Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Ավինյանը որոշել է դիմել իրավապահներին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծես պատերազմ է հայտարարել Երեւանի ավագանու խմբակցություններից մեկի անդրօվկիանոսյան ղեկավարին՝ «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին՝ Դոգին։ Օրերս գրել էինք, որ նա դիսպետչերականից հետո փակ հանդիպման ժամանակ իր ենթականերին խստիվ արգելել է զրուցել Դոգի հետ, պատասխանել նրա զանգերին, առավել եւս՝ նրան «պարոն»-ով դիմել։ Իսկ երեկ տեղեկացանք, որ որոշել են Դոգի ավագանու անդամներին կարգի հրավիրել։ Քաղաքապետարանում ուշագրավ գործընթաց է սկսվել, չնայած հրահանգվել է բոլորին, որ հույժ գաղտնի պահեն այդ մասին։ Գործընթացը ղեկավարում են փոխքաղաքապետներից մեկը՝ Սուրեն Գրիգորյանը, եւ աշխատակազմի գլխավոր քարտուղար Շավարշ Գրիգորյանը, ով նաեւ համակարգում է իրավական բլոկը։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հաղորդում են պատրաստել հանցագործության մասին՝ քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու հիմքով, այս խմբակցության անդամների հետ կապված։ Եվ արդեն մի քանի օր է՝ Սուրեն Գրիգորյանն ու Շավարշ Գրիգորյանը հետաքննություն են անում, թե «Հանրային ձայնի» ավագանու անդամներն ում հետ են առնչվել, ինչ հարցերով։ Քաղաքապետարանում դիմում է պատրաստվել, որը պետք է ստորագրեն բոլոր նրանք, ովքեր առնչություններ են ունեցել այս խմբակցության անդամների հետ, եւ այդ դիմումը պետք է ներկայացվի իրավապահներին, ավելի կոնկրետ՝ Գլխավոր դատախազություն։ Մեզ ասացին, որ եղել են հրաժարվողներ, եղել են խուսափողներ, բայց մեծ մասը ստորագրել է։ 
Բանն այն է, որ «Հանրային ձայնի» ավագանու անդամները սկսել են այցելել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներ՝ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, դպրոցներ, այլ հիմնարկներ։ Նրանք զանգում եւ պահանջներ են ներկայացնում տարբեր վարչությունների պետերին, եւ սա ոմանք դիտում են որպես քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու փորձ։ Եվ փորձելու են իրավական գործընթացով կանգնեցնել նրանց, որ նրանք իրենց լիազորություններից դուրս չգան։
Երեւանի ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում են ավագանու անդամի իրավունքները եւ պարտականությունները։  Մասնավորապես, ավագանու անդամն իրավունք ունի․
«1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը (ներառյալ` բյուջեի), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես քաղաքապետին, ավագանու խմբակցությանը կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին
2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված՝ գաղտնիք համարվող տեղեկությունների
3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու
4) կատարելու Երեւանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ
5) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ
6) ավագանու եւ քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաեւ յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու եւ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով
7) իրականացնելու սույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ»:

Քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», քաղաքապետարանի պաշտոնյաները կարծում են, որ «Հանրային ձայնի» ներկայացուցիչները կատարում են գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից, ուստի դա իրավապահների կողմից կարող է դիտարկվել որպես լիազորությունների վերազանցում։ Մեզ ասացին, որ մինչ այս պահը նշված դիմումի տակ արդեն քաղաքապետարանի հարյուրից ավելի աշխատող է ստորագրել։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ Տիգրան Ավինյանը կարող է այս գործընթացն ավարտին չհասցնել, այսինքն՝ դիմումը մուտք չարվի դատախազություն։ Հնարավոր է՝ Ավինյանը ստուգում է, թե ովքեր են իր աշխատակազմի դասալիքները. նրանք, ովքեր չեն ստորագրի, կհայտնվեն իր սեւ ցուցակում։ Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ։
Ուշագրավ է, որ «Հանրային ձայն» խմբակցությունում տեղյակ չեն սրա մասին, ավագանու անդամ Նանա Սարգսյանը մեզ ասաց՝ թող անեն, մենք կպատասխանենք․ «Մեր գործառույթի, լիազորությունների մեջ է մտնում առանց թույլտվության այցելել քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկներ, չենք պատրաստվում որեւէ մեկին տեղյակ պահել, ոնց աշխատել ենք, այնպես էլ շարունակելու ենք։ Իրենք պարզապես տեղյակ չեն լիազորությունների մասին, որովհետեւ տարիներ շարունակ չեն աշխատել ու չգիտեն, որ այսպես էլ է լինում, կարելի է մտնել որեւիցե դպրոց, կառույց, պոլիկլինիկա, որ տեսնենք քանի հիվանդ ունեն, գո՞հ են, դժգո՞հ են, ինչպես է կազմակերպվում հիվանդների մուտքը, բուժումը քանի օր է տեւում։ Ինչ է՝ վատ բա՞ն ենք անում»։

Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a7e5deb355247544bfb340e0a0c2d647

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>