Ալեն Սիմոնյանը փորձում է նաև դատական եղանակով «լռեցնել» մարդկանց. նա դատի է տվել Աննա Մկրչյանին ու Անժելա Թովմասյանին
Դիտել նաև
Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստան է ժամանել
Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին
Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել
Վրաստանի դատախազությունը նախագահին կանչել է հարցաքննության
Թիկնապահների օգնությամբ մարդկանց վրա թքող Ալեն Սիմոնյանը, պարզվում է, վիրավորվել է և փորձելու է նաև դատական եղանակով «լռեցնել» մարդկանց:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնն զբաղեցնողն այսօր «Տելեգրամում» գրել է, որ դատի է տվել Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։
«Երեկ իմ կողմից ևս երկու հայց մուտք արվեց դատարան, մեկը Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ վիրավորանքի հիմքով...»:
Հավելենք, որ իրենք՝ ՔՊ-ականները, երբ նրանց են «դատի տալիս», օրինակ, զրպարտության համար, ցուցադրաբար չեն կատարում դատարանների որոշումները: