Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ
12
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները (ուղիղ) Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. փաստաբան

Ո՞րն է SOS Artsakh հանրահավաքի նպատակը

#SOSArtsakh հանրահավքի հետ կապված առաջին խումբ հարցրեի պատասխանները։

 

Այս հրապարակումով կանդրադառնանք հետևյալ հարցերին․

 

1․ Ո՞րն է #SOSArtsakh հանրահավաքի նպատակը։

 

2․ Արդյո՞ք սա նոր շարժման սկիզբ է։

 

3․ Ի՞նչ է սպասվում հանրահավաքի ընթացքում․ գործողություններ լինելու են, թե միայն ճառեր ենք լսելու և տուն գնանք։

 

և

 

4․Դժգոհությունը ելույթներից․ միապաղաղություն, միմյանց հակասող ելույթներ։

 

Ընդդիմության թվացյալ իրադարձություններին լուռ հետևելու, խոսնակների բազմազան չլինելու, ընդդիմադիր դաշտի չմիավորվելու վերաբերյալ և մյուս հարցերին հաջորդիվ։

 

Ծավալուն է ստացվել, սակայն կարծում եմ կարևոր է հարցերին հիմնավոր կերպով անդրադառնը և այս հարցերի շուրջ շահագրգիռ խոսակցություն ծավալելը։

 

Ո՞րն է հանրահավաքի նպատակը։

 

#SOSArtsakh հանրահավաքի նպատակը պաշարված Արցախին հանրային աջակցության ցուցադրությունը և կատարվողի նկատմամբ դարձյալ հանրային անհամաձայնության արտահայտումն է։

 

Ցավում եմ, որ այդպես է ստացվել, բայց այս հարցը բարձրաձայնողները պետք է իմանան, որ 9 ամիս 120,000 հայի պաշարման պարագայում ՀՀ մայրաքաղաքում այդպես էլ զանգվածային որևէ միջոցառում տեղի չի ունեցել, որը ցույց կտար կատարվողի նկատմամբ հանրային անհամաձայնություն։

 

Երբ ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները ամեն առիթով խոսում են ՀՀ գործող իշխանությունների՝ Արցախը զիջելու մանդատ չունենալու, հայ հասարակության՝ կատարվողի հետ անհամաձայն լինելու մասին, մշտապես բախվում են հարցին, որ այդ անհամաձայնությունը որևէ գործնական դրսևորում չունի։

 

Մեզ այս փուլում օդ ու ջրի պես ահրաժեշտ է հանրային անհամաձայնության դրսևորում։ Հենց հանրային, ոչ թե մի քանի քաղաքական ուժի անհամաձայնության դրսևում։ Դա ինքն իրենով չի բացելու Լաչինի միջացքը, չի ավարտելու շրջափակումը, բայց առանց այդ աջակցության ցուցադրության անհնար են դառնում իրավիճակի հաղթահարմանն ուղղված մնացած գործողությունները։ Այլ խոսքերով սա նվազագույն անհրաժեշտն է։

 

Հանրահավաքին մասնակցելն ուղիղ ուղերձ է առ այն, որ հայ հասարակությունը հաշտ չէ Արցախում կատարվողի հետ, որ այսօր մեզ պարտադրվող զիջումները չեն ընդունվելու և չեն կարող կյանքի կոչվել։ Որքան շատ են հավաքի մասնակիցները, որքան ուժեղ է հանրահավաքի էներգետիկան, այնքան այդ ուղերձն ավելի հստակ է հնչում։

 

Կարող եմ ավելի ուղիղ էլ ասել․ Արցախի շրջափակումից ի վեր հատկապես Երևանում տեղի ունեցող ակցիաներին ուշի-ուշով հետևում են բանակցային գործընթացում ներգրավված պետությունները։ Ցավոք, մինչև հիմա մեզ չի հաջողվել հստակ ուղերձ փոխանցել նրանց։ Մենք պետք է փոխենք այս պատկերը։ Այդ նպատակով հսկայական ջանքեր են ներդրվում, որպեսզի այդ օրը հանարհավաքներ անցկացվեն տարբեր երկրներում, քանի որ հանրային դժգոհության ցուցադրման ամենաուղիղ և հստակ ձևը հենց հանրահավաքներն ու ցույցերն են։

 

Հանրահավաքները նաև նպատակ ունեն աջակցություն ցույց տալ շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին։

 

Արդյոք սա նոր շարժման սկիզբ է։

 

Ո՛չ։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մեկօրյա հավաք է։

 

Ի՞նչ է սպասվում հանրահավաքի ընթացքում, գործողություններ լինելու են, թե միայն ճառեր ենք լսելու և տուն գնանք։

 

Հանրահավաքին մասնակցելը հենց գործողություն է։ Ընդհանրապես, հանրային դժգոհության արտահայտման այս պահին եղած թերևս միակ գործիքը հանրահավաքներն ու ցույցերն են։

Ընդհանուր ոչ իշխանական դաշտն այժմ կարծես հայտնվել է ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանության մեջ։ Եթե հավաքվում ենք ու այդ օրը իշխանություն չի փոխվում, ուրեմն անիմաստ է հավաքվելը։ Մինչդեռ սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որտեղ մեզ փորձում են մտցնել նաև ներկա իշխանությունները։

