Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

ՀՀ իշխանությունները 4-րդ անգամ են փոխում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման ժամկետները․ Sputnik Արմենիա

Հայաստանի իշխանությունները չորրորդ անգամ են հետաձգում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման ժամկետները։

Կառավարությունը նոր տներ կառուցելու պարտավորություն էր ստանձնել 2021 թվականի հունվարի սկզբին, քանի որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը հանձնվեց Ադրբեջանին։

Տները պետք է պատրաստ լինեին 2021 թվականին։

Շինարարական աշխատանքների մեկնարկի մասին հայտարարեցին 2021 թվականի փետրվարի սկզբին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի եւ Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի ներկայությամբ։

2021 թվականի փետրվարի 18-ին կառավարության նիստում Ղուլարյանը հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է կառուցել 13 տուն եւ դեպի տները տանող ճանապարհ, առայժմ առանց ասֆալտապատման։ Նույն նիստում հայտարարվեց շինարարության համար 470 մլն դրամ հատկացնելու մասին, Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր 700 մլն դրամ (1,35 մլն դոլար):

Նույն թվականի նոյեմբերին Ղուլարյանը զեկուցեց, որ շինարարությունն ընթանում է ամբողջ թափով։ Սակայն շինարարության ավարտի ժամկետը չգիտես ինչու փոխվեց։ Այդ ժամանակ իշխանություններն օգտագործեցին հետեւյալ ձեւակերպումը. «Պայմանագրում նշված ժամկետների համաձայն` այսինքն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի» (1):

Արդեն 2022 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը որոշեց լրացուցիչ 395 միլիոն 706 հազար դրամ (շուրջ 880 հազար դոլար) հատկացնել Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերում տների կառուցման համար։ Նախագծի հիմնավորման մեջ, սակայն, այս անգամ նշվում էր, որ տները նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին(2)։

2022 թվականի օգոստոսին քաղաքաշինության պետական կոմիտեից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ավարտին է մոտենում 8 տան շինարարությունը, եւս 5-ի շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատանքների ավարտի ժամկետները մոտավորապես նույնն էին նշում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակ։ Մեր հարցին, թե ինչու շինարարությունը ժամանակին չի ավարտվել, չպատասխանեցին։

Այնուհետեւ քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելեց Շուռնուխի նոր թաղամասի կառուցման վայր: Այցին հաջորդեց հանձնարարականը՝ «լրացուցիչ աշխատուժ ներգրավել, ձեռնարկել բոլոր միջոցները՝ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու եւ որակ ապահովելու համար»:

Բայց 2022 թվականի դեկտեմբերի վերջին, երբ այցելեցինք գյուղ, պարզվեց, որ հանձնարարականն առանձնապես չի օգնել՝ տները պատրաստ չէին։

Մեր նոր հարցմանը կոմիտեից պատասխանեցին, որ ժամկետների մեջ չեն տեղավորվել` «պայմանավորված 2022 թվականին տեղի ունեցած սահմանային միջադեպերով, ցեմենտի դեֆիցիտի պատճառով բետոնացման աշխատանքների ժամանակին իրականացման անհնարինությամբ, ինչպես նաեւ ճանապարհի փլուզման հետեւանքով առաջացած` առանց այդ էլ բարդ լոգիստիկ խնդիրներով» (Խոտ–Որոտան)։ Ինչ վերաբերում է ժամկետներին, այս անգամ խոստացան մնացած աշխատանքներն ավարտել 2023 թվականի առաջին կեսին (3)։

2021 թվականի մարտին կառավարությունը հերթական անգամ երկարացրեց Շուռնուխ եւ Որոտան գյուղերի բնակիչների փոխհատուցման (ամսական 68 հազար դրամ) ժամկետը, իսկ որպես թաղամասի հանձնման վերջնաժամկետ նշեց 2023 թվականի հունիսի 30-ը։

Այն ժամանակ Արմեն Ղուլարյանն իր հերթին լրագրողներին ասել էր, որ գյուղում տների կառուցումը հետաձգվել է շինանյութերի հետ կապված խնդիրների պատճառով: Նա ընդգծել էր, որ նաեւ ճանապարհների հետ կապված խնդիրներ են առաջացել։

«Շուռնուխում շինարարությունը շարունակվում է, առաջին կիսամյակի վերջում կավարտենք»,-ասել էր Ղուլարյանը:

Նոր ժամկետները

2023 թվականի հունիսի 30-ին Sputnik Արմենիան հերթական հարցումն ուղարկեց ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու տները դեռ պատրաստ չեն, եւ երբ կկառուցվի թաղամասը։

«Բնակելի 13 տների կառուցման ավարտ է նախատեսվում 2023 թվականի օգոստոսի 15-ը (4), իսկ բարեկարգման աշխատանքներինը (ճանապարհների եւ մայթերի ասֆալտապատում)՝ 2023 թվականի սեպտեմբերը»,-ասված է պատասխանում:

Ինչ վերաբերում է ուշացման պատճառներին, ապա վարչությունում նշում են, որ դա պայմանավորված է «Խոտ-Որոտան ճանապարհի փլուզման հետեւանքով առաջացած բարդ լոգիստիկ խնդիրներով (տեղի են ունեցել դեռեւս 2022 թվականի հոկտեմբերին, իսկ նոր ժամկետները դրանից հետո էին նշանակվել՝ խմբ․)»։

Բացի այդ, կոմիտեից հայտնեցին «Արտ Կոնստրակտ» կապալառու ընկերության (անվանափոխությունից առաջ կոչվում էր «Անապատ-2») կողմից աշխատանքների կազմակերպման ու կատարման թերացումների մասին։

«Այս պահին աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով»,- ասացին կոմիտեից։

Սակայն պետք է նշել, որ խնդիրը ոչ միայն տների կառուցումն է, այլեւ դրանց ջրամատակարարումը: Արեւելյան հատվածի վերահսկողության կորստի պատճառով գյուղը զրկվել է նաեւ ջրի հիմնական աղբյուրից։

Կոմիտեից հայտնեցին, որ նոր ջրաղբյուր է հայտնաբերվել գյուղից 3 կմ հեռավորության վրա, եւ խողովակի կառուցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Նախատեսվում է կառուցել նաեւ նոր կարգավորիչ-ջրամբար։

Նշենք, որ իրենց տներից զրկված շուռնուխցիներն արդեն երկու տարի է, ինչ ստիպված տարբեր տեղերում են ապրում․ ոմանք Գորիսում՝ հարազատների մոտ, ոմանք էլ գյուղում՝ դատարկ տներում ու տնակներում։ Իսկ գյուղապետը ստիպված գյուղապետարանի շենքում է բնակվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>