Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել
24
ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ Պատերազմ Արցախում
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով «Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով 500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում

Արայիկ Հարությունյանը Քաշաթաղում ծանոթացել է բնակարանաշինական խոշոր ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային շրջայց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թևի մի շարք բնակավայրերում՝ մասնակցելով դպրոցական շենքի բացման արարողության, ինչպես նաև՝ ծանոթանալով բնակարանաշինական աշխատանքների ընթացքին:

Ա. Հարությունյանը, նախ, Մուշ համայնքում մասնակցել է նորակառույց դպրոցական շենքի բացման արարողությանը, որտեղ սովորում են նաև հարևան Ալաշկերտ համայնքի երեխաները: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցում, որը կրում է ապրիլյան պատերազմում նահատակված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը, սովորում է շուրջ 50 աշակերտ:

Ա. Հարությունյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել բարերարներին և «Հայրենասեր» կազմակերպությանը՝ ծրագրի իրականացման համար՝ կարևորելով բարեգործական նման նախաձեռնությունների դերն Արցախի զարգացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում:

«Կարծում եմ՝ պատահական չէ, որ դպրոցն այսուհետ կրելու է մերօրյա հերոսներից Արմենակ Ուրֆանյանի անունը: Այն յուրօրինակ ուղերձ է առաջին հերթին դպրոցի ուսուցչական կազմին և, ընդհանրապես, բոլոր մեր հայրենակիցներին, որ մեր հերոսների հիշատակը պետք է հարգենք առաջին հերթին նրանց օրինակով մեր երեխաներին դաստիարակելով»,- ասել է պետնախարարը:

Ա. Հարությունյանը այնուհետև մեկնել է Միջնավան քաղաք և տեղում ծանոթացել պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով հայրենադարձ ընտանիքների համար կառուցվող բազմաբնակարան շենքի շինաշխատանքներին, ինչպես նաև՝ արդեն շահագործման փուլում գտնվող բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի ու դպրոցի մարզադահլիճի պայմաններին: Ա. Հարությունյանը Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի և Միջնավանի քաղաքապետի հետ նաև քննարկել է քաղաքի առկա բնակֆոնդի վերակառուցման մի շարք ծրագրեր:

Պետնախարարն Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կրկին պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերջերս շահագործման հանձնված 11 առանձնատների կողքին կառուցվող 15 բնակարանների շինարարության ընթացքին, որոնց շահագործումից հետո նախատեսվում է կառուցել ևս մի քանի տասնյակ նոր առանձնատուն: Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին տասը տարիներին շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության արդյունքում, լավ հիմք է ստեղծվել հայրենադարձության լայնածավալ ծրագիր իրականացնելու համար, քանի որ բնակչության կենսապահովման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը ներկա է գտնվել Իշխանաձորի դպրոցում գործող՝ Բերձորի արվեստի դպրոցի մասնաճյուղի սաների մասնակցությամբ կայացած մշակութային միջոցառմանը, ծանոթացել է «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով համայնքում կառուցված արհեստական խոտածածկով նոր մարզադաշտի պայմաններին և մասնակցել է նորակառույց թաղամասում իրականացված ծառատունկին:

 

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>