Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
17
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Պատերազմ Արցախում
Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է

Հարցը մանդատը չէ, սկզբունքներն են ու պայքարը. «Կարճ ասած»

Yerevan.today-ը «Կարճ աած» հաղորդաշարի վերջին թողարկման մեջ անդրադարձել է 
Լևոն Քոչարյանի՝ ԱԺ պատգամավորի կարգավիճակ ստանալուն և ազատազրկման վայրից դուրս գալուն և դրա հետ կապված որոշ շահարկումների: 
«Դպրոցում և բուհերում հայ գրականություն և պատմություն առարկաներն ուսումնասիրելիս Հայոց ցեղասպանությունից հետո և Հայրենական մեծ պատերազմից առաջ հայ ժողովրդի համար և ոչ միայն, ևս մեկ գլխակեր թվական ենք հիշում՝ 1937-ը, մեծ բռնաճնշումների սև տարին։ Ստիպված եմ եղել շատ կարդալ անհատական պատմություններ բռնաճնշումների մասին ու ծանր հետք են թողել ինձ վրա։ Արդեն մի քանի տարի է` տեղի, թե անտեղի, միևնույն է` հաճախ է համեմատվում Նիկոլի Հայաստանը 37 թվի հետ։ Հա, Սիբիր չեն տանում, տանում են Սովետաշենի գաղութ, բայց նախ բանտը բանտ է, երկրորդը՝ հարցը բանտն էլ չէ, այլ որ այդ ամենը արվում է կամայականության արդյունքում, քաղաքական նպատակով։ Ստալինյան ճնշումների ժամանակ էլ էին քաղկալանավորները մահանում բանտում, հիմա էլ, էնտեղից էլ առողջ մարդը եթե հրաշքով դուրս էր գալիս, ուրեմն հազար հիվանդություններ ձեռք բերած, հիմա էլ։ Մենք ֆիքսում ենք, որ մինչ սաղ աշխարհը ընդառաջ է գնում 22-րդ դարին, մենք՝ հակառակը՝ հետ, բոլոր առումներով․ վերադառնում ենք էն ժամանակները, երբ չունեինք պետականություն, երբ կար բռնաճնշում, երբ հայերը ցեղասպանվում էին․ էդ բոլորը տեսել են մեր պապերը, նրանց հայրերը, հիմա տեսնում ենք մենք, դուք, ձեր զավակները։ Բայց կա մի շատ ավելի կարևոր տարբերություն․ այդ ժամանակներում, հայերին ցեղասպանում, կեղեքում, բռնաճնշում էին այլոք, իսկ հիմա մերոնք․․․ Այսպես կոչված՝ մերոնք։
2020 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում երբեք այսքան քիչ կալանավոր չի եղել։ Դրանից հետո հանձնեց հողերը, նրա դեմ բողոքները շատացան, հայտարարեց, թե լիքը ազատ խցեր սպասում են իրենց տերերին։ Ու այսօր բանտերը լցված են Փաշինյանի քաղաքական հակառակորդներով։ Չեմ ասի, թե Հայաստանում նախկինում երբեք չի եղել քաղաքական բանտարկյալ, բայց հաստատապես կասեմ, որ այժմ Հայաստանում լիքն են թե՛ քաղբանտարկյալները, թե՛ քաղաքական հալածյալները։ Անկեղծորեն, չեմ հասկանում «մահ դավաճանին» գրառման համար Ավետիք Իշխանյանի դեմ քրգործ հարուցելը։ Անկեղծ, էն Տրոյական պատերազմից դեռ առաջվանից սկսած՝ երբ դավաճանության մասին են խոսում, բոլորը, բոլոր ժամանակներում ասում են՝ մահ դավաճաններին։ Բա ի՞նչ, կյա՞նք դավաճանների՞ն, թշնամո՞ւն․ չէ՝ բացատրեք հասկանանք ձեր պատկերացրածը ինչ ա։ Հայաստանում լիքը քրեական գործեր կան դավաճանության մեղադրանքով․ եթե դավաճանը լավ բան ա, ինչի՞ եք քրեական գործեր հարուցում։ Գուցե մոտիվացիան ա՞յլ է։ Եթե հիշում եք՝ մի փուլ կար, որ քերականացվել էր վիրավորանքի վերաբերյալ օրենքը․ այդ փուլում բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրգործեր հարուցվեցին ու բոլորին միավորում էր մեկ բան՝ վիրավորել էին Նիկոլին։ Ենթադրում եմ, որ հիմա էլ դավաճան բառը կարդալով՝ բոլորը հասկացել են մարդամեկին, և ինքն էլ իրեն։ Ավետիք Իշխանյանը, որպես իրավապաշտպան, մեծ գործ է անում ու ամեն անգամ փաստերով ներկայացնում է այս իշխանության ապօրինությունները։ Այսինքն, ասես ճշմարտությունը, ասես հրապարակայնորեն, որ հնարավոր լիներ՝ նաև երեսներին, խոսքդ ունենա կշիռ, անգամ ամենից պարզունակ ֆռազը կարող է դառնալ հետապնդման առիթ։ Սա այդ դեպքերից է, որի պատվերը, համոզված եմ, քաղաքական է։
Ուզում եմ անդրադառնալ մեկ այլ քաղաքական հետապնդման, որը բացառիկ է Հայաստանի ողջ պատմության մեջ իր ակնհայտ ապօրինությամբ։ Խոսքը Լևոն Քոչարյանի գործի մասին է․ քրեական օրենսգրքի, իրավական մտքի այսպիսի բռնաբարում ոչ մի այլ ապօրինության մեջ չկա․ ոստիկանները ծեծել են ուղիղ եթերում, հետո ցուցմունք են տվել, որ նա է ծեծել, այնինչ մենք բոլորս տեսել ենք ծեծի կադրերը։
Լևոն Քոչարյանն այժմ պատգամավորի մանդատ է ստացել, ինչը նրան օժտում է որոշակի  անձեռնմխելիությամբ, երկամսյա ապօրինի կալանքից ազատ արձակմամբ։ Նախ հիշեցնեմ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մանդատը վայր դրեց, որպեսզի վերադառնա իր հոգեհարազատ բժշկական միջավայր։ Վերադարձավ ու անմիջապես ստանձնեց Իզմիրլյան Բ/Կ ղեկավարումը։ Համամասնական ցանկում նրան հաջորդող Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը, Գերասիմ Վարդանյանը որոշեցին չվերցնել մանդատները՝ ասելով, որ մնալու են իրենց այսօրվա գործունեության դաշտում։ Հաջորդը Լևոն Քոչարյանն է, որը վերցրեց մանդատը։ Կարծես սովորական, բնականոն գործընթաց էր, չէ՞, բայց ոչ․ մի իրարանցում սկսվեց ու առիթ հանդիսացավ շահարկումների, թե՝ էդ ինչպե՞ս եղավ, որ մանդատները երեք հոգի չվերցրին և այլն։ Նախ այս խորհրդարանը ձևավորվել է երկու տարուց ավելի և «Հայաստան» խմբակցության շատ ներկայացուցիչներ մանդատները վայր են դրել տարբեր պատճառներով՝ սկսած Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանից։ Նույն, Արամ Վարդևանյանը մեկ տարի պատգամավոր լինելուց հետո՝ դրել է, Սայաթ Շիրինյանը չի էլ վերցրել, Դավիթ Սահակյանցը նույնպես, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևս․ երևի թե նայելով քաղաքական գործընթացներին, եղած դիսկուրսի որակին, որոշում են կայացրել զբաղվել իրենց մասնագիտական գործունեությամբ, բնականաբար՝ չփոխելով իրենց քաղաքական դիրքորոշումը։ Վերջ ի վերջո, հասկանանք, որ այդ ցուցակում շատերը ընդգրկվել էին հետագայում իրենց մասնագիտական ունակություններով գործադիրում ծառայելու համար, ոչ թե քաղաքական համակարգերը և բոլոր գծերն անցած ու զրոյացրած ՔՊ-ին ընդդիմություն լինելու։ Եվ հիմա էլ Անժելա Նալբանդյանը, Միհրդատ Մադաթյանը, Գերասիմ Վարդանյանը, հնարավոր է, նույնպես չեն ուզեցել զբաղվել այդ գործով, նախընտրել են, իրենց մասնագիտականը․ դե հիմա դա է։
Գիտե՞ք, չեմ էլ զարմանում, անկախ Հայաստանը ունեցել է 9 գումարումների խորհրդարան՝ 91 թվականից սկսած, այսքան հեղինակազրկված խորհրդարանի մեծամասնություն ես չեմ հիշում, իշխանության այսքան վատ որակ երբեք չի եղել։
