդրումները պահանջումեն, որ ֆինանսական հաստատությունները առանցքային դեր ստանձնեն այդ գործում: Ամերիայում մենք պատասխանատու գործելակերպ ենք ներդրել և ներդրումային որոշումների կայացման ժամանակ հետևողականորեն առաջնահերթություն ենք տալիս էկոլոգիապես կայուն զարգացմանը: Կանաչ ներդրումները, վերականգնվող էներգետիկան և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնախնդիրները ոչ միայն մարտահրավեր են, այլև` հնարավորություն, որն Ամերիան մտադիր է լիարժեք օգտագործել: Դեռևս 2020թ. մենք հանդես եկանք որպես կանաչ պարտատոմսերի առաջին թողարկողը Հայաստանում և շարունակում ենք կարևորել բանկի կանաչ ակտիվների պորտֆելի հետագա ընդլայնումը։

Որպես Հայաստանի առաջատար բանկ`  մենք ստանձնել ենք մեր համայնքներին աջակցելու պատասխանատվություն` օգնելով նրանց, ում առավելապես անհրաժեշտ է մեր աջակցությունը, այդ թվում՝ վերջերս տեղահանված մեր հայրենակիցներին: Մենք խոշոր ներդրումներ ենք կատարել մեր համայնքների զարգացման ուղղությամբ։

Հ. 4.  Հաշվի առնելով նշված խնդիրները, ինչպես նաև արհեստական բանականության, թվային արժույթների և նմանատիպ այլ հանգամանքների ազդեցության ներքո փոփոխվող միջավայրը, ի՞նչ աշխատանք եք կատարել կազմակերպությունն ապագա մարտահրավերներից պաշտպանելու և հաճախորդներին հետագայում նույնպես բարձրորակ պրոդուկտներ առաջարկելու համար:

Պ. Բանկի բոլոր մակարդակներում  մեր մտահորիզոնը և ստեղծագործական մոտեցումն ապահովել են փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակություն:   Մենք եղել ենք տարածաշրջանում թվային փոխակերպումը խթանող առաջին հաստատություններից մեկը` ապահովելով ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման 69% գործակից և  կանխիկ գործառնությունների բեռնաթափման 84% ցուցանիշ ինչը վկայում է մեր ռազմավարական զարգացման նշանակալի հաջողությունների մասին:

Թվային փոխակերպումը մենք դիտարկում ենք որպես բանկային ոլորտի սահմաններից դուրս նոր հորիզոններ բացելու հնարավորություն. զարգացման այս արդյունավետ հարթակները մենք կարող ենք առաջարկել տարբեր ոլորտներին, շուկաներին և պոտենցիալ հաճախորդների լայն շրջանակին:  Առողջապահությունից մինչև ճամփորդություն ու մինչև ֆինտեխ կրթություն, որտեղ տվյալների և հնարավորությունների համապարփակ կիրառումը կարող է նոր հեռանկարներ ստեղծել և տարբերակներ ներկայացնել, մենք այս ուղղությամբ համագործակցում ենք առանցքային դերակատարների հետ՝ մեր տեխնոլոգիական փորձառությունն առավել արդյունավետ օգտագործելու և շուկայում ներկայացնելու համար:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>