Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Բագրատյանի ասած «վերացնել»-ը քննչականն ընկալել է որպես սպանության կոչ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում տեղի կունենա Հրանտ Բագրատյանին առաջադրված մեղադրանքի դատաքննության առաջին նիստը։ Բագրատյանը, հիշեցնենք, եւս մեղադրվում է բռնության կոչ հնչեցնելու մեջ։ Մեղադրական եզրակացությունում կարդում ենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել հետեւյալ մտքի համար«Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։ Հետաքրքիր է, որ մեղադրական եզրակացությունում Բագրատյանի խոսքը ներկայացված է կոնտեքստից կտրված, թեեւ հասկանալի չէ, թե հենց առանձնացված մտքում ինչն են համարել բռնության կոչ եւ ում նկատմամբ, որովհետեւ օրվա իշխանությանը կարելի է վերացնել նաեւ ընտրությունների միջոցով։
Բագրատյանն ապրիլի 4-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իրականում ասել է հետեւյալը․ «Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ն չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տեւողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»:
Մեզ հետ զրույցում Հ. Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունել առաջադրված մեղադրանքը․ «Պարոն Բագրատյանի խոսքում ընդհանրապես բռնության կոչ գոյություն չունի, դա մութ սենյակում սեւ կատու ման գալու պես մի բան է, մանավանդ, որ այդ սենյակում կատու չկա։ Ես ցավով եմ արձանագրում, որ նման կարգի գործերի քննությունը հանձնարարվում է մարդկանց, որոնք պատկերացումներ չունեն, թե ինչ է սահմանադրական իրավունքը, ինչ է խոսքի ազատությունը, խոսքի ազատության՝ ՄԻԵԴ-ի կողմից նախանշված սահմանները։ Մարդիկ բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում հրապարակային խոսք, քաղաքական խոսք։ Քաղաքական գործիչները, հատկապես՝ հրապարակախոսության ժամանակ, օգտագործում են բառամթերք, որոնք հիմնականում փոխաբերական իմաստով են օգտագործում, այլաբանական իմաստով, որպեսզի խոսքն ավելի տպավորիչ հնչի, ավելի հուզական, ավելի զգայական դառնա: Ուղիղ հասկանալ, թե «վերացնելը» նշանակում է ֆիզիկական ոչնչացում․․․, չգիտեմ, բառեր չեմ գտնում ասելու։ Եթե Դուք կարդաք մեղադրական եզրակացությունը, կտեսնեք, որ մեջը գրված չէ, թե բռնության ինչ տեսակի մասին է խոսքը՝ սպանությա՞ն, առողջությանը վնաս, գույքային վնաս պատճառելո՞ւ, ի՞նչ բռնության․ բացարձակ որեւէ բան չկա մեջը, իսկ նման հստակեցումների բացակայությունը Հրանտ Բագրատյանի պաշտպանության իրավունքի խախտման մասին է փաստում, որովհետեւ ստիպված ես լինելու ենթադրություններ հերքել, այլ ոչ թե պաշտպանվել»։
Հետաքրքիր է, որ քննչական մարմինը Հրանտ Բագրատյանի ասած «վերացնել» բառը լսել է ու դա համարել բռնության կոչ, սակայն չեն լսել, թե ինչպես է Փաշինյանը հրապարակավ ճչում, որ «թաթիկները կկտրի», «ողնաշարը կջարդի», «մեյիդը կփռի», «ասֆալտ կուտացնի», «բորդյուր լիզել կտա»: Մանավանդ, որ նա իշխանական լծակներն օգտագործելով՝ դա կարող է անել ու արել է։ Այս առիթով Քոչարյանն ասաց․ «Այդ ասոցիացիաները շատերի մոտ են առաջացել, եւ անընդհատ այդ օրինակներն են բերում։ Ոչ միայն Ձեր բերած օրինակները, այլեւ, եթե մտնեք համացանց, ապա բռնության այնպիսի ահասարսուռ կոչեր կան՝ թե՛ դրսից, թե՛ ներսից, զարմանալի է, թե ինչու որոշվեց, որ հենց այս դեպքով պիտի հարուցվի քրեական հետապնդում։ Ես կարծում եմ, որ նույնիսկ Ձեր ասած գործչի հրապարակային խոսքում նույնպես բռնության կոչեր չկան։ Հիշո՞ւմ եք, երբ ասում էր, որ սեւազգեստներին պետք է մեկուսացնել, ոստիկանությունը պիտի ընկներ փողոցներն ու սեւ հագածներին մեկուսացնե՞ր։ Այսինքն՝ էլի փոխաբերություն է, խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու ձեւեր են, ինչը նորմալ է։ Իսկ թե ինչու են այս ընդհանուր կանոնից շեղվել ու բացառություն արել, այդ հարցի հասցեատերը պիտի ես չլինեմ, այլ՝ մեղադրանքի իշխանության կոնկրետ ներկայացուցիչներ։ Եթե այս մեղադրանքը շարունակի այսկերպ կիրառվել, այսպես հատվածական մեկնաբանություններով, ապա վաղ թե ուշ այդ հոդվածի սահմանադրականության հարցը կդրվի։ Հիշո՞ւմ եք՝ պաշտոնյաներին ուղղված վիրավորանքը քրեականացնող հոդված էլ կար, որը հանվեց, որովհետեւ պարզվեց, որ պաշտոնատար անձանց պաշտպանելու համար է օգտագործվում, իսկ այլ անձանց պարագայում չի օգտագործվում, նույն բախտին էլ այս հոդվածն է արժանանալու, որովհետեւ եթե այսպես են օգտագործելու, այն կենսունակություն չունի»։
Հետաքրքրվեցինք՝ նախկին Քրեական օրենսգրքում եղե՞լ է այս հոդվածը, ինչպե՞ս այն պետք է օգտագործվի իրականում, ո՞ր կոչերն են մտնում այս հանցակազմի տակ։ «Սա հին Քրեական օրենսգրքում չի եղել, նորամուծություն է։ Ես դատողություններ եմ անում ՄԻԵԴ մի շարք որոշումներից ելնելով․ բռնության կոչերի համար պիտի պատասխանատվության ենթարկվեն մարդիկ, որոնց կոչն իրապես կարող է հանցագործության դրդելու պատճառ դառնալ։ Այսինքն՝ այնպիսի հուզական ֆոն ստեղծվի հավաքի ընթացքում, այնպիսի նախատրամադրվածություն, որ պոտենցիալ կամ իրական վտանգ առաջանա` կոչերի դրդմամբ հակաիրավական գործողություններ անելու։ Այսինքն՝ իրավակիրառողը ոչ միայն պետք է վերլուծի խոսքը` քերականական իմաստով, ինչն այս դեպքում արել են ու միայն սպանություն հասկացել, այլ նաեւ հավաքի մասնակիցների էմոցիոնալ վիճակը նայեն ու հասկանան, թե արդյոք այդպիսի պայթյունավտանգ իրավիճա՞կ է, որ կարող է հակաիրավական գործողություններ կատարելու պոտենցիալ կամ իրական վտանգ առաջանալ։ Եթե այս տեսանկյունից նայեն, մարդկանց հանիրավի հետապնդումների չեն ենթարկի»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ ապրիլի 4-ի հանրահավաքը, որի ժամանակ հնչել է այդ խոսքը, եղել է խաղաղ հավաք, ներկա է եղել մոտ 150 մարդ, որոնց մի մասը ոստիկաններ են եղել, իսկ հավաքի մասին նախապես տեղեկացվել է քաղաքապետարանին»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>