Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
17
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Պատերազմ Արցախում
Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է

«Ի՞նչ է ուզում Ադրբեջանը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ի՞նչ է ուզում Ադրբեջանը Այս հարցը մեր հայրենակիցներից շատերին է տանջում։ Ի վերջո, ինչի՞ է ձգտում Ադրբեջանը` խաղաղ գոյակցության, թե՞ շարունակական պատերազմի։ Մենք, իհարկե, ուզում ենք տևական կանուն խաղաղություն, որ կարողանանք ուշքի գալ հոգեբանորեն ու ֆիզիկապես, վերականգնենք մեր ռազմական կորուստները, ստեղծենք իրական ազգային իշխանություն, որը կունենա ազգային ծրագիր և ուժեղ, զանգացող պետություն կառուցելու ձգտում։

Իսկ ի՞նչ է մտածում Ադրբեջանը։ Ադրբեջանը լավ է հասկանում, որ մենք երբեք բարեկամ երկրներ չենք լինի։ Սովետական 70 տարիների ընթացքում թեպետ կային առանձին բարեկամության դեպքեր, բայց ընդհանուր առմամբ Կրեմլի ճնշման տակ էին երկու երկրները հանդուրժում միմյանց, տեղի էին ունենում բազմաթիվ սպանություններ ու բախումներ, որոնց մասին չէր խոսվում։ Հիմա էլ այդպես կլինի։ Ադրբեջանը լավ է հասկանում, որ երբեք ադրբեջանցիները չեն կարող հանգիստ գալ ու ապրել Հայաստանում, նույնկերպ հայերը չեն կարողանա ապրել Ադրբեջանում։ Դա բացառված է։ Բոլոր այդ խոսակցությունները սոսկ քաղաքական տրյուկներ են և ճնշման միջոցներ։ Նույնկերպ Ադրբեջանը լավ է հասկանում, որ ինչպես իր տարածքով հայերը չեն կարողանա ազատ երթևեկել, այնպես էլ իրենք չեն կարողանա Հայաստանի տարածքով մեկնել Նախիջևան։ Գուցե օտար զորքի ներկայությամբ 1-2 տարի լռություն լինի, բայց դա կայուն չի։ Հետևաբար ի՞նչ է ուզում Ադրբեջանը։ Ադրբեջանը ձգտում է Նախիջևանի հետ ցամաքային կապի համար Հայաստանից գրավել և իր տիրապետման տակ վերցնել Հայաստանի հարավային շրջանները, որոնք բացի ճանապարհից, նաև հարուստ հանքեր են' մոլիբդեն, պղինձ, ոսկի, ուրան...

Հիմա Ադրբեջանի և Թուրքիայի համար լավագույն ժամանակն է այդ քայլին դիմելու համար, ու եթե կարողանա գրավել Հայաստանի տարածքի մի մասը, մենք կկոտրվենք շատ երկար ժամանակով։ Չենք կարողանա ուշքի գալ, քանի որ մշտապես թշնամու բռունցքը կլինի մեր գլխավերևում։ Չեմ կարծում, թե հենց հարավի վրա կլինի հարձակում, բայց այնպես կանեն, որ Հայաստանի իշխանությունը շտապի կապիտուլյացիա ստորագրել ու հանձնել։ Դա Նիկոլի մոտ լավ է ստացվում։ Ի՞նչ անել։ Արագ ինքնակազմակերպվել։ Արցախի ամբողջական կորուստը հնարավոր կլինի հետ բերել, եթե հիմա կարողանանք ինքնակազմակերպվել և լուրջ դիմադրություն ցույց տանք թշնամուն, կարճ ժամանակ անց' 10-15 տարի հետո կկարողանանք նաև անցնել Արցախի ազատագրման։

Պետք է բեկում մտցնենք այս ամբողջ գործընթացում, և այդ բեկումը նախ մեր գլխում պետք է մտցնենք, մեր գիտակցության ու հոգեբանության մեջ։ Մենք խեղճ ու թույլ ժողովուրդ չենք, մեզ դավաճանաբար հանձնել են, ուստի պիտի կարողանանք ջարդել այդ պարտվողական մոտեցումը։ Հայաստանի բանակի, ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարներին. վերջապես պետք է հասկանաք, որ Նիկոլը ձեզ էլ է հանձնելու, եթե հիմա հետ չկանգնեք դավաճանական ու նյութապաշտ ճանապարհից։ Նիկոլը ձեզնից սարսափում է, ու եթե դուք ձեր մեջ ուժ գտնեք` ՈՉ ասելու պարտությունների պայմանավորված շարքին, հավատացեք, մի քիչ մաքրված կլինեք անցյալի չարիքներից։

Ուժային կառույցները կարող են ժամերի ընթացքում կանխել ամբողջ շղթան։ Ադրբեջանը վերջին 10 օրում արդեն 2-րդ զորավարժությունն է անում հարձակողական նպատակներով, հետևողական հանդիպումներ է ունենում այլ երկրների զինվորական ղեկավարության հետ, քննարկում ռազմական համագործակցության հարցեր, ուշադրության կենտրոնում կրկին Պակիստանն ու Թուրքիան են։ Մենք կարող ենք կանխել աղետը, հավատացեք, կարող ենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>