 

Իշխանությունը հանրահավաքների և ցույցերի միջոցով զավթածները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ դադարեն հանրահավաքներին և ցույցերին մասնակցությունը դիտարկել որպես փոփոխությունների տանող գործիքներ։

 

Մինչդեռ իշխանափոխության կարևոր և բաղկացուցիչ մասը հենց հանրահավաքներն ու ցույցերն են։ Այո՛, միայն դրանցով չի լինելու, բայց առանց դրանց էլ չի լինելու։ Հանրային դժգոհության արտահայտումը այդ ճանապարհի ամենակարևոր մասերից մեկն է։ Միայն հանրահավաքների ու ցույցերի միջոցով արտահայտվող դժգոհությունն է, որ լսելի և նկատելի է նաև երկրից դուրս։ Այնպես որ, հանրահավաքներին մասնակցելը ևս կարևոր գործողություն է։

 

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքն ունենալու է կոնկրետ տևողություն։ Հավաքի ավարտից հետո յուրքանչյուրն ազատ է լինելու գնալ այնտեղ՝ որտեղ ցանկանում է։

 

Մյուս կողմից էլ միանգամայն հասկանալի է օբյեկտիվ դժգոհության առկայությունը, որ կարող է պայմանավորված լինել նույնաբովանդակ ելույթները պարբերաբար լսելուց։ Այս հարցին փորձենք անդրադառնալ հաջորդ կետում։

 

Դժգոհությունը ելույթներից․ միապաղաղություն, միմյանց հակասող ելույթներ։

 

Կարծում եմ այստեղ ևս շատ բաց խոսակցության կարիք կա։ Այո՛, մի կողմից մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր մի քանի հազար հայրենակիցներ շատ լավ հասկանում են կատարվողը, հետևում են լրահոսին, ունեն անհրաժեշտ գիտելիքներ վերլուծություններ և կանխատեսումներ իրականացնելու համար ու մասնակցում են գրեթե բոլոր միջոցառումներին։

 

Հիմնականում այս շրջանակից կարելի է լսել միանգամայն հասկանալի դժգոհություններ ասելիքի կրկնության վերաբերյալ։

 

Սակայն այստեղ կա խնդիր, որի հաղթահարման ձևը մենք դեռ պետք է գտնենք։ Իհարկե ընդդիմադիր գործիչների առաջնային լսարանը մեր այս բոլոր քաղաքացիներն են։ Սակայն մենք նաև մեր այլ քաղաքացիներին իրավիճակի ողջ լրջությունը բացատրելու խնդիր ունենք։ Մեր բոլոր շփումները, այցերը, հանդիպումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները գտնվում են ամբողջական տեղեկատվական շրջափակման մեջ։

 

Այստեղից էլ առաջանում է այս իրավիճակը, երբ մի քանի հազար մարդ, որ հետևում է ամեն ինչին, ավելորդ է համարում որևէ բանի ներկայացումը, կամ բացատրությունը և ամեն անգամ իրավիճակի արձանագրման, որևէ բան բացատրելու փորձի դեպքում պնդում է, որ դա անիմաստ է։ Սակայն մյուս կողմից հանրային տրամադրությունները փոխվում են, աճում է գործող իշխանություններից դժգոհությունը, մենք կարիք ունենք շատ բաներ բացատրելու, ներկայացնելու, այդ մարդկանց հետ կապեր ստեղծելու։

 

Այլ հարց էլ կա․ նույն ուղերձը պետք է անընդհատ և անդադար հնչեցնել, սա կանոն է։ Միայն այդպես է դա դուրս գալիս նեղ շրջանակներից և մտնում հասարակության խոսույթ։

 

Դրա վառ վկայությունը ՀՀ-ում իշխանություններ զավթածները, վկայությունը նաև ընդդիմադիր դաշտի փորձերը․ այն ուղերձները, որոնք կրկնվել են պարբերաբար և անդադար, դարձել են հանրության խոսույթի մասնիկ։ Նրանք, որոնք մենք ասել ենք մի քանի անգամ մտածելով, որ ինքնըստինքյան հասկանալի է ամեն բան, կամ կրկնելու հարկ չկա, պարզապես մոռացվել են։

 

Հետևաբար պետք է ըմբռնումով մոտենալ իրավիճակի վերաբերյալ անկյունաքարային հարցերի անընդհատ կրկնությանը։ Մենք էլ իհարկե մեր կողմից պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի ելույթները կամ հանրային խոսքը լինի հնարավորինս դիպուկ, հիշվող, ազդեցիկ։ Իրար հաջորդող ելույթները առնվազն չհակասեն, իրականում փոխլրացնեն միմյանց, իսկ հանրահավաքը լինի ամբողջական, լավ կազմակերպված միջոցառում, որին մասնակցությունը տանջանք չլինի մարդու համար, դառնա նոր մտքեր լսելու, իրավիճակում հստակություններ մտցնելու, համախոհների հետ կապերն ամրապնդելու, ոչ թե նոր հիասթափության առիթ։

 

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>