Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում
Դիտել նաև
Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Մոտ 800 Վրաստանի տարածքում են սպասում և արդեն 900՝ Ռուսաստանի կողմից»,-նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ից երթևեկությունը բաց է միայն թեթև մարդատար և մարդատար տրանսպորտի համար:

