Երևանի հին թաղերում ծնվածները հավանաբար կհիշեն այժմ արդեն գրեթե մոռացված ու։ շատ համեստ «հաշտ» բառը
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Երևանի հին թաղերում ծնվածները հավանաբար կհիշեն այժմ արդեն գրեթե մոռացված ու շատ համեստ «հաշտ» բառը, որը նշանակում է «նախասրահ, նախադուռ»՝ այն, որ հիմա ավելի հաճախ կոչում են մեծադղորդ «վեստիբյուլ» կամ «ֆոյե»։
Դե, Երևանի հին ու փոքր-մոքր տների հաշտը, համեմատած արդի «պալատական համալիրների» վեստիբյուլների ու ֆոյեների հետ, իրոք շատ համեստ ու գողտրիկ տարածք էր։
Եվ միայն տարիներ անց պարսկերեն սովորելուց հետո պետք է հասկանայի, որ գործ ունենք այս լեզվում վկայված նույն هشتی [hašti] «նախասրահ, նախադուռ» ձևի հետ, որը հանգում է هشت [hašt] «ութ» բառին, քանի որ իրանական ավանդական տան նախասրահները, որպես կանոն, ութանկյուն են։
#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը
#դարձիր_իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուք էջից

