Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին (լուսանկար)
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի երևանցիներ, ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է քաղաքապետի երդմնակալության նիստի արձանագրությունը։
Այն թերի է և ոչ լիարժեք։ Թեև փորձեր են արվում յուրօրինակ կարգավիճակ տալ երդմնակալության նիստին՝ կոչելով այն հատուկ և հանդիսավոր, այդուհանդերձ նիստի կայանալու և իրավազոր լինելու համար օրենքը պահանջում է քվորում։ Մեր տեղեկություններով՝ տվյալ նիստին չի մասնակցել ոչ իշխանական խմբակցության որևէ ավագանի, հետևաբար, նիստը իրավական տեսանկյունից չի կայացել և դրանում կայացրած որևէ որոշում կամ երդում չունի օրենքի ուժ։ Ստացվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ավագանու արտահերթ նիստին ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին»։