Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
12
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Պատերազմ Արցախում
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

«Վեչեռը լավն էր՝ դիսցիպլինա չկար…»

Սայաթ-Նովա փողոցի վրա ապրում էր մի մարդ, որը ծնվել էր 1902 թ-ին Շուշի քաղաքում: Առաջին անգամ նրան տեսել եմ 1980թ-ին: Չորրորդ դասարանում էինք: Դպրոցում ընդունված էր՝ իրար ազգանունով էինք դիմում, չգիտեմ խորհրդային համակարգի սովորություն էր, թե՝ ինչ: Դասընկերուհիս իմ մասին պատմելիս տանը միշտ ասել էր «Հովհաննիսյանի հետ տեղ ենք գնում»: Այդ Հովհաննիսյանը ես էի: Մի անգամ երկուսով բարձրացանք իրենց տուն, որ ասենք «տեղ ենք գնում»: Տեղը սովորաբար մզկիթի բակի Երևանի պատմության թանգարանն էր: Չգիտեմ, շա՞տ էինք սիրում թանգարանը, թե տեղն էր մատչելի: Չորրորդ դասարանի երկու աշակերտ զանգում են իրենց տան մեխանիկական զանգը, իսկ այդ զանգից էլ ոչ մի տեղ չկար ու հաճախ հենց միայն զանգը տալու համար բարձրանում էինք իրենց տուն:

Դուռը բացում է ընկերուհուս յոթանասունութամյա պապը: Կլոր, բարի ժպիտով, բաց ճակատով Հովսեփ պապը, ու ընկերուհիս հերթական անգամ ասում է. «Հովհաննիսյանի հետ տեղ ենք գնում»: Տնեցիները սկսում են հարցեր տալ. «Բա ե՞րբ եք գալու, բա ո՞ւր եք գնում»: Ու ինչ-որ մեկը վերջապես հարցնում է. «Բա ո՞ւր ա հիմա Հովհաննիսյանը»՝ վստահ լինելով, որ Հովհաննիսյանը դասատուներից է: Առանց որևէ տարօրինակ բան գուշակելու` դասընկերուհիս, մատն ինձ վրա տնկելով, ասում է. «Հես ա Հովհաննիսյանը»: Հովհաննիսյանը, տվյալ պահին դպրոցական համազգեստի գոգնոցի թևը կախված, մատերը թանաքոտ, մազերը գանգուր ու շատ ինքնավստահ ներկայանում է: Հովսեփ պապի գլխավորությամբ ևս չորս հոգի մի քրքջոց են դնում, որի իմաստը ես ու դասընկերուհիս, իհարկե, հասկանալ չէինք կարող: Ընտանիքը մոտ մի տարի Հովհաննիսյան ազգանվան տակ նկատի էր ունեցել որևէ ուսուցչի: Ուրախ օր էր:

Մի քանի տարի առաջ, Հովսեփ Յուզբաշյանի դուստրը՝ ընկերուհուս մայրն ու արդեն վաղուց մեր ընկերը՝ Տատյանա Յուզբաշյանը, ինձ տվեց հոր ձեռագիր հուշերն ու առաջարկեց կարդալ, միգուցե մի հետաքրքիր բան ստացվի: Կարդացի, նորից կարդացի, մի քանի անգամ կարդացի անհարթ ձեռագրով ռուսերեն հուշերը, քանի որ Հովսեփ Յուզբաշյանը դպրոց է հաճախել արդեն Թիֆլիսում: Հուշերը ռուսերեն էին, բայց անընդհատ հիշեցնում էին Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»-ն: Գիրք սարքելու միտքն այդ նմանությունից առաջացավ:

Հովսեփ Յուզբաշյանը պատմում էր Շուշիի իրենց տան մասին, քաղաքի տեսքի, մարդկանց, նրանց հագուստի, խանութների, խնջույքների, հումորների մասին: Սկզբում թվաց, թե կրկնությունը շատ է, հետո, զգացի, որ նա չի կրկնում, նա փորձում է հագեցնել իր կարոտն` անընդհատ, նորից պատմելով տան դիրքի, տան սպասքի, սենյակների մասին, թե որ սենյակը դեպի ուր է դուրս գալիս: Կարող է թվալ, թե անհետաքրքիր էր անընդհատ կարդալ նույնը, բայց ես կարդում էի մեծ հարգանքով ու նույնքան մեծ հաճույքով, որովհետև ամեն տողի մեջ զգում էի այդ տարիքն առած մարդու արցունքները, մանավանդ, որ ինքը հաճախ էր տողերում պատմում, թե ինչ է կատարվում հետը, երբ հիշում է բոլոր այդ մանրամասները:

Շատ հետաքրքիր մարդիկ տվեց այդ ընտանիքը, բոլորը կրթվեցին Շուշիի գիմնազիայից մինչև Բեռլինի ու այլ եվրոպական քաղաքների համալսարաններում, բոլորն ինչ-որ հետք թողեցին քաղաքների ու մարդկանց կյանքում:

Հովսեփ Յուզբաշյանի քրոջ՝ Սառայի ամուսինը, հայտնի Գրիգոր Սաղյանն էր՝ բժիշկ-թոքաբան, որը տեղափոխվեց Հայաստան Առաջին հանրապետության ստեղծումից անմիջապես հետո, Դիլիջանում ստեղծեց մանկական տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնը: Գրիգոր Սաղյանն Աղասի Խանջյանի անձնական բժիշկն էր, որը չստորագրեց Խանջյանի ինքնասպան եղած լինելու եզրակացությունը: Գնդակահարվեց 1937թ.-ին:

Ես սիրեցի նրանց Շուշիի ընտանիքը, թեև չէի տեսել ու չէի կարող տեսնել: Այդ ընտանիքի սերունդներին շատերս գիտենք, նրանց մի մասն ապրել և ապրում է Երևանում. կոմպոզիտոր Արմեն Բուդաղյանը թոռն է Սառա Յուզբաշյանի և Գրիգոր Սաղյանի, հայտնի ծնոտաբան Գրիգոր Էմիլի Խաչատրյանը ծոռն է Սառա Յուզբաշյանի և Գրիգոր Սաղյանի, արևելագետ Կարեն Յուզբաշյանը Նիկիտա Յուզբաշյանի որդին է: 1973-1988թթ. լուսավորության նախարար Սեմյոն Հախումյանի մայրը՝ Նինան, նույնպես ծնվել ու մեծացել է Շուշիում, Շուշիում հայտնի դեղագործ Սարգիս Շաքարյանի դուստրն է և Հովսեփ Յուզբաշյանի մորեղբոր աղջիկը:

Հուշերը կարդալիս հասկացա, որ անպայման ուզում եմ մարդիկ կարդան, թե հազար ութ հարյուրականներին և ինը հարյուրականների սկզբին ինչեր ուներ Շուշին, ինչ քաղաք էր Շուշին իր «Շուշի-կրեդիտ» բանկով, Խանդամիրյանի թատրոնով, դեղատներով, արվեստանոցներով, Խուբլարովների հրուշակեղենի խանութով, խնջույքների ժամանակ պարած վալսերից փոքրիկ Հովսեփի հիշողության մեջ մնացած «vis –a-vis» «a gauch» արտահայտություններով, «Բեքեր» մակնիշի դաշնամուրով, «Շուշիի լիստոկ» և «Ղարաբաղ» թերթերով, Շուշիի հումորով, որից շռայլորեն մեջբերում է Հովսեփ Յուզբաշյանը:

Թե ինչպես Շուշիում հայտնի Թագուշ-խանումը, որն իր գեղեցկությունից բացի հայտնի էր նաև սեփական սալոնով, որտեղ հավաքվում էին դերասաններ, գրողներ, մեծահարուստներ, Մոսկվայից եկած իր քրոջ պատվին մեծ խնջույք է կազմակերպում ու անհավանական ուտեստներ մատուցում, որ մոսկվաբնակ քրոջից հետ չմնա և երբ վերջում հարցնում է քրոջը, թե ինչպես է անցնում խնջույքը, մոսկվաբնակ քույրը պատասխանում է. «Վեչեռը լավ ա, բայց դիսցիպլինա չկա»: Ինչին Թագուշ-խանումը կարծելով, թե «դիսցիպլինան» թխվածքի տեսակ է, պատասխանում է. «Քուռանամ, կանդիտեր Կրիքորը տորթերը ղարկալ ա, դիսցիպլինան ղարկալ չի»:

Հովսեփ Յուզբաշյանն ազնվորեն է պատմում. այն, ինչ իր տեսածը չէ, նշում է, որ ավագ եղբայր Նիկիտան է պատմել, չի ներկայացնում հղկված-փայլեցրած իր թանկագին մարդկանց ու քաղաքը, պատմում է զավեշտականը, նաիվը, ծիծաղելին: Նա 1902-1918թթ.-ի Շուշին հասցնում է մեզ՝ բարի, անկաշկանդ:

Կյանքի անհավանական շրջադարձները ուղղակի շշմեցնող են: 1980թ-ի այդ օրը, Սայաթ-Նովա փողոցի իրենց տանը, երբ Հովսեփ Յուզբաշյանն ու տան բոլոր մեծերը դռան մոտ հավաքված ծիծաղում էին ինձ ու ընկերուհուս վրա` հայտնագործելով, որ Հովհաննիսյանը ոչ թե ուսուցիչներից մեկն է, այլ իրենց թոռան կողքին կանգնած, գոգնոցի թևը կախ չորրորդ դասարանցին, որևէ մեկը կպատկերացնե՞ր, թե Հովսեփ Յուզբաշյանի հուշերը կորած քաղաքի մասին, իր աղջիկը ինձ պիտի վստահի ու ես, վերջապես պիտի համարձակվեմ որոշել, որ այն գիրք է դառնալու:

Իսկ որոշման և այն հնարավոր դարձնելու համար շնորհակալ եմ Արցախում ապրող, անընդհատ կրթվող ու ամեն ինչին նոր հայացքով նայող երիտասարդներին, որոնք իրենց նախաձեռնությամբ հուշերն առաջարկեցին կարդալ այն ժամանակ ԱՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին, և նրա շնորհիվ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ հուշերը գիրք դարձան ու 1902թ.-ին Շուշիում ծնված Հովսեփ Յուզբաշյանի պատմությունները կարող են կարդալ շատերը:

Գրքում տպված լուսանկարները Յուզբաշյանների անձնական արխիվից է, որոնց հեղինակն Աննա Յուզբաշյանի ամուսինն է՝ Տիգրան Աղամալյանը, որը Շուշիի սեմինարիայում մաթեմատիկայի ուսուցիչ էր, դաշնակցության անդամ և լուսանկարչական տաղանդ ուներ: Հովսեփ Յուզբաշյանի պատմելով՝ ընտանեկան ալբոմում շատ նկարներ կան Շուշի քաղաքից, բայց հնարավոր եղավ գտնել առայժմ այսքանը:

Կմտածե՞ր արդյոք Շուշիում հայտնի մեծահարուստ Մովսես Յուզբաշյանը, որը ընկերության տնօրեն էր և Շուշիից Ղափան կոքս էր տեղափոխում, իսկ Ղափանից բերում պղինձ, հետո պղինձը բարձում ձիակառքերին՝ Եվլախ տեղափոխելու համար, իսկ Եվլախից տեղափոխում Մոսկվա, որ իր ամենափոքր որդին, ով ամենաքիչը հասցրեց ապրել Շուշիում՝ պիտի հուշեր գրեր, որ մարդիկ իմանային իրենց հետաքրքիր քաղաքի կյանքի մասին, որն այն օրերին առօրյա կյանք էր, իսկ հետո դարձավ կորած քաղաք: Հետո՝ շատ տարիներ անց, վերացրին նաև այրված քաղաքի ավերակները՝ թողնելով մի քանիսը միայն:

Բայց կան ընտանեկան արխիվներ, ալբոմներ, մարդիկ, ովքեր կարևորում են բոլոր հուշ պարունակող թղթերը: Թղթերից մեկի վրա Հովսեփ Յուզբաշյանը գրել է. «Մի անգամ հայրս մեր տուն էր հրավիրել հյուրախաղերի եկած դերասանների: Այսօրվա պես հիշում եմ՝ Աբելյանն էր, Ոսկան Ոսկանյանը, Ալիխանյանը, Ժասմենը, որն այնպես հրաշալի էր պարում, իսկ վերջում խոնարհվում ու տարածում էր ձեռքերը»: Իսկ օրագրի վերջում նշել է Գոլսուորթիից մի տող, որ տպվել է իր ուղեղում. «Դատարկ բան է կյանքը՝ մի քիչ սեր, մի քիչ ատելություն ու արդեն վերջն է»…

Լուսինե Հովհաննիսյան

Hetq.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>