Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Ինչպես կանխել Երևանի քաղաքապետարանի թալանչիական ծրագիրը

Ինչպես ՔՊԿ-ն քաղաքապետ դարձրեց Ավինյանին
7or.am-ը գրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՔՊԿ-ն, Երևանի ավագանու ընտրության ժամանակ չստացավ երևանցիների մեծամասնության վստահության քվեն, սակայն կցորդ կառույցի՝ Արամ Զավենովնայի գլխավորած «Հանրապետություն» խմբակցության կողմ քվեի ու ավագանու նիստում «Հանրային ձայն» խմբակցության կողմից քվորումի ապահովման միջոցով Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ (ի դեպ, Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է օրենքի խախտումով, քանզի այդ նիստի ժամանակ քվորում չի եղել. «Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկել է Ավինյանի լիազորությունների ստանձնման ոչ օրինական լինելը):
Եթե «Հանրապետություն» խմբակցության մասով ամեն պարզ է, ապա «Հանրային ձայնի» վարքագիծը պետք է գնահատականի արժանանա դրան ձայն տված այն քաղաքացիների կողմից, որոնք կարծել են, որ «Հանրային ձայնին» քվե տալով՝ քվեարկում են Տիգրան Ավինյանին քաղաքապետ չդարձնելու օգտին:
«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյկոտել էին քաղաքապետի ընտրության նիստը: «Հանրային ձայնը» քաղաքապետի ընտրության ավագանու նիստին մասնակցելով՝ ապահովել է քվորում ու փաստացի աշխատել Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու օգտին: Մնացածը դատարկ խոսակցություններ են:
Ճիշտ է, «Հանրային ձայնը» դեմ քվեարկեց Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուն, բայց դա փաստացի կողմ քվեարկություն էր, քանզի քաղաքապետի ընտրության նիստին մասնակցելով ու քվորում ապահովելով՝ «Հանրային ձայնի» դեմ քվեարկելը ոչինչ չէր փոխում, հակառակը՝ օգնում էր Տիգրան Ավինյանին:
Եթե անգամ մյուս խմբակցությունները գային ու կրկին դեմ քվեարկեին Ավինյանին, ապա միևնույն է ավագանիների փաստացի մասնակցության քանակով ավինյանենք ավելի շատ կլինեին: Ավինյանին քվորումն էր պետք, «Հանրային ձայնը» դա ապահովեց: Ասել է թե՝ Ավինյանը, ժողովրդական լեզվով ասած, շան մազից է կախված:

Ինչպես խոչընդոտել ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի հակաժողովրդական քայլերին
Այս պահին խոչընդոտելու մեկ տարբերակ կա: Թույլ չտալ, որպեսզի ավագանու նիստերը կայանան: Դրա հնարավորությունը «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը» և «Հանրային ձայնը» ունեն: Եթե իհարկե համատեղ բոյկոտեն ավագանու նիստը:
Հիմա ավելի դետալային ներկայացնենք, թե ինչի մասին է խոսքը և ինչպես կարելի է ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիային իր տեղը դնել:
Երևանի ավագանին ունի 65 անդամ: «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» խմբակցությունը միասին ունեն 32 ավագանի, այսինքն՝ կեսից պակաս:

«Մայր Հայաստանը», Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» կողմից փաստացի ղեկավարվող «Ազգային առաջընթաց» խմբակցությունը և «Հանրային ձայնը» միասին ունեն 33 ավագանի, այսինքն՝ կեսից ավելին: Եթե այս ուժերը միասնաբար քվեարկեն կամ միասնաբար բոյկոտեն, ապա Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ-ն ու «Հանրապետությունը» ոչ միայն չեն կարողանա իրենց ուզած որոշումներն անցկացնել, այլ նաև քաղաքապետ ունենալ: Բայց խնդիրն այն է, որ «Հանրային ձայնի» ցուցակի առաջին երկու մարդիկ չեն մասնակցում ավագանու նիստերին: Մեկը կալանավորված է, մյուսը՝ դրսերում: Նրանք չեն հրաժարվում ավագանու մանդատից, որպեսզի իրենց փոխարեն «Հանրային ձայնի» ավագանու ցուցակի հաջոդ երկու հոգին դառնան ավագանի: Արդյունքում՝ 2 ավագանիով քչանում են ոչ իշխանական ավագանիները: Այսինքն՝ ոչ իշխանական ավագանին նիստերի ժամանակ ունենում է փաստացի 31 մանդատ՝ զիջելով ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիային, որը, կրկնենք, տիրապետում է 32 մանդատի:
Ստացվում է, որ Տիգրան Ավինյանն ու իր կողմնակիցները, չունենալով մեծամասնություն, նիստերի ժամանակ քանակային առավելություն են ստանում ու կարող են ցանկացած որոշում անցկացնել: Միակ տարբերակը, որով հնարավոր է ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի առաջ քաշած որոշումների դեմն առնել մնում է ավագանու նիստերի քվորում չապահովելը: Որպեսզի նիստը չկայանա անհրաժեշտ է, որ ոչ իշխանական 3 ուժերը չմասնակցեն նիստին:

Ինչպես թույլ չտալ կարմիր կետագծերով կայանատեղիների կտրուկ թանկացումն ու տեղական տուրքերի դրույքաչափերի ավելացումը

ՔՊԿ-ն նախընտրական փուլում ընտրել էր, «Ասե՛ք, կանե՛նք» կարգախոսը: Իրենց ոչ մեկ չի ասել, որ մայրաքաղաքի կենտրոնում կարմիր կետագծերով կայանատեղիների վճարը թանկացնեն ավելի քան 13 անգամ կամ տեղական տուրքերի ու վճարների չափերը բարձրացնեն, բայց Տիգրան Ավինյանը դա անում է: Այսինքն՝ քաղաքացուն սարքում է թալանի մատերիալ:

Երևանի ավագանու առաջիկա նիստում սպասվում է այդ թանկացումների որոշումների քննարկում: Եթե նիստը կայանա, ապա թանկացումները կլինեն: Նիկոլենք ուզում են Նոր տարվա «նվեր» մատուցել իրենց իսկ կողմից հպարտ որակված քաղաքացիներին՝ թանկացումների, ավելի կոնկրետ՝ թալանի տեսքով:

Միակ տարբերակը, որը հնարավորություն կտա թույլ չտալ այդ թանկացում-թալանը, ոչ իշխանական ուժերի կողմից նիստերի բոյկոտն է՝ քվորում չապահովելը: Եթե նիստը կայանա, ապա վերը նշված մեխանիզմով ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան քանակային առավելություն կստանա և թանկացման որոշումները կանցնեն:

«Մայր Հայաստանը» արդեն հայտարարել է, որ դեմ է կարմիր կետագծերով կայանատեղիների թանկացմանը: Մնում է «Ազգային առաջընթացը» և «Հանրային ձայնը» հստակեցնեն իրենց դիրքորոշումները՝ մասնակցելու՞ են նիստին, թե՞ ոչ: Եթե միայն «Մայր Հայաստանը» բոյկոտի նիստը, ապա դա բավարար չէ նիստը տապալելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի մյուս երկուսն էլ բոյկոտեն: Եթե նիկոլական կոալիցիայից դուրս որևէ ուժ, նույնիսկ դեմ խոսելով կարմիր կետագծերին, մասնակցի նիստին ու դեմ քվեարկի, ապա միևնույն է գործելու է թանկացումների օգտին: ՀՀ քաղաքացիները պետք է լավ իմանան այս մասին ու թույլ չտան, որպեսզի իրենց ականջներից «լապշա» կախեն կեղծ ընդդիմություն խաղացողները: Թե ինչ կունենանք գործնականում, կերևա առաջիկա օրերին:

Կորյուն Մանուկյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>