Այսօր Ծաղկազարդ է «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
29
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի

Առաջիկայում ապագան է

«Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնող Վահե Հովհաննիսյանը գրել է. «Այսօր միջազգային փորձագիտական գնահատականներում քննարկվում է Հայաստանի հնարավոր «զոնալ բաժանման հեռանկարը»՝ չբացառելով, որ զարգացումներն ի վերջո կարող են բերել փոքր Հայաստանի բաժանմանը ազդեցության գոտիների՝ թուրքական, ռուսական, պարսկական, ԵՄ-ական...
Մենք ջախջախված ներկայով պետք է գնանք դեպի ապագա։ Չուզենք էլ՝ մեզ տանելու են։ Մենք մեր ձեռքերով մեր ապագան կարող ենք սարքել դժոխք, եթե շարունակենք ճիշտ չհասկանալ անցյալը, ճիշտ չգնահատել ներկան։
Ներկա ազգային պարզունակությունը և մերկանտիլիզմը, որը քարշ ենք տվել բազմաթիվ դարերով մինչև 21-րդ, պետք է էական շտկման ենթարկվի։
Մի կողմից քո ամբողջ էությունը հակադրվում է պետության փլուզման գաղափարին, բայց մյուս կողմից՝ իշխանության վերջին խոսույթը՝ «խաղաղության խաչմերուկը», որն ակնհայտ արհեստականությամբ դրվեց շրջանառության մեջ և անդադար տիրաժավորվում է, իրականում կարող է հանգեցնել հենց դրան։ Վերջին 5 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ այս իշխանության՝ առաջին հայացքից բոլոր արհեստական գաղափարների հետևում իրական մշակված ողբերգության սցենար է։
Նման իշխանության, շփոթված-շոկային հասարակության և դեֆոլտի մեջ գտնվող ընդդիմադիր առաջնորդության պայմաններում ի՞նչը պետք է խանգարի Հայաստանը քարտեզի վրա չտեսնողների սցենարին։
Այս հարցն ունի միայն մեկ պատասխան՝ ՄԵՆՔ։ Բայց որպեսզի այդ մենքը ունենա ձևակերպում, պետք է կտրուկ փոխել աշխատանքի բովանդակությունը, տեխնոլոգիաները, խնդիրները։ Այսօր հուսահատեցնող է ոչ այնքան իշխանության որակը, դա մենք անգիր գիտենք, որքան՝ դիմացը տիրող անճարակությունը՝ մի դեպքում անելիքը լավ չպատկերացնելու պատճառով, մյուս դեպքում՝ գործարքային գույքամոլության։
Նոր բովանդակությամբ նոր համակարգերի ստեղծումը պահանջում է շատ հարցերի հանդեպ վերաբերմունքի վերանայում։
Որպես սկիզբ՝ պետք է ընդունենք պարզ իրողությունները, առողջացման նախնական քայլերը.
ν Անարդար մեխանիզմներով մեծ կապիտալ դիզածները պարտք են Արցախին ու արցախահայությանը։
ν Իշխանությունը որպես միայն փող աշխատելու միջոց ու միջավայր ընկալած անձինք պարտք են պետությանը։
ν Զրոյական սոցիալական պատասխանատվությամբ օլիգարխիան պարտք է այս ժողովրդին։
ν Ինտելեկտուալ անհատները և շրջանակները պարտք են պետությանը, որովհետև տարբեր պատճառներով արդյունավետ չեն եղել, հաճախ լռել են, հաճախ սպասարկել են այլ շահեր։
Եվ այդ պարտքը պետք է վերադարձվի, որպեսզի Հայաստանը ապագա ունենա։
Ժամանակին իշխանությունը որպես փող աշխատելու ընկալումը՝ «փող-պետություն» աշխարհայացքը, փակեց հազարավոր ունակ մարդկանց ճանապարհը։ Կարող ու կիրթ մարդիկ հազարներով թողեցին գնացին, մեկուսացան, չգտան իրենց Հայաստանում, չռեալիզացվեցին։ Տեղը զավթեց այլ որակ։
Այսօրվա՝ ստի և աշխարհի ու պետականության մասին գավառական պատկերացումներով պետության մեր նարատիվը պետք է փոխվի, հակառակ դեպքում ապագան շատ ցավոտ է լինելու։
Մենք 100%-ով տապալեցինք մեր անցյալը, աննորմալ գին վճարեցինք, հիմա ամենանվաստացված, անարժանապատիվ վիճակում ենք՝ անհույս ու անորոշ։ Բայց մեզ սպասում է նոր փուլ։ Առջևում «ապագան» է, որին ընդառաջ մենք գնում ենք անմիտ, անծրագիր, քանդված վիճակում։
Ի՞նչ անել, որ մեր ապագան ոչ թե դժոխք դառնա, այլ՝ հետպատերազմյան վերականգնման փուլ (սա միակ առողջ տարբերակն է)։ Անհրաժեշտ է լինելու մի քանի ցավոտ փաստերի ընդունում, ներկայի ռացիոնալ գնահատում, ներհասարակական համակեցության նոր խաղի կանոնների հաստատում, ապագայի շուրջ ստրատեգիական մտածողություն ու այդ մտածողության տեր մարդիկ։ Ուրեմն պետք է սկսենք ձևակերպել նոր ասելիք, ու դրանք դավանող մարդկանց կոնկրետ ցանկ։ Ու վերջապես հերիք է սպասել, թե իբր ոմանք կձևակերպեն մեզ համար լուծումներ ու իբր կառաջնորդեն պայքարի։ Չեն արել, չեն անելու»։
Շարունակելի
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>