Կարծում եմ, շատ սովորական գործընթաց է, բայց խոսվում է, ու հիմնականում քննարկվում է, մեկ այլ վարկած, որ հնարավոր է՝ մանդատից հրաժարված թեկնածուները այդ քայլին դիմել են իրենց՝ երկու ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող գաղափարական ընկերոջը բանտից ազատելու համար։ Նախ, ես անձամբ նրանց բոլորին էլ ճանաչում եմ ու տեսնում եմ բոլոր հանրահավաքներին, ակցիաներին, նրանց մոտ ոչինչ չի փոխվել։ Եթե իրենց համար իրենց ընկերոջ ազատության մեջ լինելը ավելի բարձր է, քան իրենց ստացած մանդատը, մենք միայն կարող ենք ողջունել, այդպե՞ս չէ՞։ Չէ՞ որ դա խոսում է այսօր ընդդիմության տեսակի մասին։ Իրենք ՔՊ-ական չեն, որ ասեն՝ կամ ես կդառնամ դեպուտատ կամ Հայաստանը դեպուտատ չի ունենա ու իրենք էն մարդիկ չեն, որ առանց մանդատի ոչինչ լինեն։ Նրանցից, ումից էլ մանդատը վերցնես, տակը մարդ կա, ՔՊ-ական քանի դեպուտատի անուն տամ, որ մանդատը վերցնես, տակը կմնա այն նույն փաբերում ուրիշի հաշվին գարեջուր խմող։ Տեսակի մասին եմ ասում, թե չէ, հնարավորություններով, վստահ կարող ենք լինել, այսօրվա ընդդիմադիրներից շատ ավելի շատ կարողություններ կունենան, իհարկե։
Իշխանական թեզ է՝ Լևոնը մանդատից օգտվում է՝ կալանքից դուրս գալու համար։ Հարց եմ տալիս, եթե իշխանությունը ճնշում է, շահագործում է իր բոլոր լծակները՝ ոստիկանություն, դատախազ, քննչական կոմիտե, բերետներ, ԱԱԾ, դատավորներ, որպեսզի մարդուն ապօրինի պահի կալանքի տակ, այդ դեպքում ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, նստի ու հարմարվի՞։ Լևոն Քոչարյանն ունի փաստաբաններ, որոնք էսօր Հայաստանում առաջնային տեղեր են զբաղեցնում, բայց իրենց վստահորդի շահերը պաշտպանում են մի դատարանում, որի մասին Փաշինյանն ասել է՝ կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Բանը հասել է այնտեղ, որ փաստաբանները հետ են վերցրել իրենց բողոքը, որովհետև դատավորը հատուկ հակաքոչարյանական դատավոր է, որը մինչ դատավոր լինելը, դատապարտում էր Նիկոլի դեմ բողոքի ակցիաները, հիմա էլի նույնատպ բողոքի ակցիաներից ուղիղ եթերում բռնում են Լևոն Քոչարյանին, նախ մեքենայում 4-5 հոգով գազանաբար ծեծում, հետո էլ տանում են հենց իր մոտ, որ ապացուցվի հակառակը։ Նա էլ անում է, անում է, որովհետև կարծում է, որ այ էդ ա, եկել է ժամանակը փոխհատուցելու իրեն վստահված դատավորի պատմուճանի գինը։ Դատավորի՝ կալանքը երկարաձգռելու որոշումը աբսուրդ է, ասում է՝ եթե ազատ արձակվի, էլի բողոքի ցույց կանի։ Էլ ի՞նչ ենք ուզում։
Նստած  արդեն եկու ամիս, էդ ընթացքում ի՞նչ է արել քննչականը, ոչ մի բան, այսինքն՝ կարևորը նստած ա, կարող են տարիերով քննել կամ ոչ։ Պետք էր պատժել, որ Նիկոլի դեմ ա ելել, հենա դե պատժված ա, էլի։ Անգամ, ՔՊ-ականներն են, վստահ, կասկած էլ չունեն, թե ինչու է հենց Լևոն Քոչարյանի դեմ գործ հարուցվել և պահվում կալանքի տակ։ Բոլորը, ամեն բան շատ լավ հասկանում են։
Շինծու, կեղծ, սցենարավորված ցուցմունքներով նստացրել եք ու գերու պես, պահում եք կալանքի տակ, իսկ նորմալ թիմակիցները ի՞նչ պիտի անեին։ Ողջունում եմ, իհարկե, եթե պատճառը դա էր, ես նույնպես տենց կանեի։
Կարճ ասած՝ Նիկոլենց համար ընդդիմադիրներին բռնելը իր ստեղծած խնդիրների ժամանակավոր լուծում է, մեկին կնստացնեն, էն մեկելին տնային կալանք կտան, հաջորդին կպարտադրեն լռել, չնայած էդ մեկը չի ստացվում, մինչև տեսնեն ինչ են անում։ Բռնաճնշումների համար, միշտ են պատասխան տալիս, այլ տարբերակ նույն պատմությունը չունի․ մի օր բոլորը տալիս են այդ պատասխանը, թե՛ կենդանության օրոք, թե՛ Աստծո առաջ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>