FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

Նիկոլ Փաշինյանի կադրային մատնոցախաղը

 Նիկոլ Փաշինյանը ցանկացավ հիշեցնել, որ իր ենթակայության տակ այդպիսի մի կարճաժամկետ քաղաքապետ է եղել՝ Հրաչյա Սարգսյան: Նրան մի քանի ամսով տվել էին Երևանի «բանալիները», որ մի քիչ քաղաքապետ խաղա, ինչպես պարզվեց, մինչև Տիգրան Ավինյանը հարմարվի: Հետո Նիկոլ Փաշինյանը Հրաչյա Սարգսյանին տարավ «թոշակի», այսինքն՝ նշանակեց իրեն խորհրդական: Իսկ այսօր որոշեց, որ չէ, ավելի լավ է, որ Հրաչյա Սարգսյանը պետք է, այնուամենայնիվ, նշանակվի պաշտպանության փոխնախարար:

Ըստ պաշտոնական կենսագրության, ի տարբերություն բազմաթիվ քպ-ական պաշտոնյաների, Հրաչյա Սարգսյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում, ավելին՝ եղել է դասակի հրամանատար ու զորացրվել է սպայական կոչումով՝ լեյտենանտ: Թե ծառայությանը հաջորդած ավելի քան 15 տարիներին Հրաչյա Սարգսյանը ռազմագիտական ինչ ակադեմիաներ է ավարտել զանազան բանկերում վարկային գործերով զբաղվելուն զուգահեռ, պատմությունը, պաշտոնական կենսագրույթունն ու անգամ հավաստի ու մշտապես իրազեկ աղբյուրները, լավատեղյակ պուլպուլակներով հանդերձ, լռում են:

Բայց դե Նիկոլ Փաշինյանը հո պատահական մեկին չէ՞ր վերցնի ու պաշտպանության փոխնախարար դնի: Մինչև հիմա ո՞ւմ է Նիկոլ Փաշինյանն այդպես նշանակել, ո՞ր փոխնախարարին, արտաքին գործերի՞, թե՞ ԿԳՄՍ և այլնի:

Ի լրումն ամենի, պարզվեց, որ տխրահռչակ Քյարամյանից բացի, կա էլի մեկ գերունիվերսալ կադր՝ Հրաչյա Սարգսյանը: Պե՞տք է՝ քաղաքապետ կլինի, պե՞տք է՝ պաշտպանության փոխնախարար:

Պաշտպանության նորաթուխ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, պետք է ենթադրել, պաշտոնն ստանձնելուց առաջ, պետք է կանգնի Նիկոլ Փաշինյանին ծառայող «գեներալների» առաջ ու հանդիսավորապես երդվի, որ Արցախը ադրբեջանական է, և վե՛րջ:

Այ, այդ դեպքում նա իսկապես կվաստակի Նիկոլ Փաշինյանի պաշտպանության փոխնախարարը լինելու պաշտոնը:

Առհասարակ, Պապիկյանը կարող է սկսել կամաց-կամաց անհանգստանալ իր պաշտոնանկության պահով, քանի որ Հրաչյա Սարգսյանը ժամանակին Հայկ Մարությանի տեղակալն էր:

Հետո Հայկ Մարությանին հանեցին ու Հրաչյա Սարգսյանը դարձավ քաղաքապետ: Հիմա Հրաչյա Սարգսյանը Պապիկյանի տեղակալն է... Իսկ Նիկոլ Փաշինյանի կադրային մատնոցախաղը շարունակվում է: Հայաստանի կործանման ընթացքը՝ ևս:

Մյուս կողմից, ինչ-որ անարդար բան կա այն բանի մեջ, որ Հրաչյա Սարգսյանին պաշտպանության փոխնախարար նշանակեցին: Կարելի էր ակնկալել, որ այդ պաշտոնին կնշանակեն Նիկոլ Փաշինյանի կնոջ հերթական ընկերուհուն, ինչպես, օրինակ, դատախազի դեպքում էր, կամ ՄԻՊ-ի: Ի վերջո, պե՞տք է Հայաստանում էլպաշտպանության ոլորտում կին-ղեկավարներ լինեն, թե՞ չէ: Միայն՝ չասեք, թե ինչո՞ւ:

Որովհետև:

Մյուս կողմից, ի՞նչ տարբերություն, թե հատկապես ով կլինի Նիկոլ Փաշինյանի մոտ փոխնախարար կամ նախարար (կարևոր չէ, թե ինչի): Որքան «գործից» հեռու անձնավորություն լինի, այնքան լավ... Փաշինյանի համար: Առհասարակ, Հայաստանում հիմա նախարարներ ու նախարարություններ չկան: Այլ կան, օրինակ, ԱԳ «նիկոլփաշինյան», էկոնոմիկայի «նիկոլփաշինյան», պաշտպանության «նիկոլփաշինյան» և այդպես շարունակ: Ու համապատասխանաբար՝ «փոխնիկոլփաշինյաններ»:

Եթե մի փոքր լուրջ, ապա հազիվ թե որևէ մեկը կարողանար ավելի սուր ծաղրել Հայաստանի Զինված ուժերն ու պաշտպանական համակարգը, քան դա արեց ու անում է Նիկոլ Փաշինյանը՝ նման նշանակումներով:

Արթուր Խայթ

Աղբյուր` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>