FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

Գործազրկությունն ավելացել է, զբաղվածությունը՝ կրճատվել. որտե՞ղ են նոր ստեղծված աշխատատեղերը

Մինչ Նիկոլ Փաշինյանն ամեն ամիս հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին է խոսում, պաշտոնական վիճակագրության համաձայն, տարեսկզբին գործազուրկների քանակը Հայաստանում հազարներով ավելացել է։ Հազարներով կրճատվել է նաև զբաղվածների քանակը։ Այս պահին հայտնի են առաջին եռամսյակի տվյալները, որոնք վկայում են, որ նախորդ տարվա վերջի համեմատ՝ գործազրկությունը 8,3 տոկոսային կետով աճել է։ Անցած տարվա վերջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ է եղել 165,8 հազար մարդ, այս տարվա առաջին եռամսյակում՝ 179,6 հազար։

Գործազուրկների քանակը նախորդ տարվա վերջի համեմատ ավելացել է 13,8 հազարով։ Այդքան մարդ կորցրել է աշխատանքը և համալրել գործազուրկների բանակը, չնայած Նիկոլ Փաշինյանը հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին է խոսում։ Հարց է առաջանում, եթե այդքան աշխատատեղեր են ստեղծվում, ինչո՞ւ է խորացել գործազրկությունը։ Անցած տարվա վերջին, պաշտոնական վիճակագրության տվյալներով, գործազուրկ էր աշխատունակ բնակչության 12,7 տոկոսը, ինչը Նիկոլ Փաշինյանը պատմական ռեկորդ էր համարում, այս տարվա սկզբին՝ 13,7 տոկոսը։ Գործազրկությունը 1 տոկոսային կետով խորացել է։ Մեկ տոկոսային կետն արտաքուստ գուցե մեծ թիվ չէ, բայց դա նշանակում է, որ գործազուրկների քանակը շուրջ 14 հազարով ավելացել է։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած հազարավոր, նույնիսկ տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ստեղծման ֆոնին, տարեսկզբին պաշտոնական վիճակագրությունը նաև զբաղվածության կրճատում է արձանագրել։ Անցած տարվա վերջին Հայաստանում զբաղված է եղել 1 մլն 141 հազար մարդ, այս տարվա սկզբին զբաղվածների քանակը դարձել է 1 մլն 129 հազար։ Այսինքն՝ 12 հազար մարդ դադարել է զբաղված լինել կամ կորցրել է աշխատանքը։ Զբաղվածների քանակի կրճատման ու գործազուրկների ավելացման պայմաններում, անշուշտ, տարօրինակ են աշխատատեղերի աճերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Տարօրինակությունը գալիս է նրանից, որ հայտարարագրվող աշխատատեղերի աճերը շատ հաճախ կապ չունեն զբաղվածության հետ։ Դրանք ոչ թե նոր, այլ եղած աշխատատեղերն են, որոնք հայտարարագրվում են։

Զբաղվածության առումով այդ աշխատատեղերը որևէ բան չեն փոխում։ Դրանք նախկինում ստվերում էին զբաղվածություն ապահովում, հայտարարագրվելուց կամ ստվերից դուրս գալուց հետո էլ են ապահովում։ Զբաղվածության առումով պատկերը նույնն է մնում, որովհետև ավելացող աշխատատեղերը հիմնականում նոր չեն, որքան էլ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է դրանք նոր աշխատատեղեր անվանել։ Հայտարարում է, իբր թե վերջին տարիներին տասնյակ, նույնիսկ հարյուր-հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել, չնայած դրանց մեծ մասը բոլորովին էլ նոր աշխատատեղեր չեն։ Դրանք նախկինից եկած աշխատատեղեր են, որոնք զբաղվածություն են ապահովել տասնյակ-հազարավոր քաղաքացիների համար. լինի թաքնված թե հայտարարագրված՝ ոչ մի տարբերություն չկա։ Այսօր էլ այդպիսիք քիչ չեն ու հայտարարվող գրանցված աշխատատեղերի աճերի մեջ դրանք բավական մեծ տեսակարար կշիռ ունեն՝ անկախ նրանից, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ։ Նախկինում չէր ասում, թե նոր աշխատատեղեր են ստեղծվել, ասում էր՝ ավելացել են։ Տարբեր առիթներով, երբ հարցնում էին, թե դրանցից քանի՞սն են նոր ստեղծված, պատասխան չկար։ Պատասխան չկար ոչ թե այն պատճառով, որ դա անհնարին էր հաշվել, այլ այն պատճառով, որ այդպիսիք շատ քիչ էին։ Որպեսզի շրջանցեն խնդիրը, Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հայտարարագրվող աշխատատեղերն այլևս նոր ստեղծված է համարում։ Չնայած դրանից մեծ բան չի փոխվում, բոլորն էլ գիտեն, որ այդ աշխատատեղերի մեծ մասը նախկինում ստեղծվածներն են, որոնք հայտարարագրվելուց հետո էլ զբաղվածության առումով ոչինչ չեն փոխում։ Դա է պատճառը, որ հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացման պայմաններում, զբաղվածության պատկերը մեր երկրում նույնպիսի տեմպերով չի փոխվում։

Ընդհակառակը՝ ինչպես տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ, զբաղվածությունը մեր երկրում տարեսկզբին նույնիսկ կրճատվել է, իսկ գործազրկությունը՝ ավելացել։ Վերջին մեկ տարում հայտարարագրվող աշխատատեղերի աճերն էլ շատ հաճախ ոչ թե մեր, այլ դրսից եկածների կամ ռելոկանտների հաշվին են։ Անցած տարի այդպիսի 10 հազարից ավելի աշխատատեղ է բացվել Հայաստանում։ Սա նպաստել է, որպեսզի գրանցված աշխատատեղերի քանակը մեր երկրում ավելանա, բայց դրանից Հայաստանի քաղաքացիների զբաղվածությունը չի բարելավվել։

Այսօր էլ հազարավոր քաղաքացիներ աշխատանք չունեն։ Պաշտոնական տվյալներով, տարեսկզբին Հայաստանում գործազուրկ է եղել գրեթե 180 հազար մարդ։ Սա էլ գործազուրկների հսկայական բանակ է, բայց նույնիսկ դա լիարժեք չի արտահայտում մեր երկրում գործազրկության իրական պատկերը։ Խնդիրն այն է, որ զբաղվածների մեջ ներառված են ավելի քան 330 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնք համարվում են աշխատանքով ապահովված, որովհետև հող ունեն, թեև նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, ովքեր այդ հողից գրեթե եկամուտներ չեն ստանում ու ստիպված են լինում հրաժարվել մշակումից։ Սա ձևական զբաղվածություն է շատերի պարագայում։ Եթե հաշվի առնենք, որ զբաղվածների մի հսկայական հատված միայն թղթի վրա է ապահովված աշխատանքով, ապա կտեսնենք, թե ինչպիսի քանակների է հասնում Հայաստանում գործազրկությունը։ Հարյուր-հազարավոր մարդիկ իրականում գործազուրկ են ու հաճախ ստիպված են իրենց աշխատանքի ու եկամուտների խնդիրները լուծել արտագաղթի ու արտագնա աշխատանքի միջոցով։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>