Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Քաղաքայի՞ն, թե՞ քաղաքակա՛ն ընտրություններ

Եվ այսպես, արդեն ուրվագծվում են սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների հիմնական մասնակիցները, հնչում են հայտարարություններ՝ այդ ընտրապայքարի մեջ ներգրավվելու պատրաստակամության մասին:

Երևանի քաղաքային իշխանությունում վերարտադրվելու հայտ (այսպես ասենք), հասկանալի է, առաջիններից մեկը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացված Տիգրան Ավինյանի տեսքով:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց նաև էքս-նիկոլական, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա, որ ժամանակին կատարեց հանձնարարականն ու հայերին «սորտավորեց» «սևերի ու սպիտակների», հետո դարձավ Երևանի քաղաքապետ, հետո հանվցվեց այդ պաշտոնից, հիմա նորից ուզում է վերադառնալ: Դե, դա երևի այդպիսի «սերիալ» է: Ինչևէ:

Հայտնի է, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու նպատակ ունի ևս մեկ էքս-նիկոլական, Փաշինյանի հետթավշյա կառավարության նախկին անդամ Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ: «Ելք» դաշինքից էլի թեկնածուներ կան:

Հնարավոր է, կլինեն նաև այլ նախկին կամ հենց ներկա նիկոլական կամ մերձնիկոլական անձինք, շրջանակներ, որ այս կամ այն կուսակցությամբ ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ կներկայացնեն:

Իրավիճակում, երբ ընդդիմադիր հիմնական կուսակցությունները կարծես՝ հակված չեն այդ ընտրապայքարի մեջ մտնելուն, առհասարակ՝ որևէ գործողության կամ ակտիվության, թվում է, ավելի շուտ՝ թվում էր, որ գործող իշխանությանը վերարտադրվելու որևէ խնդիր չպետք է ունենար կամ չի ունենա:

«Քաղպայմանագրի» նպատակը քաղաքային իշխանությունում ինքնավերարտադրման միջոցառում անցկացնելն է՝ անկախ այն բանից, թե մարդիկ ինչպես կքվեարկեն: Կարճ ասած՝ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հաշվարկը կամ սպասումը «քաղաքային ընտրություններ» շոու բեմադրելն էր, ձեռքի հետ էլ ՝ «վա՜յ, տրանսպորտը, վա՜յ աղբը, վա՜յ ասֆալտը, վա՜յ ջրափոսիկը, վա՜յ խաղահրապարակը...» մակարդակի զրույցներով հանրությանն զբաղեցնելը: Նմանապես հասկանալի է, որ «քաղաքային ընտրության» մոտեցմամբ մասնակցության հայտ ներկայացրածները իշխանական այդ շոուի ֆոնը կամ «մասովկան» ապահովելու խնդիր ունեն, այսինքն՝ սպասարկելու են Փաշինյանի խաղը: Մի խոսքով՝ «մենք ու մերոնցով, մեր հոգեհարազատ ճահճուտում հարմար լռված ենք, ի՜նչ քաքականություն-մաղաքականություն, ի՜նչ բան»: Սա էր փաշինյանական իշխանության սպասումը:

Սակայն, այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» շարժումը: Շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, թե ինչ օրակարգով են իրենք մտնելու պայքարի մեջ: Եվ դա արդեն էապես փոխում է իրավիճակը, խառնում է իշխանական քարտերը:

Ու «Մայր Հայաստանը» միանգամայն կոնկրետ ու պարզորոշ է ձևակերպել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հիմնավորումը: «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես «ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն»: Սա արդեն փոխում է ընտրապայքարի ուղղվածությունը, բովանդակությունն ու տրամաբանությունը, «քաղաքային ընտրություններին» քաղաքական ընդգծված բովանդակություն է հաղորդում: Եթե կուզեք՝ «Մայր Հայաստանի» պայքարի մեջ մտնելով՝ Երևանի ավագանու ընտրությունները գերքաղաքականացվում են:

Թե ի՞նչ կստացվի կամ փաշինյանական ԿԸՀ-ն ի՞նչ թվեր կնկարի ու կհայտարարի սեպտեմբերի 18-ին, սկզբունքորեն ոչ մի նշանակություն չունի:

Սկզբունքային նշանակություն ունի այն, թե ավագանու ընտրություններին «Մայր Հայաստանի» մասնակցությունն ինչ չափով կդետոնացնի հանրային տրամադրությունները՝ ոչ թե պարզապես Երևանը, այլ Հայաստանը ազատագրելու և հայկական պետականությունը վերականգնելու պայքար ծավալելու կամ առնվազն՝ նման պայքարի հիմք ձևավորելու համար:

Արմեն Հակոբյան

Աղբյուր` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>