Նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտին-Փաշինյան հանդիպում Բիշքեկում
Դիտել նաև
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
«Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը
Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում
Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել հոկտեմբերի 13-ին կայանալիք՝ ԱՊՀ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բիշքեկում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Մոսկվա,Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ, որը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը Տելեգրամի իր ալիքում։
«Չգիտեմ՝ կգա արդյոք Փաշինյանն այնտեղ։ Որքան տեղյակ եմ, տեղեկություններ կան, որ նա կմասնակցի տեսակապի միջոցով»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ պատասխանելով հարցին՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտին-Փաշինյան հանդիպում Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։

