Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան
13
Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մոսկվայում Ալիևին անվանել են «օբիժեննիկ» և «պի***ռաս» Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. Ի՞նչ անել Բա էն 550 մլն դրամը կամ 1 մլն 300 հազար դոլարն ինչի՞ վրա եք ՄՍԽԵԼ (տեսանյութ) Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Կալիֆորնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք Ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24 %-ով Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թալանել են զոհված հերոս Արմեն Գասպարյանի տունը Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների ժամանակ 13 մարդ է անհետ կորել ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև (տեսանյութ) Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Տապալել եք ձեր հերթական խայտառակ որոշումը Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան Նիկոլ Փաշինյանին անգամ սեփական թիմում չեն հարգում. Էլեոնորա Մանանդյան Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բարորակ և չարորոկ նորագոյացությունների, միզաքարերի փշրման եզակի մոտեցումը արդեն Հայաստանում է Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Եվրոպայի որևէ երկիր ասե՞լ է, որ հայերին աշխատանքային վիզաներ է տալու․ Արթուր Խաչիկյան Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող Նախկին պատգամավորի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել Հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն Նոր «Մասկի շոուներ» կլինեն Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան Նիկոլ Փաշինյանն ամեն օր մոտեցնում է պատերազմը․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ–ում 27-ամյա կալանավորին գտել են կախված Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում․ «Կարճ ասած»

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առևտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին և առայժմ միակ նման համաձայնագիրն է։ Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առևտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին և առաջարկելու կայուն և տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։

Ըստ կնքված համաձայնագրի, ՎԶԵԲ-ը կաջակցի ՀՀ դրամով առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ Ամերիաբանկի կողմից ֆինանսավորվող ներկրողների և արտահանողների համար նվազեցնելով արտարժութային ռիսկերը և բարձրացնելով ֆինանսական կանխատեսելիությունը։ Համատեղելով իրենց փորձն ու ռեսուրսները՝ ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկը նպատակ ունեն խթանել Հայաստանի տնտեսական աճը և կայունությունը տարածաշրջանում:

«Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ Ամերիաբանկը հայաստանյան շուկայում առևտրի ֆինանսավորման նոր հնարավորություններ և լուծումներ է առաջարկում: ՎԶԵԲ-ի անգնահատելի աջակցությունը, գործիքների և ռեսուրսների լայն շրջանակը մեծապես նպաստել  են միջազգային առևտրի խթանմանը։ Այժմ մենք հպարտ ենք լինել առաջինը Հայաստանում, ով ստորագրել է վերականգնվող վարկային գծի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին այս համաձայնագիրը, որը մեզ հնարավորություն է տալիս հայկական դրամով միջոցներ ներգրավել տեղական արտահանողների և ներմուծողների բիզնեսը խթանելու համար: Սա ավելի քան համահունչ է Հայաստանի տնտեսության մեջ շարունակական ներդրումներ կատարելու մեր ռազմավարությանը», - նշում է Ամերիաբանիկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Մենք շատ ուրախ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանում մեր վաղեմի գործընկերներից մեկի՝ Ամերիաբանկի հետ, որի բաժնետիրական կազմում մենք վերջերս վերահաստատեցինք մեր հանձնառությունը: ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում հայկական դրամով կնքված այս նոր համաձայնագիրը կօգնի տեղական ձեռնարկություններին էլ ավելի մեծ հաջողությամբ զբաղվել միջազգային առևտրով` չենթարկվելով արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկերի: Կարծում ենք, որ դա մեծ օգուտ կբերի տեղական ձեռնարկություններին և կնպաստի տարածաշրջանում առևտրային գործունեության ակտիվացմանը», - նշում է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունն Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում սկսվել է 2010 թվականին: Այդ պահից ի վեր կնքվել են առևտրի ֆինանսավորման գործարքներ, որոնց նպատակն է աջակցել բարձր աճ գրանցող տնտեսական ոլորտներին, այդ թվում` ՏՏ-ին, շինարարությանը, էներգետիկային և արտադրությանը, միաժամանակ խթանելով արտաքին առևտուրը:

2013թ. Ամերիաբանկն առաջինը հայկական բանկերից ստացավ հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում, ինչը բանկին հնարավորություն տվեց տեղական արտահանողների համար ավելի մատչելի դարձնել առևտրի ֆինանսավորման գործիքները, ինչպիսիք են ակրեդիտիվները և բանկային երաշխիքները: Բացի այդ, Ամերիաբանկը բազմիցս արժանացել է Առևտրի խթանման ծրագրի «Տարվա գործարք» ամենամյա մրցանակին, որը շնորհվում է ֆինանսական հաստատություններին` ակտիվ և արդյունավետ առևտրի ֆինանսավորման գործառնությունների և հաջողված միջազգային գործընկերության համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan