Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
Դիտել նաև
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին
Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան
Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք սպասում ենք, որ պարոն Ռաիսին կայցելի Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ հանդիպման կապակցությամբ: Տա Աստված, Ռաիսին կհանդիպի մեր նախագահի հետ»,- ասել է Ֆիդանը Թեհրանում իրանցի գործընկերոջ հետ կայացած ասուլիսի ժամանակ։
Ֆիդանը հայտնել է, որ իր գործընկերոջ հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսական ու առեւտրային համագործակցության հետ կապված մի շարք խնդիրներ։

